Սոբչակ - Ժիրինովսկի «փոխՋրաձգությունը» շարունակվում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

2018-03-04 22:49:21

 

Սոցիալական կայքերում հրապարակվել են ՌԴ նախագահի թեկնածու Քսենիա Սոբչակի վրա  հարձակման կադրերը: Տեսանյութում ջուր են լցնում Սոբչակի ուղղությամբ և բղավում. «Սա Ձեզ՝ Ժիրինովսկու համար»:

Պարզվել է, որ հարձակվողը Ալան Ձուցևն է՝ Մոսկվայի քաղաքային դումայի ղեկավար Ալեքսեյ Շապոշնիկովի օգնականը:

Հիշեցնենք, որ Քսենիա Սոբչակի և ռուս քաղաքական գործիչ Վլադիմիր Ժիրինովսկու միջև կոնֆլիկտ էր ծագել փետրվարի 28-ին ռուսական Առաջին հեռուստաալիքի եթերում նաընտրական բանավեճի ժամանակ: ժիրինովսկին անվայել խոսքեր էր հնչեցրել նախագահի թեկնածուի հասցեին, իսկ վերջինս, ի պատասխան, նրա վրա ջուր էր լցրել: