Հոկեյի «ոսկե տափօղակն» արաջին անգամ Ռուսաստանի հավաքականինն է

2018-02-25 11:42:49

Տափօղակով հոկեյի տղամարդկանց Ռուսաստանի հավաքականը պատմության մեջ առաջին անգամ դարձավ օլիմպիական չեմպիոն։

Ռուսների համար 20 տարիների ընթացքում սա առաջին եզրափակիչն էր եւ 1992 թվականից ի վեր օլիմպիական խաղերում հաղթելու առաջին հնարավորությունը:Իսկ մինչ այդ ԽՍՀՄ ազգային հավաքականը յոթ հաղթանակ է գրանցել Օլիմպիական խաղերում:

Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում ավարտին մոտեցող 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի եզրափակիչում ռուսները լրացուցիչ ժամանակում 4։3 հաշվով հաղթեցին Գերմանիայի հավաքականին, որը նախորդ խաղում ուժեղ էր գտնվել օլիմպիական չեմպիոն կանադացիներից։ Ռուսաստանի թիմը հաշիվը հավասարեցրեց վերջին րոպեին, իսկ լրացուցիչ ժամանակում խփեց նաեւ հաղթական գոլը։

Մրցաշարի լավագույն խաղացող ճանաչվեց Ռուսաստանի հավաքականի եւ ԲՄԱ-ի հարձակվող Իլյա Կովալչուկը, որն անցկացրած 6 խաղերում դարձավ 5 գոլի եւ 2 արդյունավետ փոխանցման հեղինակ։ Լավագույն ռմբարկու ճանաչվեց ռուսաստանցի Նիկիտա Գուսեւը, որը հավաքեց 12 (4+8) միավոր։

Հիշեցնենք, որ աշխարհի 5-ակի չեմպիոն Ռուսաստանի հավաքականը երբեք չի դարձել օլիմպիական չեմպիոն։ 1998-ին ռուսները դարձել են արծաթե մեդալակիր, իսկ 2002-ին՝ բրոնզե։

9-ակի օլիմպիական չեմպիոն Կանադայի հավաքականը հաղթել էր նախորդ 2 Օլիմպիական խաղերում, իսկ Փհենչհան-2018-ում դարձավ բրոնզե մեդալակիր: 

news.am




Սպորտ

ԵՌԱԳՈՒՅՆՆ ԱՐՍԵՆԱԼԻ ԷՄԻՐԵՅԹՍ ՄԱՐԶԱԴԱՇՏՈՒՄ

Դեռ մեկ ամիս առաջ ՄԵԳԱՊՈԼԻՍԸ տեղեկացել էր, որ բանակցություններ են տարվում SoftConstruct-ի կողմից և երեկ հայտնի դարձավ, որ ցանկալի արդյունքը գրանցված է:

Ավելին »