Մխիթարյան. «Արսենալն» ավելի համապատասխան է իմ խաղաոճին (VIDEO)

2018-02-22 20:51:43
Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ESPN-ի հետ հարցազրույցում խոսել է «զինագործների» կազմը համալրելու պատճառների մասին:

 «Մենք կարող ենք առաջընթաց գրանցել բոլոր դիրքերում, նշանակություն չունի մենք որ դիրքում ենք ուժեղ,  որ դիրքում` թույլ, բարելավելու տեղ միշտ էլ կա»:

 Մխիթարյանը հավատացած է, որ «Արսենալն» ավելի է համապատասխանում իր խաղաոճին, քան «Մանչեսթեր Յունայթեդը»:

 «Շատ ուրախ եմ, որ այստեղ եմ: Հաճույք եմ ստանում հարձակողական ֆուտբոլ խաղալուց և «Արսենալի» մի մասնիկը լինելուց: Հարձակողական ոճ նախընտրող ֆուտբոլիստն, ինչպես ես, միշտ ցանկանում է հարձակողական ֆուտբոլ խաղալ: Չես կարող ամբողջ ընթացքում պաշտպանվել»,- եզրափակել է իր խոսքը հայ ֆուտբոլիստը:

 




Սպորտ

ԵՌԱԳՈՒՅՆՆ ԱՐՍԵՆԱԼԻ ԷՄԻՐԵՅԹՍ ՄԱՐԶԱԴԱՇՏՈՒՄ

Դեռ մեկ ամիս առաջ ՄԵԳԱՊՈԼԻՍԸ տեղեկացել էր, որ բանակցություններ են տարվում SoftConstruct-ի կողմից և երեկ հայտնի դարձավ, որ ցանկալի արդյունքը գրանցված է:

Ավելին »