Եկեք սիրենք մերը, այն, որ սիրով է արված, այն, որ տարիների գիշեր ու զօր աշխատանքի արդյունք է

2019-11-28 13:04:17

Չէ, էսպես չեղավ։ Սպասեք։ Էս ի՞նչ եք անում։

Ցանկացած բրենդ, այդ թվում և հայկական բրենդները, կերտվում են տարիների համառ ու քրտնաջան աշխատանքի շնորհիվ։ Ժամանակի ընթացքում դրանք դառնում են «Հայաստան» բրենդի անքակտելի մասը, հետևաբար նաև ազգային հպարտության անտարանջատելի բաղադրիչը։ Էդ որ ցանկացած առիթով էդպես հերոսաբար զորախմբերով «կատոկում» եք ու հողին հավասարեցնում այս կամ այն բրենդը, հասկանու՞մ եք ինչ եք անում։ Սա ի՞նչ ծայրահեղականություն է։

Պահանջե՛ք պահպանել սպառողի շահերը, բայց մի՛ հարվածեք իմիջին։ Եթե եղել է ձեր պատկերացմամբ սխալմունք, աս՛եք, պահանջե՛ք, բայց նաև երբ տեղի է ունենում սխալի շտկում, շնորհակալություն հայտնեք։ Համացանցային ասպատակությունը վայրենություն է։

Եկեք սիրենք մերը, այն, որ սիրով է արված, այն, որ տարիների գիշեր ու զօր աշխատանքի արդյունք է։ Եկեք փայփայենք այն ամենը, ինչը մեր երկրի զարգացմանն է տանում։ Ուրիշ ճանապարհ չկա։ 

Գրում է Թևան Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում : 

Բլոգ

Ավելին »