Հարգելի " նորաթուխ" մինիմում պրոֆեսորներ մաքսիմում փիլիսոփաներ" առաջադեմը դա մառազմի հասնող խելագարությունը և ցինիզմը չէ

2019-11-12 13:38:38

Հարգելի " նորաթուխ" մինիմում պրոֆեսորներ մաքսիմում փիլիսոփաներ" առաջադեմը դա մառազմի հասնող խելագարությունը և ցինիզմը չէ, խեղկատակությունն ու ապաշնորհությունը չէ, ամբարտավանությունը և անդաստիարակությունը չէ, պղծությունն ու տարբեր ուղղությունների շեղվածությունները կամ դրանց քարոզը չեն, ինչպես վերջերս ձեզանից ոմանք փորձում են տարբեր "հնարքներով" հրամցնել և մոլորության մեջ դնել մեր հասարակության որոշ հատվածների։
Առաջադեմը կիրթ և դաստիարակված սերունդ ունենալն է, իր իրավունքները և պարտականությունները իմացող իրավատեր և ազատ։ Առաջադեմը աշխատող, չարչարվող մարդու և իր ընտանիքի համար աշխատանքին համարժեք արժանապատիվ բարեկեցության և հանգստի ապահովելն է։ Առաջադեմը, այո աշխարհի զարգացումներին համահունչ արձագանքելն և նրա հետ համընթաց քայլելն է(այդ համընդհանուր զարգացման մեջ իր թեկուզ փոքր լուման ունենալն է, նրա թեկուզ փոքր մասնիկը կազմելն է), բայց առանց սեփական ժողովրդի առանձնահատություններն ու արժեհամակարգի, ազգային արժանապատվությունը և ինքնությունը ոտատակ տալու և անտեսելու։

Գրում է Վահրամ Ղազարյանն իր ֆեյսբուքյան էջում : 




Բլոգ

Եկեք սիրենք մերը, այն, որ սիրով է արված, այն, որ տարիների գիշեր ու զօր աշխատանքի արդյունք է

Եկեք սիրենք մերը, այն, որ սիրով է արված, այն, որ տարիների գիշեր ու զօր աշխատանքի արդյունք է։ Եկեք փայփայենք այն ամենը, ինչը մեր երկրի զարգացմանն է տանում։ Ուրիշ ճանապարհ չկա։

Ավելին »