Այսօր հայտնի դարձավ, որ երգչուհի Քրիստինե Պեպելյանը մայրացել է: Հաշվի առնելով այն հանագամանքը, որ երգչուհուն մինչ մայրանալու պահը հղի ոչ ոք չէր տեսել, հասկանալի է դառնում, որ երեխան ծնվել է փոխնակ (սուրոգատ) մորից:
Երգչուհու մայր դառնալու առիթով, ահա այս նկարն է տեղադրել իր էջում Ալեն Սիմոնյանը, գրելով՝ քեռի եմ դարձել:
Այլ մանրամասներ դեռ հայտնի չեն երեխայի հետ կապված, բայց անկախ այդ ամենից, ՄԵԳԱՊՈԼԻՍԸ մաղթում է Քրիստինե Պեպելյանին երջանիկ մայրություն, իսկ փոքրիկին՝ անհոգ կյանք: