6 ԻՐԱԿԱՆ ՓԱՍՏ QUEEN-Ի ՄԱՍԻՆ

2018-11-05 13:53:00

Հոկտեմբերի 31-ին ԿԻՆՈՊԱՐԿ-ում տեղի ունեցավ ԲՈՀԵՄԱԿԱՆ ՌԱՊՍՈԴԻԱ ֆիլմի պրեմիերան: Երաժշտասերների համար սա լավ առիթ է վերհիշելու QUEEN խմբի պատմությունը կամ ծանոթանալու 20-րդ դարի լավագույն ռոք խմբերից մեկին: Թողարկումից հետո այս ֆիլմը դարձել է շաբաթվա դրամարկղային ռեկորդակիրն ամբողջ աշխարհում, իսկ ամենատարբեր երաժշտական պորտալներում ամենաշատ լսված խումբը նորից QUEEN-ն է:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Սակայն գեղարվեստական ֆիլմերը փաստավավերագրական կամ ոչ խաղարկային ֆիլմերից տարբերվում են նրանով, որ այնտեղ երբեմն փաստերը խեղաթյուրվում են: 

ՄԵԳԱՊՈԼԻՍ-ը ներկայացնում է ԲՈՀԵՄԱԿԱՆ ՌԱՊՍՈԴԻԱ ֆիլմում խեղաթյուրված 6 նշանակալի փաստերը:

 

1. Ֆիլմում Ֆրեդի Մերքյուրին հանդիպում է Բրայան Մեյին ու Ռոջեր Թեյլորին, երբ նրանք որպես ՍՄԱՅԼ հանդես էին գալիս ակումբներից մեկում ու, խմբի վոկալիստ Թիմ Սթեֆըլի խումբը լքելուց հետո, նրանց իր ծառայություններ է առաջարկում որպես երգերի հեղինակ ու կատարող:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Իրականում Ֆրեդի Մերքյուրին ու Թիմ Սթեֆըլը Արվեստի քոլեջում ուսանելու ժամանակ ընկերներ էին. ու հենց Թիմն է 1969-ին Ֆրեդիին ծանոթացրել Բրայան Մեյի ու Ռոջեր Թեյլորի հետ: 1970-ին, երբ Սթաֆելը հեռացել է ՍՄԱՅԼ-ից հենց ինքն էլ առաջարկել է Ֆրեդիի թեկնածությունն իր տեղում, որովհետև կարծիում էր, թե լավ է երգում:

2. Ֆիլմում 1980-ին ստուդիայում Բրայան Մեյը  խմբի մյուս անդամներին ասում է՝ մի կատարման գաղափար ունի, որը We will rock you երգն էր: Հետո ցուցադրվում է, որ խումբն այն ներկայացնում է Մեդիսոն Սքուեը Գարդենում:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Իրականում We will rock you երգը ստեղծվել է մի քանի տարի վաղ ու տեղ է գտել խմբի NEWS OF THE WORLD ալբոմում, որը թողարկվել է 1977-ին:

Ու չնայած ֆիլմում սա վերագրվում էր 1980-ին թվականին, ու կինոմանները տեսնում են բեղերով Ֆրեդիին, իրականում այդ ժամանակ Ֆրեդին դեռ բեղեր չուներ:

3. Ֆիլմում մենք տեսնում ենք տեսարան, որտեղ Ֆրեդի Մերքյուրին հայտարարում է սոլո կարիերայով զբաղվելու մասին, ինչև ենթադրում էր, որ խումբը ցրվելու է, ինչից էլ դժգոհում էին մյուս անդամները:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Իրականում, ըստ Բրայան Մեյի, բոլորն էլ բազմաթիվ անգամներ ցանկացել են հեռանալ խմբից, ու Ֆրեդին առաջինը չէր: Ինչ վերաբերում է սոլո ալբոմներին QUEEN -ից առաջինը սոլո ալբոմ թողարկել է Ռոջեր Թեյլորը 1980 -1981-ին , իսկ 1983-ին. երբ խումբը որոշեց հանգստանալ ու կենդանի ելույթներ չունենալ, նրանք միևնույն է թողարկեցին THE WORKS ալբոմը: Նույն թվականին թողարկվեցին Ռոջեր Թեյլորի երկրորդ ու Բրայան Մեյի առաջին սոլո ալբոմները: Ֆրեդին սոլո սինգլներ ու ալբոմներ թողարկել է ավելի ուշ:

 4. Ֆիլմում QUEEN-ը վերամիավորվում է LIVE AID-ին ելույթ ունենալու նպատակով ու այնտեղ հնչում է՝ այսքան ժամանակ հանդես չգալ ու միասին ելույթ ունենալ միլիոնավոր հանդիսատեսի առաջ ինքնասպանություն է արտահայտությունը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Իրականում  1984-ի օգոստոսից մինչև 1985-ի մայիսը խումբը համերգային շրջագայություն էր ունեցել  THE WORKS ալբոմի գովազդային արշավի շրջանակներում: Այսինքն ելույթը ամենևին էլ երկար դադարին չէր հաջորդում: Ֆիլմը ստեղծողները այս փոփոխությունը կատարել են LIVE AID -ի ելույթին մեծ նշանակություն տալու համար:

5. Ֆիլմում Ֆրեդի Մերքյուրին հայտնում է իր ՄԻԱՎ վարակակիր լինելու մասին Live Aid-ի համերգից առաջ 1985-ի կեսերին:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Իրականում Մերկյուրին իր հիվանդ լինելու մասին իմացել է 1987-ին ու ընկերներին ասել է քիչ ավելի ուշ:  Փոփոխությունը կրկին արվել է ֆիլմում LIVE AID -ի ելույթը որպես խմբի խոշորագույն իրադարձություն ներկայացնելու համար:

6. Ֆիլմում Ֆրեդի Մերքյուրիի աչքերը երկնագույն են:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Իրականում Ֆրեդիի աչքերը շագանակագույն են:

Դիտեք ԲՈՀԵՄԱԿԱՆ ՌԱՊՍՈԴԻԱ ֆիլմը, իսկ եթե ցանկանաք այլ մանրամասներ էլ իմանալ խմբի ու Ֆրեդի Մերքյուրիի մասին համացանցում գտեք ու դիտեք The Freddie Mercury Story: Who Wants To Live Forever ոչ խաղարկային ֆիլմը:

 




Բլոգ

Դրսի հայը քարոզում էր, որ Հայաստանում վատ է, բիզնես, ընտանիք չես կարող ունենալ. Ավետիս Բոյաջյան

Դրսի հայը քարոզում էր, որ Հայաստանում վատ է, բիզնես, ընտանիք չես կարող ունենալ. Ավետիս Բոյաջյան

Ավելին »