ՀԱՂԹՈՂ ԿԱ, ԻՍԿ ԳՈՏԻ՝ ՈՉ

2018-10-07 10:02:33

 UFC 229 Բացարձակ մարտերի առաջնությանը Քոնան ՄքԳրեգորին հաղթելուց հետո ռուսաստանցի մարզիկ Հաբիբ Նուրմագոմեդովին չհանձնվեց հաղթողի գոտին:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Մարտը, որը տեղի ունեցավ Լաս Վեգասում հոկտեմբերի 6-ին, ավարտվեց 4-րդ ռաունդում՝ ռուս մարզիկի հաղթանակով, երբ վերջինս շնչարգելող հնարքով տապալեց ՄքԳրեգորին: Այդպիսով Նուրմագոմեդովը պաշտպանեց UFC-ի չեմպիոնի գոտին՝ թեթև քաշում:

 

Մարտից անմիջապես հետո ռուսաստանցին լեզվակռվի բռնվեց ռինգից դուրս գտնվող ինչ-որ մեկի հետ, այնուհետև ցատկեց ռինգից դուրս, որտեղ կռիվ սկսվեց: Ընդհարումից հետո Նուրմագոմեդովը վերադարձավ ռինգ, որտեղ նույնպես ընդհարում սկսվեց՝ այս անգամ երկու մարզիկների ու նրանց թիմերի միջև:

ՄքԳրեգորը հեռացավ ռինգից՝ չսպասելով հաղթողի հայտարարելուն: Նուրմագոմեդովը մնաց ռինգում երկար ժամանակ, սպասելով, թե երբ իրեն կհանձնեն հաղթողի գոտին, սակայն նրան մոտեցավ UFC-ի ղեկավար Դեյն Ուայթը և հաղորդեց, որ չի կարող Հաբիբին հանձնել չեմպիոնական գոտին:

Արդյունքում Նուրմագոմեդովը ճանաչվեց մարտի հաղթող, սակայն նրան գոտի այդպես էլ չհանձնեցին:




Բլոգ

ՈՒՂԵՑՈՒՅՑ ԳՈՒԼՊԱՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Տղամարդու հանդերձապահարանի ամենաթերագնահատված իրը՝ տղամարդու գուլպաները ինչպե՞ս կրել և ինչի՞ հետ համադրել: 

Ավելին »