Այս տարի մեր ոգևորություն առաջացրեց այն լուրը, որ սեպտեմբերի 22-ից Նյու Յորքի ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆ թանգարանում բացվելու է ԱՐՄԵՆԻԱ ցուցահանդեսը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվելով Նյու Յորքում՝ բաց չի թողել այդ ցուցահանդեսին ներկա գտնվելու հնարավորությունը:
Ցուցահանդեսը մեծ հետաքրքրություն է առաջացրել ոչ միայն հայերի շրջանում, այլ օտարերկրացիների մոտ, ու ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆ այցելած մեր թղթակիցը նշում է, որ ցուցասրահը բազմամարդ է ամեն օր: Առաջարկում ենք դիտել այդ ցուցահանդեսին ներկայացված ցուցանմուշներից մի քանիսի լուսանկարները: