ԻՆՉՊԵՍ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-Ը ԴԱՐՁՆԵԼ ԱՆՄՈՌԱՆԱԼԻ

2018-08-31 07:14:57

 

 

Դպրոցականներին սեպտեմբերի 1-ին լուսանկարելը պարտադիր պայման է, ու ծնողներն անգամ հատուկ լուսանկարիչներ են վարձում իրենց գործը թեթևացնելու համար: ՄԵԳԱՊՈԼԻՍԸ օգնության ձեռք է մեկնում թե ծնողներին, և թե այն լուսանկարիչներին, ովքեր չգիտեն ճիշտ լուսանկարել և թարգմանաբար Ձեզ է ներկայացնում adme.ru-ի խորհուրդները:

 

1. Լուսանկարեք դետալները

Անպայման խոշոր պլանով լուսանկարեք դետալները՝ դպրոցական համազգեստը, առաջին դպրոցական ուսապարկը, տետրերն ու այլ գրենական պիտույքները: Այդպիսի մանրուքները հիշողությունից ջնջվում են ու տարիներ անց հետաքրքիր կլինի հիշել, թե ինչ է իր հետ տարել երեխան դպրոց առաջին օրը:

 

2. Մի մոռացեք առաջին դասարանցու առավոտի մասին

Ուսումնական տարվա առաջին օրը միշտ էլ հուզումնալի է, իսկ առաջին դասարանցիների համար մասնավորապես: Նրանց մոտ կյանքի նոր փուլ է սկսվում և, բնականաբար, նրանք շատ են անհանգստանում այդ առիթով: ՄԻ քանի լուսանկար արեք պատրաստվելու ընթացքում՝ ինչպես է մայրիկն իր աղջկա սանրվածքն անում, կամ ինչպես է հայրիկը որդու թիթեռնիկն ամրացնում: Այդպիսի կադրերը շատ հուզիչ են ստացվում պահի անկրկնելիության և երեխայի անկեղծ զգացմունքների շնորհիվ:

 

3. Անմահացրեք երեխայի տարիքային փուլերը

Որպես օրենք երեխային լուսանկարեք ամեն տարի նույն օրը, ու լավ առիթ կարող է դառնալ սեպտեմբերի 1-ը: Այդպես ավելի տեսանելի կլինի, թե ինչպես է նրա արտաքինը փոխվում:

 

 

4. Դինամիկ կադրեր ստացեք

Մի կենտրոնացեք ստատիկ կադրերի վրա: Մի լուսանկարեք երեխային միայն ուղիղ կանգնած տեսախցիկին նայելիս, այլև՝ շարժման մեջ՝ վազելիս կամ ցատկոտելիս: Այդպիսի կադրերը լի են էմոցիաներով ու դինամիկ են: Որպեսզի լղոզված կադրեր չստացվեն միացրեք համապատասխան ռեժիմը:

 

 

 

5. Մի ստիպեք երեխային ժպտալ

Ծնողները հաճախ ստիպում են իրենց երեխային ժպտալ տեսախցիկի մեջ, ինչի պատճառով էլ լուսանկարները լավ չեն ստացվում, իսկ ժպիտն էլ ավելի նմանվում է ծամածռության: Այնպիսի պահեր ընտրեք, երբ նա անկեղծ ծիծաղում է:

 

6. Ստացեք դպրոցական տրամադրություն

 

Նկարներին համապատասխան «դպրոցական» տրամադրություն հաղորդելու համար երեխային լուսանկարեք դասագրքով կամ օրագրով: Եթե նա առաջին դասարանցի չէ, կարող է սիրելի առարկայի դասագրքի հետ լուսանկարվել. Ով գիտե, միգուցե ապագայում նա մասնագիտանա հենց այդ գծով:

 

7. Մի լուսանկարեք երեխային վերևից

Երբ երեխային նկարում եք վերևից, պատկերում նրա մարմինն անհամաչափ է երևում: Գեղեցիկ կադր ստանալու համար ավելի լավ է լինեք երեխայի հետ նույն մակարդակի վրա:

 

8. Թույլ տվեք երեխային բնական լինել

Պետք չէ նրան ասել որտեղ կանգնի, որտեղ նայի, ինչ անի: Երեխաները հրաշալի են հատկապես իրենց անմիջականությամբ ու կենսական էներգիայով, այնպես որ թույլ տվեք երեխային հիմարություններ ու ծամածռություններ: Դրա շնորհիվ կունենաք վառ ու անկեղծ լուսանկարներ:

 

9. Նկարեք երեխային սեղանի մոտ

Սեպտեմբերի 1-ի առավոտյան խնդրեք երեխային գրասեղանի մոտ նստած  մի բան գրել կամ նկարել: Օգտագործեք գրքեր ու այլ գրենական պիտույքներ: Տանը երեխան չի նյարդայնանա ու հանգիստ կլինի, իսկ դպրոցական նստարանին նստած, այլ մարդկանց ներկայությամբ, հնարավոր է հակառակը լինի:

 

10. Ընտրեք օրգինալ դիտանկյուններ

Կարելի է երեխային լուսնկարել ետևից, երբ նա բարձրանում է դպրոցի աստիճաններով կամ երբ լսում է ուսուցչուհուն: Ո՞վ է ասել, որ երեխան միշտ պետք է նայի տեսախցիկին:

 

 

 

11. Ցուցաբերեք իրական էմոցիաներ

Իհարկե, երեխային պետք է լուսանկարել ծնողների հետ: Ձեր փոքրիկի հետ լուսանկարվելիս ընտրեք պահեր, որպեսզի երևան Ձեր ջերմ փոխհարաբերությունները ու հենց այդ պատճառով էլ պետք չէ լուսանկարվել ձեռք-ձեռքի ու ուղիղ կանգնած: Նկարվեք նրան նայելիս, գրկախառնված կամ համբուրելիս:

 

12. Ընտրեք ճիշտ ծաղկեփունջ

Շատ կարևոր դեր է խաղում ճիշտ ծաղկեփունջը: Մեծ, տոնական փնջերը միգուցե Ձեզ են սազում, իսկ երեխայի ձեռքին ավելի անմիջական ու ներդաշնակ են դիտվում վառ ու փարթամ ծաղիկները:




Բլոգ

Դրսի հայը քարոզում էր, որ Հայաստանում վատ է, բիզնես, ընտանիք չես կարող ունենալ. Ավետիս Բոյաջյան

Դրսի հայը քարոզում էր, որ Հայաստանում վատ է, բիզնես, ընտանիք չես կարող ունենալ. Ավետիս Բոյաջյան

Ավելին »