10 ՓԱՍՏ, ՈՐՈՆՔ ՁԵԶ ԿՍՏԻՊԵՆ ԶԱՐՄԱՆԱԼ

2018-08-29 08:23:36

1. Աշխարհում կա ընդամենը մեկ շագանակագույն պանդա

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ճիշտ է այդ պանդայի պատմությունը տխուր է: Նրան անվանում են Ցիցայ, ինչը նշակաում է <<յոթերորդ որդի>>: Գիտնականները նրան գտել են 2 ամսական հասակում Կենտրոնական Չինաստանի Ցինլին լեռներում: Հավանաբար կենդանու ծնողները նրան չեն ընդունել արտասովոր գույնի պատճառով, ինչը հիմա պանդային դարձրել է հայտնի: Նա ունի անձնական պահակ, այգի ու բամբուկի հատուկ տեսակով պատրաստվող անհատական սննդակարգ:

2.<<Այն>> ֆիլմի ավարտին Burger King-ը զվարճալի հաղորդագրություն է թողել

 

Լուսագրերի վերջում հայտնվում է <<Հետևություն. երբեք մի վստահեք ծաղրածուին>>: Սա արված է հատուկ, McDonalds-ին նյարդայնացնելու համար:

3. 5 ֆունտ ստեռլինգանոցի վրայի նկարում Ուինսթոն Չերչիլը բարկությունն ունի պատճառ

Պատճառը լուսանկարիչն է, որը նրան լուսանկարելուց առաջ Չերչիլի ձեռքից վերցրել է սիգարը:

4. Nike-ը ցանկացել է իր հավաքածուներից մեկն անվանել Ացտեկ, սակայն պարզ է դարձել, որ Adidas-ն արդեն թողարկել է Ոսկե Ացտեկ անվանումով հավաքածու

Nike-ի ղեկավարությունը որոշեց այդ հավաքածուն անվանել Կորտես, այն իսպանացու անունով, որը թալանել ու հաղթել է ացտեկներին:

5. Ագռավները սիրում են քաշել կենդանիների պոչերից

 

Ենթադրվում է, որ այդ ձևով նրանք շեղում են կենդանիների ուշադրությունն իրենց կերից՝ այն գողանալու նպատակով: Չնայած ըստ այլ ենթադրության, դա նրանց պարզապես դուր է գալիս:

6. Գոյություն ունեն կարմիր բանաններ

 

ԿԱՎԵՆԴԻՇ տեսակն աճում է Արևմտյան ու Հարավային Աֆրիկայում, ինչպես նաև Կանարյան կղզիներում: Այն ունի ազնվամորի հիշեցնող հրաշալի բույր, պարունակում է վիտամին C, կալցիում և բետա-կարոտին:

7. ՄՈՆԱ ԼԻԶԱ-յի կտավը ժամանակին այլ տեսք է ունեցել

Պատկերասրահում տեղադրված լինելով՝ կտավի գույները փոփոխություն են կրել: Գոյություն ունի այսպես կոչված քույր-կտավ, որը նույն ժամանակ է նկարվել, ինչ և օրիգինալը, Լեոնարդո Դա Վինչիի աշակերտներից մեկի կողմից: Այն հատուկ պայմաններով է պահվել ու դրա գույները հրաշալի պահպանվել են:

8. Հետազոտությունները ցույց են տվել, որ խմող մարդիկ լինում են 4 տեսակ

Հեմինգուեյ - նրանց անհատականությունն ու վարքագիծը համարյա թե չի փոխվում՝ անկախ այն բանից, թե որքան են խմել:

Մերի Փոփինս - նրանք դառնում են մեղմ ու երջանիկ: Ալկոհոլից նրանք իրենց ավելի լավ են զգում ու հեշտ են հարաբերվում շրջապատի հետ:


Ցնդած պրոֆեսոր - սրանք այն ինտրովերտներն են, ովքեր խմիչքից հետո ազատվում են կոմպլեքսներից ու ցուցադրում են իրենց ամենավառ կողմերը:


Պարոն Հայդ - սրանք ալկոհոլից հետո դառնում են իրենց չար երկվորյակը և սկսում են ցույց տալ իրենց մութ կողմերը՝ թշնամանք, կոպտություն և անպատասխանատվություն:

 

9. Ձախ կիսադեմն ավելի գրավիչ է, քան՝ աջը

 

Շատ նկարիչներ նկարել են ձախ կողմով դեպի իրենց շրջված մարդկանց, որովհետև մարդն այդպես ավելի արտահայտիչ է երևում: Բացի այդ, ասում են, որ մենք շատ զգացմունքներ արտահատում ենք հենդ դեմքի ձախ կողմով:

 

10. Պաբլո Պիկասոն  դատարկ փամփուշտներով ատրճանակ էր պահում իր մոտ և կրակում էր նրանց վրա, ովքեր հարցնում էին, թե ինչ իմաստ ունեն նրա նկարները

 

աղբյուրը՝ adme.ru




Բլոգ

ՈՒՂԵՑՈՒՅՑ ԳՈՒԼՊԱՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Տղամարդու հանդերձապահարանի ամենաթերագնահատված իրը՝ տղամարդու գուլպաները ինչպե՞ս կրել և ինչի՞ հետ համադրել: 

Ավելին »