Հայազգի հայտնի միլիոնատեր, պոկերի ու ինսթագրամի արքա, ՀՀ քաղաքացի, ՀՀ ԶՈԻ-ում հաշվառված, Հայաստանում իր ժամանցն անցկացնող Դեն Բիլզերյանը գիշերը ցուցադրել է իր անձնագիրը, որը նա ստացել էր երկուշաբթի օրը: Անձնագրի լուսանկարը տեղադրված է Ինսթագրամի նրա էջում:
Հայտնի չէ, Դենը ցանկացել է հենց իր անձնագիրը ցուցադրել, թե որևէ մեկը խնդրել է <<պասպորտը>> նկարել ու ցույց տալ, իսկ նա ամեն ինչ հասկացել է բառացիորեն:)))
Դենին ուղեկցող կանանցից մեկն էլ ինսթագրամի իր էջում տեղադրել էր շոգեբաղնիքից մի հոլովակ, որտեղ միլիվայրկյանի տևողությամբ երևում է մերկ Բիլզերյանը:
Թե ինչու է այսքան մեծ հետաքրքրություն իր հանդեպ առաջացնում Դենն անհասկանալի է, սակայն քանի դեռ նա այստեղ է, նյուզֆիդը լցված է լիելու ամենատարբեր տեղեկություններով: Մեզ և Ձեզ համբերություն:)))