ԻՆՉՊԻՍԻ՞ՆՆ ԵՄ ԵՍ ԻՐԱԿԱՆՈՒՄ

2018-08-25 15:55:18

Հոգեբանական թեստեր սիրում են շատերը: Չնայած ըստ հոգեբանների նմանատիպ թեստերը ոչինչ չասող խաղեր են, միևնույնն է, փորձելով ինքներդ կհաստատեք, որ կան համընկնումներ:

Ցանկացած նմանատիպ թեստեր անցնելիս, հարցը կարդալուց հետո գրեք այն պատասխանը, որն առաջինն է ծնվում ձեր մտքում: Պայմանավորվեցի՞նք: Դե սկսեք:

 

 

 

 

 

 

 

 

 

 

1. Գրեք այն կենդանու անունը, որին ամենաշատն եք սիրում: Նշեք 3-4 հատկություն, ինչով կարող եք բնութագրել այդ կենդանուն:

2. Գրեք ևս մեկ կենդանու անուն, որին սիրում եք և նորից 3-4 հատկանիշով բնութագրեք այդ կենդանուն:

3. Հաստատ էլի կենդանի կա, որին դուք սիրում եք  ու մոռացել էիք դրա մասին: Նշեք դրա անունը ու բնութագրեք 3-4 հատկանիշներով:

Պատասխանները ներքևում են:

 

 

 

 

 

Թեսթի պատասխանները:

1. Առաջին կենդանուն վերագրված հատկություններով ցանկանում եք, որ Ձեզ ընդունի շրջապատը:

2. Շրջապատի մոտ Դուք թողնում եք երկրորդ կենդանուն բնորոշող հատկություններով մարդու տպավորություն:

3. Իրականում Ձեզ համապատասխանում են այն հատկությունները, որոնցով բնորոշել եք երրորդ կենդանուն:




Բլոգ

Դրսի հայը քարոզում էր, որ Հայաստանում վատ է, բիզնես, ընտանիք չես կարող ունենալ. Ավետիս Բոյաջյան

Դրսի հայը քարոզում էր, որ Հայաստանում վատ է, բիզնես, ընտանիք չես կարող ունենալ. Ավետիս Բոյաջյան

Ավելին »