ՍՈՒՐՃ, ՍՈՒՐՃ, ՍՈՒՐՃ

2018-08-24 15:16:27

Սուրճի հայտնաբերման հետ կապված լեգենդներից մեկն այն մասին է, որ  Եթովպիայում բնակվող մի հովիվ է կոֆեինի ազդեցությունը առաջինը նկատել` տեսնելով, թե ինչպես են իր այծերը խենթի պես <<պարում>> սուրճի հատիկներ ուտելուց հետո:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Սկզբում այծերի օրինակով սուրճն ուտում էին: Աֆրիկյան ցեղերը սուրճի հատիկները խառնում էին յուղի հետ` այդպիսով ստեղծելով էներգետիկ գնդիկներ:

Սուրճն աճում է ծառերի վրա: Սուրճի ծառերը ունենում են մինչև 9 մետր բարձրություն, սակայն հիմնականում դրանց բարձրությունը չի անցնում 3 մետրը:

Սուրճի հատիկն իրականում գտնվում է վառ կարմիր պտուղի ներսում:

Արաբիկա սուրճն աճում է ծովի մակարդակից 900 մետր բարձրությունից սկսած: Արաբիկայի հատիկները 2 անգամ քիչ կոֆեին են պարունակում` համեմատած ռոբուստայի հետ: Ամենաշատ Արաբիկա սուրճ արտահանող երկիրը Ինդոնեզիան է:

Ռոբուստա տեսակի սուրճն աճում է ծովի մակարդակից 200 մետր բարձրության վրա և առավել դիմացկուն է ջերմաստիճանի փոփոխությունների ու տեղումների նկատմամբ: Ռոբուստա տեսակի սուրճը շատ կոֆեին է պարունակում: Այն առավել շատ են օգտագործում լուծվող սուրճ պատրաստելու համար: Վիետնամն աշխարհում ամենաշատ ռոբուստա սուրճ արտահանող երկիրն է` մոտ 961, 2 տոննա:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Սուրճի բովվելու ժամանակ առաջանում է կաֆեոլը` յուրահատուկ, սուր հոտով յուղանման նյութը, որն ուժեղացնում է սուրճի բույրը: Պարզվում է, որ կաֆեոլի բաղադրության մեջ կա մոտ 220 քիմիական տարր: 

Իսլամն իր ազդեցությունը նույնպես ունեցել է սուրճի տարածման վրա: Կրոնն արգելում է ալկոհոլի կիրառումը, սակայն սուրճն ընդունելի ըմպելիք է:

Էսպրեսոն ոչ թե սուրճի հատիկներկ տեսակ է այլ պատրաստման հատուկ եղանակով ստացված սուրճ: Էսպրեսո պատրաստելու համար աղացած սուրճն ամուր սեղմում են, որից հետո ճնշումով եռացրած ջուր են լցնում այդ սուրճի վրա:

Էսպրեսոյին շատ կաթ ու փրփուր ավելացնելով ստանում ենք Caffe Latte, շոկոլադե օշարակ, կաթ և հարած կրեմ ավելացնելով ստանում ենք Mocha, կաթ ու շատ փրփուր ավելացնելով պատրաստվում է Cappuccino, Էսպրեսոն ջրով դառնում է Americano:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Americano-ն կիրառության մեջ է մտել Համաշխարհային պատերազմի տարիներին, երբ Եվրոպայում ամերիկացի զինվորները էսպրեսո պատվիրում էին ջրի հետ միասին` սուրճի թնդությունը թուլացնելու համար:

Հավատաք, թե ոչ, բայց Kopi Luwak կամ Kapeng Alamid սուրճն աշխարհի ամենաթանկ սուրճն է: Վաճառքի գինը յուրաքանչյուր ֆունտի (453.6 գրամ) դիմաց տատանվում է 100-ից 600 դոլարի սահմաններում: Ավստրալիայի հայտնի սրճարաններից մեկում Kopi Luwak սուրճի մեկ գավաթն արժե մոտ 33 ԱՄՆ դոլար: Շաբաթական վաճառվում է միջինը 7 բաժակ սուրճ:

Սուրճի մեջ առկա անտիօքսիդանտները կամ ֆլավոնոիդները օգնում են պաշտպանել իմունային համակարգը, չնայած սուրճը չարաշահել խորհուրդ չի տրվում:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Վերջում ավելացնենք, որ սուրճի մրուրով գուշակություններ անելու փոխարեն մրուրը լցրեք ընտանեկան բույսերի հողի վրա: Այն բավարար քանակությամբ անհրաժեշտ է բույսերի սնուցման համար:




Բլոգ

ԳՈՒԼՊԱՆԵՐ ՀԱԳՆԵԼՈՒ ՈՒՂԵՑՈՒՅՑ
Տղամարդու հանդերձապահարանի ամենաթերագնահատված իրը՝ տղամարդու գուլպաները ինչպե՞ս կրել և ինչի՞ հետ համադրել: 

 

Ավելին »