Հիմա, քանի դեռ սեխի սեզոնն է ու շուկաներում դեղին, բուրումնավետ պտուղները գրավում են մեզ, խոստանալով անմոռանալի համ թողնել մեր շուրթերին, հարց է առաջանում, իսկ մենք ինչ գիտենք սեխի մասին։
- Սեխը դդմազգիների ընտանիքի միամյա բույս է ու դրա մոտ ազգակիցներն են դդմիկն ու վարունգը։
- Սեխի հայրենիքը Աֆրիկան ու Ասիայի հարավ-արևմտյան շրջաններն են։Սեխի ամենահայտնի տեսակներն են պարսկականը, Քասաբան, մուսկատը և Կանտալուպը։
- Այն բանից հետո, երբ սեխը տարածվեց Եվրոպայում, Ամերիկա տեղափոխվեց իսպանացի գաղթականների կողմից: 15րդ – 16րդ դարերում։
- Սեխն ունի ծաղկի երկու տեսակ։ Արական սեռի ծաղիկներ ու գեղեցիկ երկսեռ ծաղիկներ, որոնք կոչվում են andromonoecious։
- Սեխի չափը, ձևը, գույնը, քաղցրությունը ու կեղևի տեքստուրան կախված են սեխի տեսակից։
- Սեխն աճում է խաղողի վազի պես ու հասնում է 3-4 ամսվա ընթացքում։ Քաղելուց հետո սեխը չի հասնում, վազից կտրվելուց հետո այն նաև այլևս չի քաղցրանում։
7. Սեխը բավականին սննդարար է, այն պարունակում է С, А և В խմբի վիտամիններ, միներալներ, ինչպես նաև երկաթ ու ֆոսֆոր։
8. Կալցիումը, որը պարունակում է սեխը, կարող է նորմալացնել զարկերակային ճնշումը, կանոնավորել սրտի աշխատանքը և կանխել նոպաները։
9. Սեխը պարունակում է ցելյուլոզա ու իդեալական է նիհարել ցանկացողների համար։
10 Yubari King սեխերը ամենաթանկն են ամբողջ աշխարհում։ Այն աճեցնում են Ճապոնիայի փոքրիկ տարածաշրջաններից մեկում։ Դա աշխարհին հայտնի ամենահյութալի ու քաղցր սեխի տեսակն է, վաճառվում է աճուրդներում ու զույգի գինը կարող է հասնել 20000 ԱՄՆ դոլարի։
11. Աշխարհում վաճառվող սեխի 25%-ը աճեցվում է Չինաստանում։ Այդ երկրում տարեկան արտադրվում է 8 միլիոն տոննա սեխ։
12. Սեխի բոլոր մասերը, ներառյալ սերմերը, տերևները և արմատները, օգտագործվում են չինական ավանդական բժշկության մեջ։