ԵՐԱԺՇՏԱՍԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐ

2018-08-22 16:23:27

Երբ ՀՀ վարչապետի ֆեյսբուքյան պաշտոնական էջում հայտնվեց Հրագի <<100  օր>> երգը, թավշյա հեղափոխության սերունդը երկու մասի բաժանվեց: Մի մասը թյուրիմացության մեջ էր, որովհետև կարծում էր, սա ամենավատ բաներից մեկն էր, որ կատարվել էր հեղափոխութոյւնից հետո, իսկ մյուս մասն էլ ցնծում էր, որովհետև Հրագին ընդունում է որպես հեղափոխության <<Հիմնմեյքեր>>: Իսկ իրականում ի՞նչ է սիրում լսել Նիկոլ Փաշինյանը և այլ քաղաքական գործիչներ:

 

 

 

 

 

 

 

 

Հայկ Ստվերի <<Քաղաքացու երգը>> կամ այլ կերպ հայտնի <<Մենակ չեմ, մենակ չեմ>> երգը, որի խոսքերի հեղինակը վարչապետ Նիկոլ Փաշինյանն է, համախմբող հատկություն ունեցավ և թույլ տվեց ենթադրել, որ վարչապետը ռոք կատարումներից չի խորշում: Ամեն դեպքում, ընդհատակում եղած ժամանակ, լսել է <<The Doors>>, Queen, և մի կատարողի ում անունն է Գլախո, որը Սայաթ Նովայի երգերն է կատարել:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, չնայած գերադասում է դասական երաժշտություն, հաճույքով հաճախում է <<ժողովրդական>> համարվող Любэ խմբի ելույթին, իսկ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը խոստովանել է , որ իր որդու` Իլյայի հետ լսում է Linkin Park, Сплин և Машину времени:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Տրամփի սիրելի կատարողների շարքում են Նիլ Յանգը, ում նախագահը բնութագրել է որպես որսացող ձայն ունեցող, Էլթոն Ջոնը, ինչպես նաև The Doors և Queen խմբերը:

Նախկինում պետությունների ղեկավարներ եղած քաղաքական գործիչները նախընտրել են այս կատարողներին: 

Զիմբաբվեի նախագահ Ռոբերտ Մուգաբեն սիրում էր բրիտանական ռոքնռոլ:

Թիվ մեկ ահաբեկիչ համարվող Ուսամա Բեն Լադենը, պարզվում է, ամերիկյան հևի-մետալիստներ Van Halen-ի սիրահարն էր, ինչպես նաև նախընտրում էր ունկնդրել Ուիթնի Հյուսթոնին և ամերիկյան Նոր ալիքի ներկայացուցիչ B-52's խմբին:

Ասում են, որ գնդապետ Մուամար Քադաֆին ստորագրություն է վերցրել ամերիկյան սոուլի լեգենդ  Լայնել Ռիչիից, իսկ Հարավսլավիայի նախկին նախագահ Սլոբոդան Միլոշևիչը հաճախ էր լսում Ֆրենկ Սինատրայի <<My Way>> կատարումը:

Կորեայի ժողովրդական-դեմոկրատական հանրապետության ներկայիս առաջնորդ Կիմ Չեն Ինի հայրն էլ Կիմ Չեն Իռը եղել է Էրիկ Քլեփոնի երկրպագու և հրավիրել է նրան ելույթ ունենալու ԿԺԴՀ-ում:

Իսկ թե ով էր սիրում ջազ Հայաստանում, գիտեն շատերը:

Քաղաքական գործիչները վաղուց են հասկացել, որ երիտասարդության մոտ ճանաչում ձեռք բերելու լավագույն տարբերակն իրենց երաժշտական ճաշակի մասին բարձրաձայնելն է: Բայց կարևոր է չսխալվելն ու պաշտոնական էջերում իրարամերժ կարծիքներ առաջացնող կատարումներով պատահաբար չկիսվելը:




Բլոգ

ԳՈՒԼՊԱՆԵՐ ՀԱԳՆԵԼՈՒ ՈՒՂԵՑՈՒՅՑ
Տղամարդու հանդերձապահարանի ամենաթերագնահատված իրը՝ տղամարդու գուլպաները ինչպե՞ս կրել և ինչի՞ հետ համադրել: 

 

Ավելին »