ՆԱԽԻՋԵՎԱՆԻ՝ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿԱԶՄՈՒՄ ՀԱՅՏՆՎԵԼՈՒ ԻՐԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

2018-07-03 17:15:43

 

ախիջևանը Հայաստանի Հանրապետության անբաժան մասն էր.
Վերջին շաբաթներին Ադրբեջանը փորձեր է ձեռնարկում սրել իրադրությունը Հայաստանի և Նախիջևանի սահմանագլխին, մասնավորապես՝ Արենի գյուղի հարակից հատվածում: Այդ առումով միանգամայն ճիշտ են հայաստանյան այն փորձագետների շեշտադրումները, որ ժամանակն է, որ հայկական կողմը համաշխարհային լայն հանրությանը փաստարկված կերպով ներկայացնի Նախիջևանի՝ Ադրբեջանի կազմում հայտնվելու հիմնահարցի իրական պատմությունը:
Ներկայացվող քարտեզում Ռուսական կայսրության մաս հանդիսացող Երևանի նահանգն է՝ իր գավառներով: Երբ 1828-ին Արևելյան Հայաստանը ներառվեց Ռուսական կայսրության կազմի մեջ՝ այդ ժամանակ ստեղծվեց առանձին ազգային վարչական միավոր, որն անվանակոչվեց Հայկական մարզ, և Նախիջևանը բնականաբար նույնպես ընդգրկվեց Հայկական մարզի կազմում: 1849-ից այդ նույն տարածքի վրա ձևավորվում է արդեն Երևանի նահանգը՝ իր յոթ գավառներով, որը գոյատևեց ընդհուպ մինչև 1917-ի հոկտեմբերյան հեղաշրջումը:
Այնուհետև Նախիջևանի երկրամասն արդեն անկախ Հայաստանի կազմում էր: 1920-ի հունվարի 19-ին Անտանտի դաշինքի երկրների Գերագույն խորհուրդը (ներկայիս Եվրամիության նախատիպը) պաշտոնապես ճանաչեց Հայաստանի Առաջին Հանրապետության անկախությունը՝ իր գերակայության տակ գտնվող տարածքներում: Հայաստանի պետական սահմաններն այդ պահին և՛ դե-ֆակտո, և՛ դե-յուրե ընդգրկում էին նախկին Ռուսական կայսրության Երևանի նահանգի (ներառյալ Նախիջևանի, Շարուր-Դարալագյազի և Սուրմալու-Իգդիրի գավառները) և Կարսի մարզի վարչական սահմաններն ամբողջությամբ՝ շուրջ 60 հազար քառակուսի կիլոմետր:
1920-ի աշնանը բոլշևիկյան Ռուսաստանի և քեմալական Թուրքիայի մերձեցման արդյունքում անկախ Հայաստանի ողջ տարածքը ռազմակալվեց և մասնատվեց այդ երկուսի ազդեցությունների գոտիների: 1921-ի մարտին կնքված Մոսկվայի ռուս-թուրքական բարեկամության պայմանագրի հիման վրա Նախիջևանը անսպասելի կերպով հանձվեց Ադրբեջանի խնամակալության ներքո: Դա այն դեպքում, երբ 1920-ի դեկտեմբերի 2-ի Հայաստանի Հանրապետության կառավարության և բոլշևիկյան Ռուսաստանի միջև ստորագրված իշխանության փոխանցման համաձայնագրում նախկին Երևանի նահանգն ամբողջությամբ ամրագրվել էր որպես նոր ստեղծվող Սովետական Հայաստանի անձեռնմխելի տարածք:
Հատկանշանակ է, որ Մոսկվայի պայմանագրի տակ չկան ոչ հայկական, ոչ էլ ադրբեջանական ներկայացուցիչների ստորագրությունները: Ստացվում է, որ պայմանագրի կողմերը (ռուսական և թուրքական) պայմանագիր են կնքել երրորդ և չորրորդ կողմերի վերաբերյալ՝ իսկ դա միջազգային իրավունքի պարտադիր և անբեկանելի հիմնադրույթների խախտում է, և իրավական առումով այդ պայմանագիրը չի կարող վավեր համարվել։ Միակ փաստաթուղթը, որի տակ ստորագրել է հայկական կողմը՝ դա Կարսի պայմանագիրն է, որը ստորագրվել է 1921-ի հոկտեմբերին երկու հայ բոլշևիկների՝ Ասքանազ Մռավյանի և Պողոս Մակինցյանի կողմից: Որքան հայտնի է, Կարսի պայմանագիրը վավերացվել է միայն Սովետական Ռուսաստանի կառավարության կողմից 1922-ի մարտին, այսինքն՝ դա արվել է Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների փոխարեն, որը նույնպես իրավական առումով բացահայտ խախտում է:
Կարսի պայմանագրի կնքման աշխատանքների ընթացքում թուրքական կողմը փորձել է միջամտել, որպեսզի Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրվի նաև առանձին համաձայնագիր՝ Նախիջևանի սահմանների վերջնական ճշգրտման հարցով: Սակայն հայկական և ադրբեջանական կողմերը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որտեղ նշվել է, որ նմանատիպի համաձայնագիր կստորագրվի հետագայում՝ երկու հանրապետությունների միջև կայանալիք բանակցությունների ընթացքում: Սակայն դա այդպես էլ տեղի չունեցավ, և փաստորեն Նախիջևանի հարցով սահմանների ճշգրտման առանձին համաձայնագիր Հայաստանն ու Ադրբեջանը այդպես էլ չկնքեցին:
Այս ամենից հետո եթե ուշադիր նայենք ներկայացված քարտեզին՝ հստակ երևում է, որ 1924-ի փետրվարին ձևավորված ներկայիս Նախիջևանի ինքնավար հանրապետության կազմի մեջ է ներառվել նաև Երևանի նահանգի Շարուր-Դարալագյազ գավառի հարավային հատվածը՝ Շարուրի շրջանը, որի շնորհիվ էլ հետագա տարիներին Թուրքիան կարողացավ Իրանի հետ հողատարածք փոխանակել և սահմանակից դառնալ Նախիջևանին:

Նախիջևանը Հայաստանի Հանրապետության անբաժան մասն էր: Վերջին շաբաթներին Ադրբեջանը փորձեր է ձեռնարկում սրել իրադրությունը Հայաստանի և Նախիջևանի սահմանագլխին, մասնավորապես՝ Արենի գյուղի հարակից հատվածում:


ՌՈՒԲԵՆ ՇՈՒԽՅԱՆ 


ՄԵԳԱՊՈԼԻՍ, ՀՈՒԼԻՍԻ 3: Այդ առումով միանգամայն ճիշտ են հայաստանյան այն փորձագետների շեշտադրումները, որ ժամանակն է, որ հայկական կողմը համաշխարհային լայն հանրությանը փաստարկված կերպով ներկայացնի Նախիջևանի՝ Ադրբեջանի կազմում հայտնվելու հիմնահարցի իրական պատմությունը:


Ներկայացվող քարտեզում Ռուսական կայսրության մաս հանդիսացող Երևանի նահանգն է՝ իր գավառներով: Երբ 1828-ին Արևելյան Հայաստանը ներառվեց Ռուսական կայսրության կազմի մեջ՝ այդ ժամանակ ստեղծվեց առանձին ազգային վարչական միավոր, որն անվանակոչվեց Հայկական մարզ, և Նախիջևանը բնականաբար նույնպես ընդգրկվեց Հայկական մարզի կազմում: 1849-ից այդ նույն տարածքի վրա ձևավորվում է արդեն Երևանի նահանգը՝ իր յոթ գավառներով, որը գոյատևեց ընդհուպ մինչև 1917-ի հոկտեմբերյան հեղաշրջումը:


Այնուհետև Նախիջևանի երկրամասն արդեն անկախ Հայաստանի կազմում էր: 1920-ի հունվարի 19-ին Անտանտի դաշինքի երկրների Գերագույն խորհուրդը (ներկայիս Եվրամիության նախատիպը) պաշտոնապես ճանաչեց Հայաստանի Առաջին Հանրապետության անկախությունը՝ իր գերակայության տակ գտնվող տարածքներում: Հայաստանի պետական սահմաններն այդ պահին և՛ դե-ֆակտո, և՛ դե-յուրե ընդգրկում էին նախկին Ռուսական կայսրության Երևանի նահանգի (ներառյալ Նախիջևանի, Շարուր-Դարալագյազի և Սուրմալու-Իգդիրի գավառները) և Կարսի մարզի վարչական սահմաններն ամբողջությամբ՝ շուրջ 60 հազար քառակուսի կիլոմետր:
1920-ի աշնանը բոլշևիկյան Ռուսաստանի և քեմալական Թուրքիայի մերձեցման արդյունքում անկախ Հայաստանի ողջ տարածքը ռազմակալվեց և մասնատվեց այդ երկուսի ազդեցությունների գոտիների: 1921-ի մարտին կնքված Մոսկվայի ռուս-թուրքական բարեկամության պայմանագրի հիման վրա Նախիջևանը անսպասելի կերպով հանձվեց Ադրբեջանի խնամակալության ներքո: Դա այն դեպքում, երբ 1920-ի դեկտեմբերի 2-ի Հայաստանի Հանրապետության կառավարության և բոլշևիկյան Ռուսաստանի միջև ստորագրված իշխանության փոխանցման համաձայնագրում նախկին Երևանի նահանգն ամբողջությամբ ամրագրվել էր որպես նոր ստեղծվող Սովետական Հայաստանի անձեռնմխելի տարածք:


Հատկանշանակ է, որ Մոսկվայի պայմանագրի տակ չկան ոչ հայկական, ոչ էլ ադրբեջանական ներկայացուցիչների ստորագրությունները: Ստացվում է, որ պայմանագրի կողմերը (ռուսական և թուրքական) պայմանագիր են կնքել երրորդ և չորրորդ կողմերի վերաբերյալ՝ իսկ դա միջազգային իրավունքի պարտադիր և անբեկանելի հիմնադրույթների խախտում է, և իրավական առումով այդ պայմանագիրը չի կարող վավեր համարվել։ Միակ փաստաթուղթը, որի տակ ստորագրել է հայկական կողմը՝ դա Կարսի պայմանագիրն է, որը ստորագրվել է 1921-ի հոկտեմբերին երկու հայ բոլշևիկների՝ Ասքանազ Մռավյանի և Պողոս Մակինցյանի կողմից: Որքան հայտնի է, Կարսի պայմանագիրը վավերացվել է միայն Սովետական Ռուսաստանի կառավարության կողմից 1922-ի մարտին, այսինքն՝ դա արվել է Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների փոխարեն, որը նույնպես իրավական առումով բացահայտ խախտում է:


Կարսի պայմանագրի կնքման աշխատանքների ընթացքում թուրքական կողմը փորձել է միջամտել, որպեսզի Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրվի նաև առանձին համաձայնագիր՝ Նախիջևանի սահմանների վերջնական ճշգրտման հարցով: Սակայն հայկական և ադրբեջանական կողմերը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որտեղ նշվել է, որ նմանատիպի համաձայնագիր կստորագրվի հետագայում՝ երկու հանրապետությունների միջև կայանալիք բանակցությունների ընթացքում: Սակայն դա այդպես էլ տեղի չունեցավ, և փաստորեն Նախիջևանի հարցով սահմանների ճշգրտման առանձին համաձայնագիր Հայաստանն ու Ադրբեջանը այդպես էլ չկնքեցին:


Այս ամենից հետո եթե ուշադիր նայենք ներկայացված քարտեզին՝ հստակ երևում է, որ 1924-ի փետրվարին ձևավորված ներկայիս Նախիջևանի ինքնավար հանրապետության կազմի մեջ է ներառվել նաև Երևանի նահանգի Շարուր-Դարալագյազ գավառի հարավային հատվածը՝ Շարուրի շրջանը, որի շնորհիվ էլ հետագա տարիներին Թուրքիան կարողացավ Իրանի հետ հողատարածք փոխանակել և սահմանակից դառնալ Նախիջևանին:




Բլոգ

ՖՐԱՆՍԻԱՅԻ ՖՈՒՏԲՈԼԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ՝ 1900 Թ-ի ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻՆ

 Լուսանկարից անկհայտ է դառնում, թե ինչպես է ժամանակի ընթացքում փոփոխվել Ֆրանսիայի ազգային հավաքականի կազմը՝ այն ժամանակվա խաղացողները միայն էթնիկ ֆրանսիացիներ են եղել: Ի դեպ, 1900-ին Փարիզում անցկացված 2-րդ ամառային Օլիմպիական խաղերում մասնակցել են ընդամենը 3 ֆուտբոլային հավաքականներ՝ Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և Բելգիա: Հաղթող է դարձել Մեծ Բրիտանիան, երկրորդը՝ ֆրանսիացիներն էին, երրորդը՝ բելգիացիները:

Ավելին »