ԲՈԼՏՈՆՅԱՆ «ՀԱԿԱԻՐԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԷԶԸ»

2018-05-12 13:58:08

 

ԲՈԼՏՈՆԵԱՆ   «ՀԱԿԱԻՐԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԷԶԸ»...
«ԱԼԻՔ»օրաթերթի գլխաւոր 
խմբագիր Դերենիկ Մելիքեան
Անզէն աչքերով իսկ դիտարկելի էին Թրամփի կոտորակւած նախարարական կազմում (յատկապէս Արտաքին նախարարութեան գերատեսչութիւնում-պետդեպարտամենտ) պատերազմատենչների ի յայտ գալու «արգասիքները»…
Եւ իրաւամբ, հրաժարեալ Թիլերսոնին փոխարինած CIA-ի պետ Պոմպէոյի եւ ԱՄՆ-ի ազգային անվտանգութեան գծով Թրամփի գերագոյն խորհրդական՝ Ջոն Բոլտոնի նշանակումից անմիջապէս յետոյ էր, որ հրթիռակոծւեցին սիրիական արւարձաններում իբր տեղակայւած քիմիական զէնքերի արտադրման օբիեկտները՝ ԱՄՆ-Անգլիա-Ֆրանսիա համատեղ ուժերի մասնակցութեամբ: Սրան զուգահեռ, Իսրայէլական օդուժը աւելի յաճախադէպ դարձրեց կէտային հարւածները ինչպէս Սիրիայի, այնպէս էլ իր ասութեամբ՝ Ասադին հովանաւորող ու Սիրիայում տեղակայւած իրանական յենակների ուղղութեամբ:
Չի բացառւում նաեւ, որ իր հակաիրան կեցւածքներով յայտնի Ջոն Բոլտոնի խորհուրդները մղեցին Թրամփին, որպէսզի ժամկէտից շուտ (մայիսի 12-ի փոխարէն, մայիսի  8-ին) յայտարարի Իրանի միջուկային միջազգային գործարքից դուրս գալու ԱՄՆ-ի մտադրութեան մասին: Եւ հետաքրքիր կերպով սրան եւս յաջորդում են կրկին Իսրայէլական հրթիռային յարձակումները՝ «Սիրիայում տեղակայւած իրանական զօրամիաւորումների յենակէտներ»-ի դէմ:
Իսկ հէնց այդ օրերին էր, որ Լիբանանում՝ խորհրդարանական ընտրութիւններում համոզիչ յաղթանակ էին ապահովել Իրանին համակրող եւ Իսրայէլին հակադիր ուժեր, յանձինս Նասրօլլահի գլխաւորած «Հեզբօլլահ» խմբակցութեան պատգամաւորական բլոկը… եւ հակառակը՝ պարտութեան էին մատնւել Սաուդական Արաբիայի հովանաւորեալ Սաադ Հարիրիին յարող խմբակցութիւնները: Առջեւում, սակայն, Իրաքեան խորհրդարանական ընտրութիւններն են, որոնցում էլ ակներեւ է Իրանի քաղաքական կշիռը…
Ահաւասիկ, բոլտոնեան հակաիրան «ճանապարհային քարտէզը» ուրւագծւած կարելի է համարել ըստ հետեւեալի.
1-Նսեմացնել ու չէզոքացնել Իրանի տարածաշրջանային ներգործութիւնն ու ազդեցութիւնը…
2-Վերոգրեալը իրականացնել՝ ռազմական նկրտումներից բացի, եւ առաւել եւս միջուկային գործարքի տապալմամբ՝ տնտեսական նոր եւ հուժկու սանկցիաների կիրառմամբ…:

Թեհրանում լույս տեսնող հայկական «ԱԼԻՔ» օրաթերթի գլխավոր խմբագիր Դերենիկ Մելիքյանն անդրադարձել է Թրամփի նախարարական կազմին, ուշադրություն հրավիրելով այնտեղ «պատերազմատենչների» առկայությանը: 

 

ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔՅԱՆ

 

ՄԵԳԱՊՈԼԻՍ, ՄԱՅԻՍԻ 12: Անզէն աչքերով իսկ դիտարկելի էին Թրամփի կոտորակւած նախարարական կազմում (յատկապէս Արտաքին նախարարութեան գերատեսչութիւնում-պետդեպարտամենտ) պատերազմատենչների ի յայտ գալու «արգասիքները»:

Եւ իրաւամբ, հրաժարեալ Թիլերսոնին փոխարինած CIA-ի պետ Պոմպէոյի եւ ԱՄՆ-ի ազգային անվտանգութեան գծով Թրամփի գերագոյն խորհրդական՝ Ջոն Բոլտոնի նշանակումից անմիջապէս յետոյ էր, որ հրթիռակոծւեցին սիրիական արւարձաններում իբր տեղակայւած քիմիական զէնքերի արտադրման օբիեկտները՝ ԱՄՆ-Անգլիա-Ֆրանսիա համատեղ ուժերի մասնակցութեամբ:

Սրան զուգահեռ, Իսրայէլական օդուժը աւելի յաճախադէպ դարձրեց կէտային հարւածները ինչպէս Սիրիայի, այնպէս էլ իր ասութեամբ՝ Ասադին հովանաւորող ու Սիրիայում տեղակայւած իրանական յենակների ուղղութեամբ:

Չի բացառւում նաեւ, որ իր հակաիրան կեցւածքներով յայտնի Ջոն Բոլտոնի խորհուրդները մղեցին Թրամփին, որպէսզի ժամկէտից շուտ (մայիսի 12-ի փոխարէն, մայիսի  8-ին) յայտարարի Իրանի միջուկային միջազգային գործարքից դուրս գալու ԱՄՆ-ի մտադրութեան մասին:

Եւ հետաքրքիր կերպով սրան եւս յաջորդում են կրկին Իսրայէլական հրթիռային յարձակումները՝ «Սիրիայում տեղակայւած իրանական զօրամիաւորումների յենակէտներ»-ի դէմ: Իսկ հէնց այդ օրերին էր, որ Լիբանանում՝ խորհրդարանական ընտրութիւններում համոզիչ յաղթանակ էին ապահովել Իրանին համակրող եւ Իսրայէլին հակադիր ուժեր, յանձինս Նասրօլլահի գլխաւորած «Հեզբօլլահ» խմբակցութեան պատգամաւորական բլոկը… եւ հակառակը՝ պարտութեան էին մատնւել Սաուդական Արաբիայի հովանաւորեալ Սաադ Հարիրիին յարող խմբակցութիւնները:

Առջեւում, սակայն, Իրաքեան խորհրդարանական ընտրութիւններն են, որոնցում էլ ակներեւ է Իրանի քաղաքական կշիռը:

Ահաւասիկ, բոլտոնեան հակաիրան «ճանապարհային քարտէզը» ուրւագծւած կարելի է համարել ըստ հետեւեալի.

1-Նսեմացնել ու չէզոքացնել Իրանի տարածաշրջանային ներգործութիւնն ու ազդեցութիւնը:

2-Վերոգրեալը իրականացնել՝ ռազմական նկրտումներից բացի, եւ առաւել եւս միջուկային գործարքի տապալմամբ՝ տնտեսական նոր եւ հուժկու սանկցիաների կիրառմամբ:




Բլոգ

ՖՐԱՆՍԻԱՅԻ ՖՈՒՏԲՈԼԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ՝ 1900 Թ-ի ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻՆ

 Լուսանկարից անկհայտ է դառնում, թե ինչպես է ժամանակի ընթացքում փոփոխվել Ֆրանսիայի ազգային հավաքականի կազմը՝ այն ժամանակվա խաղացողները միայն էթնիկ ֆրանսիացիներ են եղել: Ի դեպ, 1900-ին Փարիզում անցկացված 2-րդ ամառային Օլիմպիական խաղերում մասնակցել են ընդամենը 3 ֆուտբոլային հավաքականներ՝ Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և Բելգիա: Հաղթող է դարձել Մեծ Բրիտանիան, երկրորդը՝ ֆրանսիացիներն էին, երրորդը՝ բելգիացիները:

Ավելին »