ԱՅՈ՝ ԺՈՂՈՎՐԴԱՅԻՆ ՇԱՐԺՄԱՆԸ, ՈՉ՝ ԱՆԱՐԽԻԱՅԻՆ

2018-04-28 14:12:50

 

 

ԱՅՈ՝ ԺՈՂՈՎՐԴԱՅԻՆ ՇԱՐԺՄԱՆԸ, ՈՉ՝ ԱՆԱՐԽԻԱՅԻՆ…
Հայաստանի Հանրապետութիւնում քաղաքացիական ինքնաբուխ շարժումը, յատկապէս երբ դա երիտասարդական աւիւնով՝ ժողովրդային արդար պահանջատիրութեան կերպարանք է կրում, ինքնըստինքեան առաջընթաց է՝ հասարակա-քաղաքական կեանքում: Սակայն, նոյն առաջընթացը պահպանելու երաշխիքը կայանում է նրանում, որ նշեալ ժողովրդային պահանջատիրութիւնը նաեւ առաջանցիկ ձեւաւորում ու կերպարանք ստանայ բացառապէս սահմանադրականութեան եւ օրէնքների շրջանակներում:
Այլապէս նոյն քաղաքացիական, ինքնաբուխ, ժողովրդային շարժումը լաւագոյն դէպքում կը վերածւի ինքնանպատակ, եթէ կարելի լինի այսպէս ասել՝ անարխիական քաոսի, որն էլ բերելու է ներքին թէ՛ արտաքին ամէն կարգի չարաշահումների…
Նման ճգնաժամային իրավիճակի չմատնւելու նպատակով արդէն իսկ հայաստանեան պետական կառոյցները, ներառեալ քաղաքական ողջամիտ շրջանակները, դրական հանգուցալուծմանը միտող քայլեր են ձեռնարկում:
Նախագահ Արմէն Սարգսեանը, պաշտօնակատար փոխվարչապետ Կարէն Կարապետեանը, քաղաքական կուսակցութիւն-խմբակցութինները յանձինս՝ ՀՅԴ-ի եւ «Բարգաւաճ Հայաստան»-ի ու նոյնինքն շարժման առաջնորդ համարւող, Ազգային ժողովի «Ելք» խմբակցութեան պատգամաւոր Նիկոլ Փաշինեանը փորձում են նոյն այդ ճգնաժամից ու քաոսային վիճակից խուսափելու եւ օրէնքի իշխանութիւնը վերականգնելու բանակցային, միջնորդական եւ երկխօսութիւնների ինտենսիւ գործընթաց:
Գործընթաց, որն, ինչ խօսք՝ լինելու է դժւարին, բայցեւ կամային արտայայտութեան, հանդուրժողականութեան եւ փոխըմբռնման պայմաններում՝ յաղթահարելի:
Բարեբախտաբար, միջամուխ բոլոր կողմերի մօտ առկայ է գէթ առանցքային մի խնդրում համախոհութիւն, եւ դա կառավարման առողջ համակարգի վերականգնման նպատակովª խորհրդարանական արտահերթ ընտրութիւնների նախապատրաստմանը միտող յայտարարութիւններն են. իսկ տւեալ դէպքում սահմանադրական օրէնքները օժտւած են այդ կարգի բարեփոխումների տանող համապատասխան դրոյթներով:
Եւ կարեւորը՝ համաշխարհային հանրային կարծիքը՝ ԱՄՆ, Եւրոպա, Ռուսաստան պաշտօնական յայտարարութիւններով յստակօրէն ընդգծել են ՀՀ-ում քաղաքական գործընթացների խաղաղ, երկխօսութեան արդիւնքում եւ երկրի սահմանադրական օրէնքների շրջանակում հանգուցալուծւելու կարեւորութիւնը:
«ԱԼԻՔ» ՕՐԱԹԵՐԹԻ ԳԼԽԱՒՈՐ
ԽՄԲԱԳԻՐ  ԴԵՐԵՆԻԿ  ՄԵԼԻՔԵԱՆ

ՄԵԳԱՊՈԼԻՍ, ԱՊՐԻԼԻ 28: Թեհրանի «Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիր Դերենիկ Մելիքյանն իր մտորումներն է կիսում Հայաստանում տեղի ունեցող զարգացումների շուրջ: 


ԴԵՐԵՆԻԿ  ՄԵԼԻՔՅԱՆ

 Հայաստանի Հանրապետութիւնում քաղաքացիական ինքնաբուխ շարժումը, յատկապէս երբ դա երիտասարդական աւիւնով՝ ժողովրդային արդար պահանջատիրութեան կերպարանք է կրում, ինքնըստինքեան առաջընթաց է՝ հասարակա-քաղաքական կեանքում:

Սակայն, նոյն առաջընթացը պահպանելու երաշխիքը կայանում է նրանում, որ նշեալ ժողովրդային պահանջատիրութիւնը նաեւ առաջանցիկ ձեւաւորում ու կերպարանք ստանայ բացառապէս սահմանադրականութեան եւ օրէնքների շրջանակներում:Այլապէս նոյն քաղաքացիական, ինքնաբուխ, ժողովրդային շարժումը լաւագոյն դէպքում կը վերածւի ինքնանպատակ, եթէ կարելի լինի այսպէս ասել՝ անարխիական քաոսի, որն էլ բերելու է ներքին թէ՛ արտաքին ամէն կարգի չարաշահումների…Նման ճգնաժամային իրավիճակի չմատնւելու նպատակով արդէն իսկ հայաստանեան պետական կառոյցները, ներառեալ քաղաքական ողջամիտ շրջանակները, դրական հանգուցալուծմանը միտող քայլեր են ձեռնարկում:

Նախագահ Արմէն Սարգսեանը, պաշտօնակատար փոխվարչապետ Կարէն Կարապետեանը, քաղաքական կուսակցութիւն-խմբակցութինները յանձինս՝ ՀՅԴ-ի եւ «Բարգաւաճ Հայաստան»-ի ու նոյնինքն շարժման առաջնորդ համարւող, Ազգային ժողովի «Ելք» խմբակցութեան պատգամաւոր Նիկոլ Փաշինեանը փորձում են նոյն այդ ճգնաժամից ու քաոսային վիճակից խուսափելու եւ օրէնքի իշխանութիւնը վերականգնելու բանակցային, միջնորդական եւ երկխօսութիւնների ինտենսիւ գործընթաց:

Գործընթաց, որն, ինչ խօսք՝ լինելու է դժւարին, բայցեւ կամային արտայայտութեան, հանդուրժողականութեան եւ փոխըմբռնման պայմաններում՝ յաղթահարելի:Բարեբախտաբար, միջամուխ բոլոր կողմերի մօտ առկայ է գէթ առանցքային մի խնդրում համախոհութիւն, եւ դա կառավարման առողջ համակարգի վերականգնման նպատակովª խորհրդարանական արտահերթ ընտրութիւնների նախապատրաստմանը միտող յայտարարութիւններն են. իսկ տւեալ դէպքում սահմանադրական օրէնքները օժտւած են այդ կարգի բարեփոխումների տանող համապատասխան դրոյթներով:Եւ կարեւորը՝ համաշխարհային հանրային կարծիքը՝ ԱՄՆ, Եւրոպա, Ռուսաստան պաշտօնական յայտարարութիւններով յստակօրէն ընդգծել են ՀՀ-ում քաղաքական գործընթացների խաղաղ, երկխօսութեան արդիւնքում եւ երկրի սահմանադրական օրէնքների շրջանակում հանգուցալուծւելու կարեւորութիւնը:




Բլոգ

ՈՒՂԵՑՈՒՅՑ ԳՈՒԼՊԱՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Տղամարդու հանդերձապահարանի ամենաթերագնահատված իրը՝ տղամարդու գուլպաները ինչպե՞ս կրել և ինչի՞ հետ համադրել: 

Ավելին »