ԳԱՅԱՆԵ ՓԱՅՏՅԱՆ. ՆԻԿՈԼԸ ԿԱՐՄԻՐ ԴԻՊԼՈՄԻ ԹԵԿՆԱԾՈՒ ԷՐ

2018-04-27 19:47:12

Հեռուստամեկնաբան Գայանե Փայտյանն արձագանքել է իր համակուրսեցի Նիկոլ Փաշինյանի դիպլոմ չունենալու մասին շահարկումներին:

ՄԵԳԱՊՈԼԻՍ, ԱՊՐԻԼԻ 27. Գայանե Փայտյանն իր ֆեյսբուքյան էջում, մասավորապես գրել է.

"Դիպլոմ չունի, ձեզ էտ գրածից հետո լավ թեթև եք զգու՞մ։ Քանի դիպլոմավորի գիտեք, որ կարդացած վերջին գիրքը այբբենարաննա։ Շատ էլ ճռճռ կազմերով դիպլոմներն առել դրել են տունը, cv- ի առաջին տողում էլ գրել են, թե ավարտել են էս ինչ կամ էն ինչ բուհը։

Գրում եմ, որպես Նիկոլի համակուրսեցի, ընկեր, մտերիմ ու գրում եմ ամենայն պատասխանատվությանբ. Էնքան ինտելեկտ, գրագիտություն ու խելք, որ Նիկոլն ունի, էնքան գիրք, որ Նիկոլն էր կարդում, շատերի համար անհասանելի երազանք կարա լինի։ Ես եմ տեսել դա, մեր ամբողջ կուրսն ու ԵՊՀ֊նա տեսել։

Նիկոլին ԵՊՀ Ժուռֆակ֊ի վերջին կուրսից հեռացրին սկզբունքայնության ու արդարամտության պատճառով՝ տպագրված մի հոդվածի համար, որը դուր չեկավ այն ժամանակվա դեկան Գառնիկ Անանյանին։ Մոտիվացիան՝ բացականերն էին։

Բայց նույն հաջողությամբ, բացակաների պատճառով ինձ ու կուրսից շատերին պետք է հեռացնեին, որովհետև էտ ժամանակ մենք արդեն աշխատում էինք ու դասի համարյա թե չէինք գնում։

Կվկայեն ԵՊՀ Ժուռֆակ֊ի 96 թ֊ի բոլոր շրջանավարտները՝ Նիկոլն ուներ ամենաբարձր գնահատականները և կարմիր դիպլոմի թեկնածու էր։ Էնպես որ, ԵՊՀ֊ն, եթե մի քիչ թասիբ ունենա, Նիկոլի դիպլոմը գոնե 22 տարի հետո կտա ու իր պատմության էջերում կթողնի, որ ունեցել է Նիկոլ Փաշինյան շրջանավարտ։ Դա ԵՊՀ֊ի համար պատվաբեր է։




Բլոգ

ՈՒՂԵՑՈՒՅՑ ԳՈՒԼՊԱՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Տղամարդու հանդերձապահարանի ամենաթերագնահատված իրը՝ տղամարդու գուլպաները ինչպե՞ս կրել և ինչի՞ հետ համադրել: 

Ավելին »