ՇԱՐԺՄԱՆԸ ՄԻԱՑԵԼ Է ԱՄԱՐԱՍԻ ԱՐԹՈՒՐԸ

2018-04-25 15:21:08

 

ՇԱՐԺՄԱՆԸ ՄԻԱՑԵԼ Է ԱՄԱՐԱՍԻ ԱՐԹՈՒՐԸ 
Արցախյան պատերազմի հերոս, ԱԱԾ պաշտոնաթող գնդապետ Արթուր Ալեքսանյանը, ով հայտնի է որպես Ամարասի Արթուր, ֆեյսբուքյան իր էջում հանդես է եկել հայտարարությամբ, որով հայտնում է շարժմանը միանալու և Հայաստանի Հանրապետությանն ու հայ ժողովրդին  պատմության այս կարեւոր պահին աջակցելու մասին: 
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. 
«Ես, Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի ասպետ, գնդապետ Արթուր Ալեքսանյանս եւ «Կարմիր բերետավորներ 5165» ՀԿ-ն, միանում ենք Հայաստանի խաղաղ հակաիշխանական ապստամբությանը: 
Մենք կոչ ենք անում իշխանություններին կամավոր եւ խաղաղ կերպով հրաժարական տալ՝ հանուն Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի անվտանգության: 
Ես պահանջում եմ իշխանություններից խուսափել ցուցարարների նկատմամբ ուժի կիրառումից, ինչպես նաեւ ձեռնպահ մնալ քաղաքական մանիպուլյացիայի կեղտոտ դրսեւորումներից:
Ես նաեւ կոչ եմ անում Արցախյան պատերազմի բոլոր վետերաններին և իմ մարտական ընկերներին աջակցել Հայաստանի Հանրապետությանը եւ հայ ժողովրդին՝  պատմության այս կարեւոր պահերին

Արցախյան պատերազմի հերոս, ԱԱԾ պաշտոնաթող գնդապետ Արթուր Ալեքսանյանը, ով հայտնի է որպես Ամարասի Արթուր, ֆեյսբուքյան իր էջում  հանդես է եկել հայտարարությամբ, որով հայտնում է շարժմանը միանալու և Հայաստանի Հանրապետությանն ու հայ ժողովրդին  պատմության այս կարեւոր պահին աջակցելու մասին: 


ՄԵԳԱՊՈԼԻՍ, ԱՊՐԻԼԻ 25:
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.

 «Ես՝ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանների ասպետ, գնդապետ Արթուր Ալեքսանյանս և «Կարմիր Բերետներ 5165» հասարակական կազմակերպությունը միանում ենք համաժողովրդական ընդվզմանը: Կոչ ենք անում այսօրվա գլխատված իշխանություններին՝ խաղաղ և անցնցում հանձնել իշխանությունը` հանուն Հայաստանի Հանրապետության և նրա ժողովրդի անվտանգության:

 

Պահանջում եմ զերծ մնալ ցուցարարների և շարժման մասնակիցների նկատմամբ ուժի հնարավոր կիրառման, ինչպես նաև քաղաքական կեղտոտ մանիպուլյացիաների և մուտիլովկաների որևէ դրսևորումից: Նաև կոչ եմ անում Արցախյան պատերազմի բոլոր վետերաններին և իմ մարտական ընկերներին՝ սատար կանգնել Հայաստանի Հանրապետությանը և հայ ժողովրդին այս օրհասական պահին»:

 




Բլոգ

ՈՒՂԵՑՈՒՅՑ ԳՈՒԼՊԱՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Տղամարդու հանդերձապահարանի ամենաթերագնահատված իրը՝ տղամարդու գուլպաները ինչպե՞ս կրել և ինչի՞ հետ համադրել: 

Ավելին »