ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔՅԱՆ. ՍԱ ՀԷՆՑ ԱՅՆ ԹՈՒՐՔԻԱՆ Է, ՈՐ…

2018-04-15 17:01:38

 

ՍԱ ՀԷՆՑ ԱՅՆ ԹՈՒՐՔԻԱՆ Է, ՈՐ…
ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔՅԱՆ
«Խաղաղ բնակչութեանը կոտորելուց ու բռնագաղթից յետոյ Աֆրինը զաւթող Թուրքիան պաշտօնապէս իր գոհունակութիւնն է յայտնել Սիրիայի հրթիռակոծումների վերաբերեալ»: Այս մասին գրել է  Թեհրանում լույս տեսնող «Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիր Դերենիկ Մելիքյանը:   Թուրքիայի նման արձագանքը Սիրիայի հրթիռակոծմանը  նրան չի զարմացրել:   
ՄԵԳԱՊՈԼԻՍ, ԱՊՐԻԼԻ 15: «Զարմանալ պէտք չէ, քանզի.-
Դեռ մինչ այդ Էրդողանը ծամածռում էր Ռուսաստանին եւ Իրանին, թէ՛ Աֆրինից նահանջելու, եւ թէ՛ առհասարակ Սիրիայի հողային ամբողջականութեան պահպանման առթիւ վերջինների պահանջների գծով, յոխորտալով, որ «.…Մենք գիտենք թէ երբ եւ ում պիտի յանձնենք Աֆրինը…», - գրել է Մելիքյանը: 
 
«Սա հէնց այն Թուրքիան է, որտեղ 2016-ի բեմականացւած յեղաշրջման ողջ գիշերը «անքուն ու մտահոգ» էր պահել արտգործնախարար Զարիֆին…
Սա հէնց այն Թուրքիան է, որ Էրդողանի ու Չաւուշօղլուի բնութագրմամբ՝ «Իրանը Սիրիայում, Իրաքում ու Լիբանանում նպատակադրել է շիիզմի տարածումը…»:
Եւ սա հէնց այն Թուրքիան է, որն ընդամենը օրեր առաջ Անկարայում Պուտինին ու Ռոհանիին հիւրընկալելով՝ Սիրիայի տագնապի բարւոք լուծման համար «իր եղբայրների» ձեռքն էր սեղմում…
Յիշե՞նք ռուսական Սու 24-ի կործանման ու ռուս դեսպանին ԴԱԷՇ-աբարոյ ահաբեկման գրեթէ միաժամանակեայ «Եղբայրակցութիւնը»…:
«Քաղաքական բարոյականութեան» ու համապատասխան շահերի յարափոփոխ օրինաչափութիւնները մէկ կողմ, բայց դիւանագիտական այսպէս ասած՝ միամտութիւնն, այն էլ Թուրքիայի նման մեղմ ասած՝ լարախաղացի հաշւին, արդէն Իրանի քաղաքական-դիւանագիտական արժանապատւութիւնն ու հեղինակութիւնն է խոցելի դարձնում եւ որ դա ոչ մի տնտեսա-առեւտրային շահով արդարացնել հնարաւոր չէ…:
Թո՛ղ յարգարժան արտգործնախարարը մտահոգւի այն օրւայ ու գիշերւայ հաւանական անքնութեան համար, երբ քաղաքական-դիւանագիտական անսկզբունքայնութեամբ յայտնի նոյն այդ Թուրքիան իր «փրկարար» զօրամիաւորումներով կը փորձի ներխուժել սահմանակից Նախիջեւան…»:

«Խաղաղ բնակչութեանը կոտորելուց ու բռնագաղթից յետոյ Աֆրինը զաւթող Թուրքիան պաշտօնապէս իր գոհունակութիւնն է յայտնել Սիրիայի հրթիռակոծումների վերաբերեալ»: Այս մասին գրել է  Թեհրանում լույս տեսնող «Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիր Դերենիկ Մելիքյանը: Թուրքիայի նման արձագանքը Սիրիայի հրթիռակոծմանը  նրան չի զարմացրել:   

ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔՅԱՆ 


ՄԵԳԱՊՈԼԻՍ, ԱՊՐԻԼԻ 15:
«Զարմանալ պէտք չէ, քանզի.-Դեռ մինչ այդ Էրդողանը ծամածռում էր Ռուսաստանին եւ Իրանին, թէ՛ Աֆրինից նահանջելու, եւ թէ՛ առհասարակ Սիրիայի հողային ամբողջականութեան պահպանման առթիւ վերջինների պահանջների գծով, յոխորտալով, որ «.…Մենք գիտենք թէ երբ եւ ում պիտի յանձնենք Աֆրինը…», - գրել է Մելիքյանը:  

«Սա հէնց այն Թուրքիան է, որտեղ 2016-ի բեմականացւած յեղաշրջման ողջ գիշերը «անքուն ու մտահոգ» էր պահել արտգործնախարար Զարիֆին…Սա հէնց այն Թուրքիան է, որ Էրդողանի ու Չաւուշօղլուի բնութագրմամբ՝ «Իրանը Սիրիայում, Իրաքում ու Լիբանանում նպատակադրել է շիիզմի տարածումը…»:

Եւ սա հէնց այն Թուրքիան է, որն ընդամենը օրեր առաջ Անկարայում Պուտինին ու Ռոհանիին հիւրընկալելով՝ Սիրիայի տագնապի բարւոք լուծման համար «իր եղբայրների» ձեռքն էր սեղմում…Յիշե՞նք ռուսական Սու 24-ի կործանման ու ռուս դեսպանին ԴԱԷՇ-աբարոյ ահաբեկման գրեթէ միաժամանակեայ «Եղբայրակցութիւնը»…:

«Քաղաքական բարոյականութեան» ու համապատասխան շահերի յարափոփոխ օրինաչափութիւնները մէկ կողմ, բայց դիւանագիտական այսպէս ասած՝ միամտութիւնն, այն էլ Թուրքիայի նման մեղմ ասած՝ լարախաղացի հաշւին, արդէն Իրանի քաղաքական-դիւանագիտական արժանապատւութիւնն ու հեղինակութիւնն է խոցելի դարձնում եւ որ դա ոչ մի տնտեսա-առեւտրային շահով արդարացնել հնարաւոր չէ…:

Թո՛ղ յարգարժան արտգործնախարարը մտահոգւի այն օրւայ ու գիշերւայ հաւանական անքնութեան համար, երբ քաղաքական-դիւանագիտական անսկզբունքայնութեամբ յայտնի նոյն այդ Թուրքիան իր «փրկարար» զօրամիաւորումներով կը փորձի ներխուժել սահմանակից Նախիջեւան…»:

 




Բլոգ

Դրսի հայը քարոզում էր, որ Հայաստանում վատ է, բիզնես, ընտանիք չես կարող ունենալ. Ավետիս Բոյաջյան

Դրսի հայը քարոզում էր, որ Հայաստանում վատ է, բիզնես, ընտանիք չես կարող ունենալ. Ավետիս Բոյաջյան

Ավելին »