ԱՄԵՐԻԿԱՀԱՅ ՔԱՆԴԱԿԱԳՈՐԾԻ ԱԲՐԱՀԱՄ ԼԻՆՔՈԼՆԸ

2018-04-14 13:18:13

 

Մեծ քաղաքական գործիչ Աբրահամ Լինքոլնի ամենահաջողված համարվող արձաններից մեկը 1928 թվականին տեղադրվել է Սան Ֆրանցիսկոյի կենտրոնում: Բրոնզե այս արձանի հեղինակն է հանդիսացել հայազգի քանդակագործ Հայկ Բադիկյանը (Haig Patigian):
ՌՈՒԲԵՆ ՇՈՒԽՅԱՆ 
Հայկ Բադիկյանը ծնվել է Արևմտյան Հայաստանի Վան քաղաքում։ Հայտնի է, որ նրա ծնողները որպես ուսուցիչներ աշխատել են Վանի նահանգի ամերիկյան առաքելության դպրոցներից մեկում: 1890-ականներին Բադիկյանները մեկնում են Ամերիկա և հաստատվում Ֆրեզնոյում, Կալիֆոռնիա։ 1899-ին Հայկը սովորել է Հոպկինսի արվեստի բարձրագույն դպրոցում, իսկ 1906-1907 թթ. կատարելագործվել է Փարիզում՝ ֆրանսիացի նկարիչ Ալբեր Մարկեի մոտ։ 1907-ին ֆրանսիական արվեստագետների սրահում ցուցադրվել է Բադիկյանի «Հին պատմություն» բրոնզե այլաբանական քանդակը։ 1908-ից քանդակագործը հաստատվում է Սան Ֆրանցիսկոյում։ Բադիկյանը կերտել է Ամերիկայի հայտնի անձանց բրոնզե և մարմարե հուշարձաններ, կիսանդրիներ, ինչպես նաև հասարակական վայրերի համար նախատեսված դեկորատիվ տարբեր քանդակներ։

Մեծ քաղաքական գործիչ Աբրահամ Լինքոլնի ամենահաջողված համարվող արձաններից մեկը 1928 թվականին տեղադրվել է Սան Ֆրանցիսկոյի կենտրոնում: Բրոնզե այս արձանի հեղինակն է հանդիսացել հայազգի քանդակագործ Հայկ Բադիկյանը:


ՌՈՒԲԵՆ ՇՈՒԽՅԱՆ 

ՄԵԳԱՊՈԼԻՍ, ԱՊՐԻԼԻ 14:
Հայկ Բադիկյանը ծնվել է Արևմտյան Հայաստանի Վան քաղաքում։ Հայտնի է, որ նրա ծնողները որպես ուսուցիչներ աշխատել են Վանի նահանգի ամերիկյան առաքելության դպրոցներից մեկում:

1890-ականներին Բադիկյանները մեկնում են Ամերիկա և հաստատվում Ֆրեզնոյում, Կալիֆոռնիա։ 1899-ին Հայկը սովորել է Հոպկինսի արվեստի բարձրագույն դպրոցում, իսկ 1906-1907 թթ. կատարելագործվել է Փարիզում՝ ֆրանսիացի նկարիչ Ալբեր Մարկեի մոտ։ 1907-ին ֆրանսիական արվեստագետների սրահում ցուցադրվել է Բադիկյանի «Հին պատմություն» բրոնզե այլաբանական քանդակը։

1908-ից քանդակագործը հաստատվում է Սան Ֆրանցիսկոյում։ Բադիկյանը կերտել է Ամերիկայի հայտնի անձանց բրոնզե և մարմարե հուշարձաններ, կիսանդրիներ, ինչպես նաև հասարակական վայրերի համար նախատեսված դեկորատիվ տարբեր քանդակներ։

 




Բլոգ

Դրսի հայը քարոզում էր, որ Հայաստանում վատ է, բիզնես, ընտանիք չես կարող ունենալ. Ավետիս Բոյաջյան

Դրսի հայը քարոզում էր, որ Հայաստանում վատ է, բիզնես, ընտանիք չես կարող ունենալ. Ավետիս Բոյաջյան

Ավելին »