ՍԻՐԻԱ ԵՎ ՎԻԵՏՆԱՄ ՝ ՆՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱԿՆՀԱՅՏ ԵՆ

2018-04-14 12:57:58

 

Սիրիա և Վիետնամ. նմանություններն ակնհայտ են.
Իմ սերնդակիցները հաստատ լավ են հիշում, թե ինչ էր կատարվում 1969-1975 թթ. Վիետնամի քաղաքացիական պատերազմի ընթացքում, երբ այդ երկրի արևմտամետ Հարավը և կոմունիստական Հյուսիսը կատաղի պատերազմի էին ելել իրար դեմ: Այդ պատերազմում համապատասխանաբար մասնակցում էին Ամերիկան և Սովետը, իսկ այդ անիմաստ և ակնհայտ աբսուրդի աստիճանի հասնող պատերազմից մեծագույն կերպով տուժում էր Վիետնամի ժողովուրդը՝ և առաջին հերթին նրա շարքային քաղաքացիները: Չգիտեմ, գու՞ցեև այն ժամանակ աշխարհն ուրիշ էր՝ Ամերիկայում և Արևմտյան Եվրոպայում մեծ հակապատերազմական շարժում էր բարձրացել, և այդ պացիֆիստական ալիքն այնքան հզոր էր և հուժկու, որ որոշ չափով հասել էր նաև երկաթյա վարագույրով կաղապարված կոմունիստական Սովետական Միություն՝ ճիշտ է, շատ ավելի քողարկված վիճակով: 
Այն, ինչ եղավ դրանից հետո, բոլորին է հայտնի. Վիետնամի միացյալ հանրապետությունը մեծագույն կորուստների գնով կարողացավ հաղթահարել Արևմուտքի և Սովետի արյունալի առճակատման փուլը, ապաքինեց պատերազմի վերքերը, վերականգնեց երկիրը և հիմա շատ բարեհաջող կերպով զարգանում է որպես միացյալ և բոլորից անկախ պետություն:
Հիմա նույնն այսօր տեսնում ենք Սիրիայում, որտեղ վերջին օրերին կրկին սարսափելի սրվել է պատերազմական իրավիճակը: Ավելին՝ այդ անկառավարելի և կործանվող երկիրը հիմա իրենից բառացիորեն վառոդի ահռելի մի տակառ է ներկայացնում, որն ամեն վայրկյան կարող է պայթել՝ իր հետ բառացիորեն պայթեցնելով արդեն ողջ աշխարհը:
Լուսանկարում՝ մի դրվագ Վիետնամի պատերազմից:

Սերնդակիցներս հաստատ լավ են հիշում, թե ինչ էր կատարվում 1969-1975 թթ. Վիետնամի քաղաքացիական պատերազմի ընթացքում, երբ այդ երկրի արևմտամետ Հարավը և կոմունիստական Հյուսիսը կատաղի պատերազմի էին ելել իրար դեմ:

ՌՈՒԲԵՆ ՇՈՒԽՅԱՆ

ՄԵԳԱՊՈԼԻՍ, ԱՊՐԻԼԻ 14: Այդ պատերազմում համապատասխանաբար մասնակցում էին Ամերիկան և Սովետը, իսկ այդ անիմաստ և ակնհայտ աբսուրդի աստիճանի հասնող պատերազմից մեծագույն կերպով տուժում էր Վիետնամի ժողովուրդը՝ և առաջին հերթին նրա շարքային քաղաքացիները:

Չգիտեմ, գու՞ցեև այն ժամանակ աշխարհն ուրիշ էր՝ Ամերիկայում և Արևմտյան Եվրոպայում մեծ հակապատերազմական շարժում էր բարձրացել, և այդ պացիֆիստական ալիքն այնքան հզոր էր և հուժկու, որ որոշ չափով հասել էր նաև երկաթյա վարագույրով կաղապարված կոմունիստական Սովետական Միություն՝ ճիշտ է, շատ ավելի քողարկված վիճակով: 

Այն, ինչ եղավ դրանից հետո, բոլորին է հայտնի. Վիետնամի միացյալ հանրապետությունը մեծագույն կորուստների գնով կարողացավ հաղթահարել Արևմուտքի և Սովետի արյունալի առճակատման փուլը, ապաքինեց պատերազմի վերքերը, վերականգնեց երկիրը և հիմա շատ բարեհաջող կերպով զարգանում է որպես միացյալ և բոլորից անկախ պետություն:

Հիմա նույնն այսօր տեսնում ենք Սիրիայում, որտեղ վերջին օրերին կրկին սարսափելի սրվել է պատերազմական իրավիճակը: Ավելին՝ այդ անկառավարելի և կործանվող երկիրը հիմա իրենից բառացիորեն վառոդի ահռելի մի տակառ է ներկայացնում, որն ամեն վայրկյան կարող է պայթել՝ իր հետ բառացիորեն պայթեցնելով արդեն ողջ աշխարհը:

Լուսանկարում՝ մի դրվագ Վիետնամի պատերազմից:




Բլոգ

ԱՆԻՄԱՍՏ Է «ՉՈՒԶՈՂԻ» ՆՄԱՆ ՍՐՏԱՏՐՈՓ ՍՊԱՍԵԼ ՆՈՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՁԱԽՈՂՄԱՆԸ

Կարծում եմ, հիմա արդեն անիմաստ է «չուզողի» նման սրտատրոփ սպասել, թե այս նոր, սերնդափոխված ու հին մտածելակերպից վերջապես ազատված կառավարությունն ահա շուտով ձախողվելու է՝ այդ բոլոր սպասումներն անիրատեսական են:

Ավելին »