ԱԺ ՀԱՏՈՒԿ ՆԻՍՏՈՒՄ ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԿՍՏԱՆՁՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԻՐ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

2018-04-08 21:15:45

Վաղը՝ ապրիլի 9-ին, ժամը 12:00-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարազահամերգային համալիրում կգումարվի ԱԺ հատուկ նիստ՝ նվիրված ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի պաշտոնի ստանձնման արարողությանը:
Արարողությունն ուղիղ հեռարձակմամբ կցուցադրվի Հանրային հեռուստաընկերության եթերում: 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՄԵԳԱՊՈԼԻՍ, ՄԱՐՏԻ 8: Վաղը՝ ապրիլի 9-ին, ժամը 12:00-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարազահամերգային համալիրում կգումարվի ԱԺ հատուկ նիստ՝ նվիրված ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի պաշտոնի ստանձնման արարողությանը:Արարողությունն ուղիղ հեռարձակմամբ կցուցադրվի Հանրային հեռուստաընկերության եթերում: 

Պատգամավոր Մարգարիտ Եսայանն այդ առիթով գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում

«Հայաստանի Հանրապետությունը 2020-ի շեմին․․․․Չկա ոչ մի սենտիմենտ...

Տարիներ առաջ, երբ «Առավոտ» օրաթերթի խմբագիր Արամ Աբրահամյանը թերթի իր խմբագրականները սկսեց շարադրել Հայաստանը 2020 թվականին տեսլականներով, բոլորիս, կամ գրեթե բոլորիս թվում էր, 2020 թվականը հեռու սարերի հետեւում է, բայց, պարզվեց մեր կողքին է, աչք էլ չհասցրինք թարթել եւ ահա, 2018, 2019 եւ 2020, ժամանակը արագ է պտտվում, Տիեզերքը կարծես արագացրել է իր ընթացքը եւ տարիները անցնում են ամիսների արագությամբ։ Արդեն վաղը մեր երկրում կկատարվեն ՀՀ Սահմանադրության հիմնական պահանջները՝ եւ անկախ Հայաստանի Հանրապետության չորրորդ նախագահը, որ ընտրվեց երկրի Ազգային Ժողովի կողմից /ում մտքով սա կանցներ 20 տարի առաջ/, կերդվի Ավետարանի եւ Սահմանադրության վրա ձեռքը դնելով, որ իրեն տրված լիազորությունների չափով կսկսի իր պաշտոնավարումը։ /Հըմ, կասեր մեծ մտածողներից մեկը, տես թե ուր հասանք։/

Հաջորդը՝ երկրի կառավարությունը հրաժարական կտա, 14-րդ վարչապետի հետ միասին, երկրի Ազգային ժողովը ուղիղ մեկ շաբաթով, կլինի երկրի միակ իշխանությունը, երդված նախագահի հետ միասին։

Հըմմմ, կասեր ոչ այնքան մեծ մտածողը։ Ու այդ մեկ շաբաթը կդառնա գուշակությունների, եւ բացահայտումների շաբաթ, կլինեն ոմանց համար անսպասելի, ուրիշների համար՝ սովորական, երրորդների համար սարսափելի հանկարծակիություններ, նորություններ, որոնք կարելի կլինի պատմության համար նաեւ նորարարություններ անվանել...

Ես, ՀՀ ԱԺ շարքային պատգամավորս ոտքով կհաղթահարեմ Ծիծեռնակաբերդի բարձունքը, կհասնեմ Մարզահամալիր, ԱԺ արտահերթ եւ հանդիսավոր նիստին մասնակցելու համար, սիրտս հաստատ կխփի եւ շատ ուժեղ, նախ՝ բարձրանալու համար անթիվ են աստիճանները, հետո՝ մասնակիցն ու վկան եմ լինելու պատմական կարեւոր իրադարձության, հաջորդը՝ սրտանց եւ ազնվորեն հավատում եմ, որ մինչ այս պահն արված բոլոր փոփոխությունները միայն ի նպաստ մեր երկրի եւ մեր ժողովրդի են, նաեւ՝ անուղղելի լավատես լինելով, չեմ կասկածում անգամ, որ խորհրդարանական կառավարման համակարգը շատ ավելի արդյունավետ է, քան հակառակը։ , Ուրեմն՝ ի գործ եւ ի զեն։

Իսկ իմ զենքը ավելին չէ, քան իմ հավատը, իմ սերը եւ իմ լավատեսությունը: Չկա չնչին իսկ սենտիմենտ, շատ լրջորեն եմ նայում այս ընթացքին եւ հավատում եմ, որ վերջապես փոխելու ենք եւ փոխվելու։

Վերջում փոքրիկ տեղեկանք այն մասին, թե ինչ կլինի վաղը եւ հաջորդ մեկ շաբաթվա ընթացքում։ 

Ահա՝ Հայաստանի Հանրապետությունը վաղն ամբողջությամբ կանցնի խորհրդարանական կառավարման համակարգի:

Ապրիլի 9-ին ՀՀ 4-րդ նախագահ ընտրված Արմեն Սարգսյանը կստանձնի իր լիազորությունները, և գործող նախագահ Սերժ Սարգսյանի լիազորությունները կավարտվեն, իսկ Կառավարությունը հրաժարական կներկայացնի:

Ապրիլի 9-16-ի ընթացքում ԱԺ խմբակցությունները պետք է ներկայացնեն վարչապետի իրենց թեկնածուներին՝ նոր կառավարություն ձևավորելու համար: Թեկնածուներ առաջադրելուց հետո Ազգային ժողովը նիստի ժամանակ պետք է վարչապետ ընտրի: Ընդ որում՝ վարչապետի ընտրությունն անցկացվելու է անվանական, այսինքն՝ բաց քվեարկությամբ, ինչպես ԱԺ նախագծերի քվեարկության դեպքում է: Նշանակվելուց հետո արդեն ՀՀ վարչապետը 5-օրյա ժամկետում առաջադրելու է փոխվարչապետներին, նախարարների թեկնածուներին, և նախագահը նրանց նշանակելու է եռօրյա ժամկետում: Նոր Սահմանադրության համաձայն՝ Կառավարությունն ունենալու է առաջին փոխվարչապետ, 2 փոխվարչապետ և 18 նախարար։ Նոր կառավարության ձևավորման ավարտի հնարավոր ժամկետը մայիսի 1-10-ն է: Եթե վարչապետ չընտրվի՝ քվեարկությունից յոթ օր հետո կանցկացվի վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները: Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով»:




Բլոգ

ՖՐԱՆՍԻԱՅԻ ՖՈՒՏԲՈԼԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ՝ 1900 Թ-ի ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻՆ

 Լուսանկարից անկհայտ է դառնում, թե ինչպես է ժամանակի ընթացքում փոփոխվել Ֆրանսիայի ազգային հավաքականի կազմը՝ այն ժամանակվա խաղացողները միայն էթնիկ ֆրանսիացիներ են եղել: Ի դեպ, 1900-ին Փարիզում անցկացված 2-րդ ամառային Օլիմպիական խաղերում մասնակցել են ընդամենը 3 ֆուտբոլային հավաքականներ՝ Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և Բելգիա: Հաղթող է դարձել Մեծ Բրիտանիան, երկրորդը՝ ֆրանսիացիներն էին, երրորդը՝ բելգիացիները:

Ավելին »