ԹՈՒՐՔԵՐԸ ՈՐՈՇԵԼ ԵՆ ՓՐԿԵԼ ԻՐԵՆՑ «ՊԱՏԻՎԸ»

2018-04-03 19:54:50

ՌՈՒԲԵՆ ՇՈՒԽՅԱՆ
ՄԵԳԱՊՈԼԻՍ, ԱՊՐԻԼԻ 3: Ուշագրավ տեղեկություն է ներկայացրել Inosmi.ru կայքը, թարգմանաբար հրապարակելով թուրքական «Yeni Safak» լրատվականի հարցազրույցը թուրք պատմաբան Ալպարսլան Կոտանի հետ: Հարցազրույցից պարզ է դառնում, որ օրեր առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի Էրզրում կատարած այցի շրջանակներում նրան է ներկայացվել մի զեկույց, որում առաջարկվում է Ռուսաստանից վերադարձնել թուրքական ինը ռազմական դրոշները:
Այդ դրոշների հետ կապված պատմությունը հետևյալն է. դրոշները գերևարվել էին ռուսական հրամանատարության կողմից Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում, երբ ռուսական բանակը և նրա կազմում կռվող հայ կամավորական ջոկատները համառ մարտերից հետո 1916 թվականի փետրվարին գրավեցին Էրզրումը, որը Արևմտյան Հայաստանի խոշորագույն քաղաքն էր համարվում: Անմիջապես Էրզրումի ռազմակալումից հետո գերված թուրքական հրամանատարական դրոշները, որպես ռուսական կողմի հաղթանակի և թուրքական կողմի պարտության խորհրդանիշներ, տեղափոխվում են Սանկտ Պետերբուրգ և պաշտոնապես ներկայացվում ցար Նիկոլայ 2-րդին, որից հետո նրանք ի ցույց են դրվում ժողովրդի առջև:
Ներկայումս, ըստ «Yeni Safak» լրատվականի, այդ դրոշները գտնվում են Սանկտ Պետերբուրգում՝ Էրմիտաժի թանգարանային պահոցներում: Նախագահ Էրդողանը կարևորել է բարձրացված հարցը և խոստացել մոտակա ժամանակաշրջանում ռուսական կողմի հետ սկսել պաշտոնական նամակագրության գործընթաց՝ այդ խնդրին վերջնական լուծում տալու և դրոշները Թուրքիա վերադարձնելու վերաբերյալ:
«Մեր երկրի, հատկապես թուրք ժողովրդի համար, դրոշ՝ նշանակում է պատիվ, և մենք պետք է անպայման փրկենք այդ դրոշները գերությունից և վերադարձնենք վերջապես նրանց հայրենիք»,- ասել է զեկույցը պատրաստած թուրք պատմաբանը: Հարցազրույցում նա նաև նշել է, որ որոշ արխիվային լուսանկարներում այդ դրոշները ներկայացված են հորիզոնական կամ խոնարհված դիրքում, և այդ փաստը, իբր, ներկայումս շատ վիրավորական է ընկալվում Թուրքիայի համար:
Լուսանկարում. ռուս զինվորները՝ գերևարված ինը թուրքական դրոշների հետ, 1916 թիվ:

ՌՈՒԲԵՆ ՇՈՒԽՅԱՆ

ՄԵԳԱՊՈԼԻՍ, ԱՊՐԻԼԻ 3: Ուշագրավ տեղեկություն է ներկայացրել Inosmi.ru կայքը, թարգմանաբար հրապարակելով թուրքական «Yeni Safak» լրատվականի հարցազրույցը թուրք պատմաբան Ալպարսլան Կոտանի հետ: Հարցազրույցից պարզ է դառնում, որ օրեր առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի Էրզրում կատարած այցի շրջանակներում նրան է ներկայացվել մի զեկույց, որում առաջարկվում է Ռուսաստանից վերադարձնել թուրքական ինը ռազմական դրոշները:

Այդ դրոշների հետ կապված պատմությունը հետևյալն է. դրոշները գերևարվել էին ռուսական հրամանատարության կողմից Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում, երբ ռուսական բանակը և նրա կազմում կռվող հայ կամավորական ջոկատները համառ մարտերից հետո 1916 թվականի փետրվարին գրավեցին Էրզրումը, որը Արևմտյան Հայաստանի խոշորագույն քաղաքն էր համարվում: Անմիջապես Էրզրումի ռազմակալումից հետո գերված թուրքական հրամանատարական դրոշները, որպես ռուսական կողմի հաղթանակի և թուրքական կողմի պարտության խորհրդանիշներ, տեղափոխվում են Սանկտ Պետերբուրգ և պաշտոնապես ներկայացվում ցար Նիկոլայ 2-րդին, որից հետո նրանք ի ցույց են դրվում ժողովրդի առջև:

Ներկայումս, ըստ «Yeni Safak» լրատվականի, այդ դրոշները գտնվում են Սանկտ Պետերբուրգում՝ Էրմիտաժի թանգարանային պահոցներում: Նախագահ Էրդողանը կարևորել է բարձրացված հարցը և խոստացել մոտակա ժամանակաշրջանում ռուսական կողմի հետ սկսել պաշտոնական նամակագրության գործընթաց՝ այդ խնդրին վերջնական լուծում տալու և դրոշները Թուրքիա վերադարձնելու վերաբերյալ:

«Մեր երկրի, հատկապես թուրք ժողովրդի համար, դրոշ՝ նշանակում է պատիվ, և մենք պետք է անպայման փրկենք այդ դրոշները գերությունից և վերադարձնենք վերջապես նրանց հայրենիք»,- ասել է զեկույցը պատրաստած թուրք պատմաբանը:

Հարցազրույցում նա նաև նշել է, որ որոշ արխիվային լուսանկարներում այդ դրոշները ներկայացված են հորիզոնական կամ խոնարհված դիրքում, և այդ փաստը, իբր, ներկայումս շատ վիրավորական է ընկալվում Թուրքիայի համար:

Լուսանկարում. ռուս զինվորները՝ գերևարված ինը թուրքական դրոշների հետ, 1916 թիվ:

Բլոգ

Դրսի հայը քարոզում էր, որ Հայաստանում վատ է, բիզնես, ընտանիք չես կարող ունենալ. Ավետիս Բոյաջյան

Ավելին »