ՍՆՎԵՔ ՀԱՅԵՐԵՆ.ԱՄԻՃ

2018-03-30 17:08:50

Շուտով ԲԱՐԵԿԵՆԴԱՆՆ է, որը նշանակում է ,,ԲԱՐԻ ԿԵՆԴԱՆՈՒԹՅՈՒՆ,, 
Այս տոնը ուրախության և զվարճանքի տոն է, որը հիշեցնում է Ադամի և Եվայի դրախտային կյանքը.
Սակայն այս տոնը մեծ շուքով նշել են ավելի վաղ ' հեթանոս շրջանում, որը ամիջապես կապ ուներ գարնանամուտի հետ և որտեղ պատահական չէին զվարճանքները, որոնք արթնացող բնությունը ուրախ դիմավորելու, մարդկանց վերակենդանացնելու խորհուրդ ունեին.
Հետագայում քրիստոնեությունը Բարեկենդանը դարձրեց Մեծ պահքի նախորդող շաբաթվա տոն, որը նշվում էր կերուխումով, խաղերով, մրցումներով, թատերախաղերով, պարերով եւ այլն…
Հայկական տոներից ամենաուրախը և ամենասպասվածը Բարեկենդանն էր: Այս առիթով պատրաստում էին տարբեր տեսակի ճաշատեսակներ և քաղցրեղեն , օգտագործում էին առատ խմիչք, իսկ հարբեցողությունը բնականաբար ներվում էր այդ օրերին:
Բարեկենդանի գլխավոր ուրախությունն , սակայն, խաղերն ու թատերական ներկայացումներն էին, որտեղ մասնակցում էին երեխաներ, ծերեր, հարս ու աղջիկ, կանայք ու տղամարդիկ:
Բարեկենդանի խաղերից էին «լախտախաղ»-ը, «գնդակախաղ»-ը, «ճոճախաղ»-ը, «վէգ»-ը, «մատնի»-ն, և այլն… 
Իսկ թատերախաղերից` «խնամախոս»-ը, «գողը և փաշա»-ն, «պարոն գզիր»-ը և այլն…
Բարեկենդանի օրերին եկեղեցին նշում էր նաև Ավարայրի ճակատամարտի հերոս' ՎԱՐԴԱՆ ԶՈՐԱՎԱՐԻ տոնը: Այդ օրերին տարբեր գավառների մէջ բեմադրվում էին Ավարայրի ճակատամարտին նվիրված ներկայացումներ.
Սակայն Բարեկենդանի օրերի ամենաբնորոշը, կերակրատեսակների առատությունն ու այլազանությունն էր: Անպայման յուրաքանչյուր ընտանիք, նյութական իր հնարավորությունների չափով, մորթում էր հորթ, այծ, ոչխար կամ բադ, հավ:
Սովորական օրերին գյուղացին հազվադեպ էր մորթում իր տան անասունները, սակայն Բարեկենդանի ավանդույթի արմատների մեջ կար զոհաբերության գաղափարը, հանուն հաջողակ երկրագործական տարեսկզբի, որտեղ մատաղով սիրաշահում էին աստվածներին` խնդրելով բերքի առատություն.
Բարեկենդանի տոնի ավանդական ճաշատեսակներից են`
ՓԱԹԻԼԼԱՆ (պանրով կամ մսով տապակած խմորեղեն),
ԱՄԻՃԸ (լցոնած հավ կամ հնդկահավ),
ՀԱԼՎԱՆ 
ՓԱԽԼԱՎԱՆ 
ԳԱԹԱՅԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ
ԱՂԱՆՁԸ
ՓՈԽԻՆՁԸ 
ՍՌՈՆԸ - (թանապուրի մեջ եփված խմորից գնդիկներ), 
ՍԵՄՍԵԿԸ
ԿՈԼՈԼԱԿՆԵՐԸ 
ԽՈՐՈՎԱԾԸ 
ԽԱՇԼԱՄԱՆ
☆☆☆☆☆•▪•▪• ԱՄԻՃ •▪•▪•☆☆☆☆☆
ԱՄԻՃ - բացատրություն
1. Զանազան մրգերի խառնուրդ՝ որպես աղանդեր:
2. Ընտիր՝ համադամ կերակուր որսի մսից:
3. Մեջը բրնձի, չամիչի, նուշի, ծիրանաչիրի, յուղ ու զանազան համեմունքների խճողակ լցրած ու տապակած հավ կամ հնդկահավ, որը պատրաստել են հիմնականում Բարեկենդանի տոնին. 
4. Որսի մատղաշ կենդանի:
Եվ այսպես ԱՄԻՃԸ մի քանի նշանակություն ունի. Այն և կերակրատեսակ է և որպես մրգերի տեսականի, 
Իդեպ ԱՄԻՃԻ վերաբերյալ (որպես զանազան մրգերի տեսականիով մատուցվող ափսե) հիշատակումներ կան ՓԱՎՍՏՈՍ ԲՅՈՒԶԱՆԴԻ 
,,ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ,,
Փավստոս Բուզանդ կամ Փավստոս Բյուզանդ, գրաբար՝ Փաւստոս կամ Փօստոս Բիւզանդացի (ծննդյան և մահվան թվականներն անհայտ են), հայ պատմագիր ( 5-րդ դար)
աշխատությունում-
-Երբ քուշանաց թագավորի և պարսից թագավորի մեջ պատերազմը սկսվեց, քուշանների զորքերը շատ նեղ գցեցին պարսից զորքերին, շատերին կոտորեցին պարսից գորքից, շատերին ձերբակալեցին, մյուսների փախուստի մատնեցին։ Իսկ Դրաստամատն այնտեղ քաջություններ գործեց, Շապուհ թագավորի համար այնչափ կռվեց, որ կարողացավ նրան մահից ազատել և քուշաններից շատերին կոտորեց։ Շապուհ թագավորին էլ փրկեց, երբ նրան պատերազմի խառնուրդի մեջ թշնամիները շրջապատել ու նեղն էին գցել: Իսկ երբ պարսից Շապուհ թագավորը եկավ Ասորեստան, մեծ շնորհակալություն հայտնեց Դրաստամատին նրա ծառայությունների համար և առաջարկեց խնդրել իրենից, ինչ կուզի: Դրաստամատը խնդրեց, որ թույլ տա իր բնիկ տիրոջը՝ հայոց Արշակ թագավորին տեսնել։ Շապուհը նրան տվեց մի հավատարիմ թիկնապահ ու հրովարտակ` արքունական մատանիով կնքված, որ գնա Անհուշ բերդը և ինչպես որ խնդրեց, այնպես էլ վարվի կապյալ Արշակի հետ։ Եվ Դրաստամատը արքունական հրովարտակով թիկնապահի հետ գնաց Անհուշ բերդը, տեսավ իր տիրոջը՝ Արշակին, արձակեց երկաթե կապանքներից, գլուխը լվաց, լողացրեց, ազնիվ զգեստներ հագցրեց, սեղան սարքեց նրա համար, թագավորավայել ընթրիք տվեց, գինի դրեց առաջը, զվարթացրեց, մխիթարեց և նվագարաններով ուրախացրեց։ Երբ աղանդերի հերթը հասավ, նրա առջև դրին միրգ, խնձոր, վարունգ, ● ԱՄԻՃ ●
ու դանակ տվին, որպեսզի կտրի և ուտի, ինչպես կամենում է։ Դրաստամատն էլ ոտքի կանգնած՝ նրան շատ ուրախացնում էր և մխիթարում: Արշակը դանակը խրում է իր սիրտը և տեղում մեռնում։ Դրաստամատը, երբ սա տեսնում է, վրա է ընկնում, դանակը քաշում, հանում նրա մարմնից և իր կողը խրում։ Նա էլ նույն ժամին մեռնում է։
ՍՆՎԵՔ ՀԱՅԵՐԵՆ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՊԻՏԵՐ ԱՐՄԵՆԻՈ ԳԱՐԵԳԻՆ

ՄԵԳԱՊՈԼԻՍ, ՄԱՐՏԻ 30: ԲԱՐԵԿԵՆԴԱՆ՝ նշանակում է «բարի կենդանություն»Այս տոնը ուրախության և զվարճանքի տոն է, որը հիշեցնում է Ադամի և Եվայի դրախտային կյանքը: Սակայն այս տոնը մեծ շուքով նշել են ավելի վաղ' հեթանոս շրջանում, որը ամիջապես կապ ուներ գարնանամուտի հետ և որտեղ պատահական չէին զվարճանքները, որոնք արթնացող բնությունը ուրախ դիմավորելու, մարդկանց վերակենդանացնելու խորհուրդ ունեին:


Հետագայում քրիստոնեությունը Բարեկենդանը դարձրեց Մեծ պահքի նախորդող շաբաթվա տոն, որը նշվում էր կերուխումով, խաղերով, մրցումներով, թատերախաղերով, պարերով եւ այլն…
Հայկական տոներից ամենաուրախը և ամենասպասվածը Բարեկենդանն էր: Այս առիթով պատրաստում էին տարբեր տեսակի ճաշատեսակներ և քաղցրեղեն , օգտագործում էին առատ խմիչք, իսկ հարբեցողությունը բնականաբար ներվում էր այդ օրերին:

Բարեկենդանի գլխավոր ուրախությունն , սակայն, խաղերն ու թատերական ներկայացումներն էին, որտեղ մասնակցում էին երեխաներ, ծերեր, հարս ու աղջիկ, կանայք ու տղամարդիկ:
Բարեկենդանի խաղերից էին «լախտախաղ»-ը, «գնդակախաղ»-ը, «ճոճախաղ»-ը, «վէգ»-ը, «մատնի»-ն, և այլն… Իսկ թատերախաղերից` «խնամախոս»-ը, «գողը և փաշա»-ն, «պարոն գզիր»-ը և այլն…


Բարեկենդանի օրերին եկեղեցին նշում էր նաև Ավարայրի ճակատամարտի հերոս' ՎԱՐԴԱՆ ԶՈՐԱՎԱՐԻ տոնը: Այդ օրերին տարբեր գավառների մէջ բեմադրվում էին Ավարայրի ճակատամարտին նվիրված ներկայացումներ.
Սակայն Բարեկենդանի օրերի ամենաբնորոշը, կերակրատեսակների առատությունն ու այլազանությունն էր: Անպայման յուրաքանչյուր ընտանիք, նյութական իր հնարավորությունների չափով, մորթում էր հորթ, այծ, ոչխար կամ բադ, հավ:


Սովորական օրերին գյուղացին հազվադեպ էր մորթում իր տան անասունները, սակայն Բարեկենդանի ավանդույթի արմատների մեջ կար զոհաբերության գաղափարը, հանուն հաջողակ երկրագործական տարեսկզբի, որտեղ մատաղով սիրաշահում էին աստվածներին` խնդրելով բերքի առատություն:


Բարեկենդանի տոնի ավանդական ճաշատեսակներից են`ՓԱԹԻԼԼԱՆ (պանրով կամ մսով տապակած խմորեղեն),ԱՄԻՃԸ (լցոնած հավ կամ հնդկահավ), ՀԱԼՎԱՆ, ՓԱԽԼԱՎԱՆ, ԳԱԹԱՅԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ, ԱՂԱՆՁԸ, ՓՈԽԻՆՁԸ, ՍՌՈՆԸ - (թանապուրի մեջ եփված խմորից գնդիկներ), ՍԵՄՍԵԿԸ, ԿՈԼՈԼԱԿՆԵՐԸ, ԽՈՐՈՎԱԾԸ, ԽԱՇԼԱՄԱՆ

 
ԱՄԻՃ 

ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆ

1. Զանազան մրգերի խառնուրդ՝ որպես աղանդեր: 2. Ընտիր՝ համադամ կերակուր որսի մսից: 3. Մեջը բրնձի, չամիչի, նուշի, ծիրանաչիրի, յուղ ու զանազան համեմունքների խճողակ լցրած ու տապակած հավ կամ հնդկահավ, որը պատրաստել են հիմնականում Բարեկենդանի տոնին. 4. Որսի մատղաշ կենդանի:

Եվ այսպես ԱՄԻՃԸ մի քանի նշանակություն ունի: Այն և կերակրատեսակ Է, և որպես մրգերի տեսականի:Ի դեպ ԱՄԻՃԻ վերաբերյալ (որպես զանազան մրգերի տեսականիով մատուցվող ափսե) հիշատակումներ կան ՓԱՎՍՏՈՍ ԲՅՈՒԶԱՆԴԻ ,,ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ,, աշխատությունում: 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

-Երբ քուշանաց թագավորի և պարսից թագավորի մեջ պատերազմը սկսվեց, քուշանների զորքերը շատ նեղ գցեցին պարսից զորքերին, շատերին կոտորեցին պարսից գորքից, շատերին ձերբակալեցին, մյուսների փախուստի մատնեցին։ Իսկ Դրաստամատն այնտեղ քաջություններ գործեց, Շապուհ թագավորի համար այնչափ կռվեց, որ կարողացավ նրան մահից ազատել և քուշաններից շատերին կոտորեց։ Շապուհ թագավորին էլ փրկեց, երբ նրան պատերազմի խառնուրդի մեջ թշնամիները շրջապատել ու նեղն էին գցել: Իսկ երբ պարսից Շապուհ թագավորը եկավ Ասորեստան, մեծ շնորհակալություն հայտնեց Դրաստամատին նրա ծառայությունների համար և առաջարկեց խնդրել իրենից, ինչ կուզի: Դրաստամատը խնդրեց, որ թույլ տա իր բնիկ տիրոջը՝ հայոց Արշակ թագավորին տեսնել։ Շապուհը նրան տվեց մի հավատարիմ թիկնապահ ու հրովարտակ`արքունական մատանիով կնքված, որ գնա Անհուշ բերդը և ինչպես որ խնդրեց, այնպես էլ վարվի կապյալ Արշակի հետ։ Եվ Դրաստամատը արքունական հրովարտակով թիկնապահի հետ գնաց Անհուշ բերդը, տեսավ իր տիրոջը՝ Արշակին, արձակեց երկաթե կապանքներից, գլուխը լվաց, լողացրեց, ազնիվ զգեստներ հագցրեց, սեղան սարքեց նրա համար, թագավորավայել ընթրիք տվեց, գինի դրեց առաջը, զվարթացրեց, մխիթարեց և նվագարաններով ուրախացրեց։ Երբ աղանդերի հերթը հասավ, նրա առջև դրին միրգ, խնձոր, վարունգ, ● ԱՄԻՃ ●ու դանակ տվին, որպեսզի կտրի և ուտի, ինչպես կամենում է։ Դրաստամատն էլ ոտքի կանգնած՝ նրան շատ ուրախացնում էր և մխիթարում: Արշակը դանակը խրում է իր սիրտը և տեղում մեռնում։ Դրաստամատը, երբ սա տեսնում է, վրա է ընկնում, դանակը քաշում, հանում նրա մարմնից և իր կողը խրում։ Նա էլ նույն ժամին մեռնում է։


ՍՆՎԵՔ ՀԱՅԵՐԵՆ




Բլոգ

ԳՈՒԼՊԱՆԵՐ ՀԱԳՆԵԼՈՒ ՈՒՂԵՑՈՒՅՑ
Տղամարդու հանդերձապահարանի ամենաթերագնահատված իրը՝ տղամարդու գուլպաները ինչպե՞ս կրել և ինչի՞ հետ համադրել: 

 

Ավելին »