Ո՞րն է խաղաղասեր միջոցառումների վտանգը

2018-03-16 17:16:54

Անդրադառնալով «Լեռնային Ղարաբաղում խաղաղության հեռանկարները. տեղական և միջազգային տեսանկյուններ» խորագրի ներքո կազմակերպված գիտաժողովին՝ Արթուր Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Տարեկան ոնց էլ լինի մի 10-15 հազար մարդ լքում է Հայաստանը: Մեծ մասը վերադարձողը չի: Հիմնական պատճառը իհարկե տնտեսական է, դա էլ իր հերթին գալիս է նրանից, որ երկու հարևանների կողմից բլոկադայի տակ ենք, Իրանը պատժամիջոցների տակ, իսկ համար մեկ առևտրային գործընկեր՝ ՌԴ-ի հետ առևտուր անելու համար դեռ Վրաստան ունենք անցնելու: Այս պաշարումը, ինչպես նշեցի, տարեկան տաս հազարի կարգի «կորուստ» է ապահովում մեր դեմոգրաֆիայի համար: Ըստ էության սա ռազմական, բայց ոչ մարտական կորուստներ են:

ՀՀ տնտեսական պոտենցիալը հետզհետե նվազում է, իսկ Ադրբեջանի ռազմական բյուջեն աճում ու շուտով երկու անգամ մեծ կլինի, քան ՀՀ ամբողջ բյուջեն: Փաստացի նավթամուղի բացման օրվանից զինադադարի յուրաքանչյուր օր նպաստում է Ադրբեջանի հզորացմանը: Ինչքան ձգվում է բանակցային գործընթացը, այդքան ուժեղանում է Ադրբեջանը և նույնքան անիմաստ է դառնում իր համար որևէ հարցի շուրջ բանակցելը: Ես էլ իրենց տեղը չէի բանակցի:

Ու ստացվում է, որ ամեն անգամ կազմակերպելով միջոցառումներ, որոնք քարոզում են անհնարին խաղաղությունը, կազմակերպիչները իրականում ևս մի քանի ամիս ժամանակ են գնում Ադրբեջանի համար: Յուրաքանչյուր խաղաղասեր միջոցառում մի փոքր չեզոքացնում է պատերազմի հավանականությունը և ավելացնում ցեղասպանության հավանականությունը: Տարածաշրջանային խաղացողների մոտիվացիան պարզ է, բայց ինչու են այդ ամենին մասնակցում մեր հայրենակիցները»:

Այս ամենը չակերտներում եմ գրել, քանի որ հենց այս հարցն էի տվել երեկվա միջազգային գիտաժողովի կազմակերպիչներին: Հարցը մեծ մասամբ մնաց անպատասխան։ Իսկանդարյանը ընդամենը պնդեց, որ Ադրբեջանի ու Հայաստանի միջև ռազմական բալանսը խախտված չէ: Երբ սա ասում են ՊՆ ու ՊԲ պաշտոնյաները, ես կարող եմ ըմբռնումով մոտենալ (նրանք ի պաշտոնե պարտավոր են), բայց միջազգային փորձագետի դեպքում, մեղմ ասած, տարակուսած էի... 




Բլոգ

Դրսի հայը քարոզում էր, որ Հայաստանում վատ է, բիզնես, ընտանիք չես կարող ունենալ. Ավետիս Բոյաջյան

Դրսի հայը քարոզում էր, որ Հայաստանում վատ է, բիզնես, ընտանիք չես կարող ունենալ. Ավետիս Բոյաջյան

Ավելին »