ՍՆՎԵՆՔ ՀԱՅԵՐԵՆ.Պուտուկ, թե Փիթի

2018-03-11 23:57:50

Peter Armenio Garegin

Հայկական մշակույթը չարժանանալով բավականաչափ ուշադրության հայերիս կողմից, արդեն վաղուց յուրացվում է հարեւան բոլոր ցեղերի և ցեղախմբերի կողմից. Բազմաթիվ հայկական ճաշատեսակներ ուղղակի հայտարարվում են կովկասյան և արաբական, ալբանա-թաթարական հենց որոշ ,,հայ,, մարդկանց կողմից:

Այն, որ կովկասյան ցեղերը միշտ գտնվել են հայերից անհամեմատ ցածր զարգացման մակարդակի վրա, ոչ մեկի համար գաղտնիք չէ, սակայն, արդ մենք մեղադրվում ենք վաչկատուն ցեղերի խոհանոցը յուրացնելու համար, ինչն ինքնին աբսուրդ է: Այն, որ տարածաշրջանում (գուցե և` ողջ Աշխարհում) Հայկական լեռնաշխարհում են առաջինը սկսել խոհարարության մեջ օգտագործել միսը և ձավարեղենն ապացուցվել է շատ վաղուց և ապացուցվել է օտարազգի, այդ թվում` սննդի արտադրության որոշ ոլորտներում հայերիս մրցակից ազգերի ներկայացուցիչների կողմից.
Ստորև անրադառնանք հայկական խոհանոցի գոհարներից մեկի և օտարների կողմից ամենաքրքրված ուտեստի ճիշտ անվանմանը և դրա ստուգաբանությանը.

ՊՈՒՏՈՒԿ, ԹԵ ՓԻԹԻ

Ուտեստն իր անվանումը ստացել է կավե կճուճի անվանումից, որի մեջ պատրաստվում է: Գառան կրծքամիսը, սիսեռը, կանաչին ու համեմունքը եփվում են փոքրիկ պույտի` պուտուկի մեջ և դառնում են շատ համեղ և օգտակար մի կերակուր:
Հեռավոր ջհանդամդարրաներում գայլի լախ մսով և մոլախոտի չորացած արմատներով սնվող թյուրքական ցեղերը Ճ դարի կեսերին հասնելով Հայաստան, պիտի որ հմայված լինեին այս ուտեստի հրապուրիչ բույրից, որի անվանումն աղավաղելով և հարմարեցնելով իրենց մխտառ լեզվին, նրանք ստացան "փիթի" բառը, որն այսօր օգտագործելի է հայերի զգալի մասի կողմից.
Շատ փորձեցի գտնել այս բառի ծագումնաբանության վերաբերյալ որևէ տեղեկություն թրքական աղբյուրներում, բայց ապարդյուն. ...

Փիթի կամ պիտի բառին հանդիպեցի սլավոնական լեզվաբանական բառագրքում .
Սլավոնական ժողովուրդների մոտ 10-14րդ. դարերում пити են կոչել կավե կամ մետաղյա սափորին, որով ջուր, կվաս կամ գինի են խմել. 
Пити, Питье, напиток:
обьштѧ чѧшѧ. воды ли или пити˫а. Изб 1076, 39; и къ игѹменѹ помавають дьржѧще къждо свою чѧшю. ˫ако бл(с)вить питиѥ ихъ. УСт к. XII, 199; питиѥ же многоѥ. медъ и кв(а)съ. вино. медъ чистыи. пъпьрѧныи. СбТр XII/XIII, 4; ты и нынѣ бл҃гви ˫адь нашю и питьѥ.

Ռուսական մեկ այլ հայտնի ,,Большая энциклопедия кулинарного искусства,, գրքում հանդիպեցի հետևյալ տեղեկատվությանը -
Пити суп, приготовляемый в глиняной посуде специальном горшочке путуке или пити, каждая порция отдельно. Это блюдо известно в армянской кухне под названием «путук», но получило наибольшее распространение в азербайджанской кухне по имени ,,пити,;

ինչպես նշեցի վերևում, մեր անտարբերության պատճառով, ինչպես բազմաթիվ կերակուրներ, սա նույնպես սեփականաշնորհվեց

Հիմա հայկական հիշատակումների մասին

ՊՈՒՏՈՒԿ, [գոյական] 
1. Ճաշ եփելու կամ մթերքներ պահելու նեղաբերան երկկանթ կավե անոթ, կճուճ: 
2. Պղնձից պատրաստված նույն ձևի անոթ:
3. (խորհարարական) Ոչխարի մսով, սիսեռով, կարտոֆիլով ու զանազան համեմունքներով փոքրիկ (մեկ բաժինանոց) պուտուկների մեջ եփվող ու պուտուկով մատուցվող կերակրատեսակ:

ՊՈՒՏՈՒԿ - հոմանիշներ
Կավաման, պույտ, կճուճ, (բրբ.) կճիճ, պտուկ:

ԵՎ այսպես. 

Ոչ թե փիթի կամ պիտի, ԱՅԼ` Պուտուկ:

 

ՊՈՒՏՈՒԿ

Հայկական ազգային կերակրատեսակ

ԲԱՂԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
100 գր ոչխարի մսի համար:
ոչխարի յուղ-(курдючное сало)-20գր
100գր կարտոֆիլ
20 գր- սիսեռ
25 գր գլուխ սոխ 
60 գր պոմիդոր կամ տոմատի մածուկ
կարմիր պղպեղ, աղ, կանաչի տարբեր տեսակի--- ըստ համի
Սիսեռը թրջել 3-4 ժամ առաջ: Եթե ժամանակ չունեք, կարող եք եռացրած ջուր լցնել և 1 ժամից պատրաստ է լինում: Հետո հանել սիսեռի թեփիկները: Միսը լվանալ, կտրտել 50-60 գր ոչ մեծ կտորների և եփել ոլոռի հետ միասին---առանց կափարիչի---եփման ընթացքում ավելացնում ենք ջուր կամ արգանակ- եթե ջուրը պակասում է--պատրաստի վիճակին հասնելուց 20-30 րոպե առաջ ավելացնում ենք խորհանարդիկներով կտրատված կարտոֆիլը, ոչխարի յուղը,սոխը , ---- ավելացնում ենք նաև կարմիր պղպեղը, աղը: Հետո պոմիդորի կտորները,ը կանաչին--- Եփում ենք մինչև պատրաստ լինելը----
Ընդհանրապես ՊՈՒՏՈՒԿԸ պատրաստում են կավից փոքրիկ կճուճների կամ սափորիկների մեջ` առանձին-առանձին, մեկ անձի համար:
(Իսկ տնային պայմաններում կարելի է պատրաստել կաթսայի մեջ և մատուցել ափսեներում)

Մեզ մնում է ՓԻԹԻՆ նվիրել կարակոյունլու և ակկոյունլու քոչվոր ցեղերի հետնորդներին
ԻՍԿ ՄԵԶ ԿՊԱՀԵՆՔ ՄԵՐ ՊՈՒՏՈՒԿԸ
ՈՒ ԿՍՆՎԵՆՔ ՀԱ... ՅԵ... ՐԵՆ...




Բլոգ

Դրսի հայը քարոզում էր, որ Հայաստանում վատ է, բիզնես, ընտանիք չես կարող ունենալ. Ավետիս Բոյաջյան

Դրսի հայը քարոզում էր, որ Հայաստանում վատ է, բիզնես, ընտանիք չես կարող ունենալ. Ավետիս Բոյաջյան

Ավելին »