Լապշինը՝ հայերի ու ադրբեջանցիների «կոնտրաստային» տարբերության մասին

2018-03-07 11:58:38

Բլոգեր Ալեքսանդր Լապշինն իր ֆեյսբուքյան էջում երկու գրառում է կատարել ցույց տալու համար հայկական ու ադրբեջանական քարոզչության տարբերությունը:

Առաջինը Բաքվի դպրոցներից մեկի մասին է. «Իմ կյանքում ես ապրել եմ մի քանի երկրում. Ռուսաստանում, Իսրայելում, Ուկրաինայում, Վրաստանում: 

Այս երկրներից յուրաքանչյուրն ունի հակամարտություն և տարածքային վեճեր հարևանների հետ:

 

Բայց Իսրայելում երբեք չէին սովորեցնում , թե «բոլոր արաբները թշնամի են», ուկրաինական դպրոցներում չեն սովորեցնում, որ «բոլոր ռուսները օկուպանտ են ու թշնամի», չնայած Աբխազիային ու Օսետիային՝ վրացական դպրոցում իրենց երեխաներին չեն սովորեցնում, որ ռուս ազգն է իրենց թշնամին: Կամ Մոլդովան, որտեղ ես հիմա գտնվում եմ, այստեղ չեն սովորեցնում մոլդովացի երեխաներին, թե բոլոր ռուսները վատն են և օկուպացրել են Պրիդնեստրովյեն:

Այդ պատճառով, նման վայրիությունը ինձ զարմացնում է: Բաքվի բարձրակարգ դպրոց, ինչ-որ տեղ էլիտար, քանի որ ռուսալեզու է: Ինչու են նրանք դա անում»,- գրում է  Լապշինը:

Մեկ այլ գրառման մեջ, նա որպես հակադրություն ցույց է տալիս խաղաղության մասին հայկական տեսահոլովակը, նշելով.

«Ադրբեջանական մանկապարտեզում Հայաստանի հանդեպ ատելության սերմանող երեկվա տեսանյութի մասին հիշողությունից հետո, որպես «կոնտրաստ» դիտեք այս հաճելի տեսահոլովակը: Նույնպես երեխաների մասնակցությամբ: Երգը գրել են երկու հայ զինվոր, որոնք մասնակցել են Արցախյան պատերազմում 2016 թ-ի ապրիլին: Եվ այս երգը խաղաղության մասին է, որպեսզի չմահանան ոչ հայ, ոչ էլ ադրբեջանցի երիտասարդները»:- այսպես է ավարտում գրառումը Ալեքսանդր Լապշինը:    

 




Բլոգ

Դրսի հայը քարոզում էր, որ Հայաստանում վատ է, բիզնես, ընտանիք չես կարող ունենալ. Ավետիս Բոյաջյան

Դրսի հայը քարոզում էր, որ Հայաստանում վատ է, բիզնես, ընտանիք չես կարող ունենալ. Ավետիս Բոյաջյան

Ավելին »