Նազենի Հովհաննիսյան. «Գետինը բացվեր, մտնեինք մեջը»

2018-03-02 11:30:50

 

Նազենի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Գետինը բացվեր, մտնեինք մեջը, ԱՄՈԹԻՑ ՈՒ ԱՆՃԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ։

Եվ ՋՂԱՅՆՈՒԹՅՈՒՆԻՑ. տեսնես նմանները (խմբ. Դինա Ակոբովնա)

գոնե գիտակցու՞մ են իրենց մեղքի, տհասության ու հանցագործության աստիճանը…»:

Հիշեցնենք, որ ՀՀ-ում Միացյալ Նահանգների դեսպանությունը երեկ հայտարարություն է տարածել ԱՄՆ մուտքի վիզաների հետ կապված խարդախության գործի վերաբերյալ: Հայտարարության մեջ ասված է.

«ԱՄՆ քաղաքացի Ստելլա Բոյաջյանին և ՀՀ քաղաքացիներ Դիանա Գրիգորյանին, նույն ինքը՝ Դինա Ակոպովնային և Հրաչյա Աթոյանին վերջերս մեղադրանք առաջադրվեց ԱՄՆ դաշնային երդվյալների հանձնաժողովի կողմից մուտքի վիզաների հետ կապված խարդախության համար, ըստ որի նրանք շահույթ ստանալու նպատակով Հայաստանի քաղաքացիներին անօրինական ճանապարհով բերել էին ԱՄՆ: Մեղադրական եզրակացությամբ նրանց առաջադրվում է մեղադրանք հանցավոր համաձայնության, մուտքի վիզաների հետ կապված խարդախության, փողերի լվացման, ծանրացուցիչ հանգամանքներով զուգորդված անձնական տվյալների գողության և արտասահմանցիներին անօրինականորեն ԱՄՆ բերելու համար:

http://megapolis.am/news/0/1587-nor-manramasner-vizneri-xardaxoutyan-depqi-e-dina-akopovnayi-masin.html

Ուղերձ է հղվում առ այն, որ ԱՄՆ վիզաների հետ կապված չարաշահումներն ազգային անվտանգության խնդիր են և դրանք չեն կարող հանդուրժվել: Անդրազգային կազմակերպված հանցավորությունը, որը շահույթ է ստանում ճանապարհորդական փաստաթղթերի հետ կապված խարդախությունների միջոցով անհանգստացնում է մեզ, ինչպես նաև այն հանգամանքը, որ հանցավոր նպատակներով շահարկվում է հայկական մշակութային ժառանգությունը, օգտագործվում են այլ անձանց տվյալներ և որակավորումների մասին սուտ տեղեկություններ:




Բլոգ

ԳՈՒԼՊԱՆԵՐ ՀԱԳՆԵԼՈՒ ՈՒՂԵՑՈՒՅՑ
Տղամարդու հանդերձապահարանի ամենաթերագնահատված իրը՝ տղամարդու գուլպաները ինչպե՞ս կրել և ինչի՞ հետ համադրել: 

 

Ավելին »