Պատմական շենքը՝ «բուդկա -բաստուրմայանոց»

2018-02-24 20:55:40

 

Ռուբեն Շուխյան

 
Արդյո՞ք այսպես ճիշտ է...

Ահա տեսեք. քաղաքի կենտրոնում՝ Աբովյան

 փողոցում գտնվող Հին Երևանից դեռևս հրաշքով մնացած պատմական գեղեցիկ շենքի ֆասադը և դրա հետ մեկտեղ էլ մայթի ուղիղ կեսը փակվել է այսպիսի «բուդկայով», իսկ դրա 

ներսում՝ «Բաստուրմա» անվանումով արագ սննդի սովորական կետ է: 

Կոնկրետ այս մի շինությունը՝ 19-րդ դարի վերջին հիմնադրված վաճառական Գևորգ Խանզադյանի առանձնատունն է եղել, որտեղ գործել է Հին Երևանում ամենաճանաչված կտորեղենի ու գալանտերեայի ապրանքների «Սաքսոնական» խանութը: Այսպիսի թվով երեք «բուդկաներ» կարելի է տեսնել նաև Թումանյան փողոցում՝ «Թուֆենկյան» շենքի մոտակայքում, որոնք նույնպես փակում են հին շենքերի ֆասադները:

 




Բլոգ

ԳՈՒԼՊԱՆԵՐ ՀԱԳՆԵԼՈՒ ՈՒՂԵՑՈՒՅՑ
Տղամարդու հանդերձապահարանի ամենաթերագնահատված իրը՝ տղամարդու գուլպաները ինչպե՞ս կրել և ինչի՞ հետ համադրել: 

 

Ավելին »