Հայ մարզիկների առաջին մասնակցությունը Օլիմպիական խաղերին

2018-02-18 15:48:54

Ռուբեն Շուխյան 

Այս օրերին Հարավային Կորեայում ընթանում են հերթական ձմեռային Օլիմպիական խաղերը, և համաշխարհային սպորտի այդ մեծ փառատոնին մասնակցում են նաև մեր երկրի ներկայացուցիչները: Իսկ ահա հայ մարզիկների կողմից համաշխարհային օլիմպիադաներին առաջին մասնակցությունն արձանագրվել է դեռևս 1912 թվականին: 

Այդ տարի Ստոկհոլմում կայացած ամառային Օլիմպիական խաղերին մասնակցեցին նաև Օսմանյան կայսրության երկու ներկայացուցիչներ՝ թեթև ատլետներ Վահրամ Փափազյանը (վազք, նկարում՝ ձախից) և Մկրտիչ Մկրյանը (հնգամարտ, նկարում՝ աջից): Ներկայացվող պատկերում բերված են այդ իրադարձության մասին Վիքիպեդիայի տվյալները:

Վահրամ Փափազյանն ու Մկրտիչ Մկրյանը մեկնել էին Ստոկհոլմ հայ համայնքի կողմից հանգանակված գումարներով՝ թուրքական կառավարությունը գումար չէր հատկացրել պոլսահայ մարզիկներին: Դրամահավաքը կազմակերպվել էր Օսմանյան կայսրության բոլոր հայաշատ համայնքներում: Նշենք, որ Թուրքիայում 20-րդ դարասկզբին մեծ հետաքրքրություն կար սպորտի հանդեպ, իսկ հայերը լավագույն մարզիկների համբավ ունեին երկրում և իրենց պատվի հարցն էին համարում Օլիմպիական խաղերին մասնակցելը:

Հետաքրքիր է, որ արդեն Ստոկհոլմում պարզվեց, որ գլխավոր մարզահրապարակում Օլիմպիական խաղերի բոլոր մասնակից երկրների դրոշները ծածանվում են՝ բացի Օսմանյան կայսրության: Թուրքական կազմկոմիտեի ներկայացուցիչը բողոք է ներկայացնում և պահանջում է բարձրացնել նաև իրենց դրոշը: Դրան ի պատասխան օլիմպիադայի կազմակերպիչները բացատրում են, որ Օսմանյան կայսրության դրոշն իրենք միտումնավոր չեն կախել, և դա արված է ի նշան բողոքի թուրքական կառավարության դեմ, որը հալածանքների է ենթարկում հայ ու հույն ազգաբնակչությանը, և հատկապես մատնանշվել է 1909-ին Ադանայում տեղի ունեցած հայերի դաժան կոտորածը:




Բլոգ

Դրսի հայը քարոզում էր, որ Հայաստանում վատ է, բիզնես, ընտանիք չես կարող ունենալ. Ավետիս Բոյաջյան

Դրսի հայը քարոզում էր, որ Հայաստանում վատ է, բիզնես, ընտանիք չես կարող ունենալ. Ավետիս Բոյաջյան

Ավելին »