ԽՍՀՄ ժողովրդական արտիստի մահվան մասին հայտնի է դարձել այսօր: Նրան ծանր վիճակում հոսպիտալացրել էին հուլիսի 20-ին:
Կոբզոնի առողջական խնդիրների մասին հայտնի էր դարձել 2005 թվականին, երբ նրա մոտ հայտնաբերվել էր ուռուցքային հիվանդություն: Դրանից հետո արտիստը մի քանի վիրահատություն է տարել և քիմիաթերապիայի կուրսեր է անցել:
Իոսիֆ Կոբզոնը երգել է մանուկ հասակից ու 9 տարեկանում Կրեմլում ելույթ է ունեցցել Իոսիֆ Ստալինի առաջ: