ՍԱՐՈՒԽԱՆՈՎԻ ՀԱՅՏՆԻ ԵՐԳԸ ԳՅՈՒՄՐԵՑԻ ՍԱԹԻԻ ԿԱՏԱՐՄԱՄԲ ՀԻԱՑՐԵՑ ԱՆԳԱՄ ՀԵՂԻՆԱԿԻՆ

2018-04-15 21:29:50

 

Ռուսական НТВ ալիքով հեռարձակվող «Ты супер» վոկալի շոուի երկրորդ եթերաշրջանի առաջին մրցութային օրվա շրջանակում ելույթ ունեցավ 14-ամյա Սաթենիկ Գևորգյանը: 
Նա ապրում է Գյումրու մանկատներից մեկում և առաջին անգամ ելույթ ունեցավ մեծ բեմում` արժանի կերպով ներկայացնելով Հայաստանը: 
Գյումրեցի աղջիկը կատարեց «Զեփյուռ կդառնամ» գուսանական երգը և իր համեստությամբ ու ձայնային տվյալներով ստիպեց ժյուրիի անդամներին սեղմել կանաչ կոճակը, ինչը նշանակում է, որ մեր հայրենակցուհին անցել է հաջորդ փուլ:
Ժյուրիի անդամ Իգոր Կռուտոյը նշեց, որ Հայաստանը երաժշտական երկրներից մեկն է, և մաղթեց Սաթենիկին, որ նա, տա Աստված, փառավորի իր երկիրը: Յուլիանա Կարաուլովան նշեց, որ իրենք ընկղմվել էին Սաթենիկի ձայնի մեջ, որը մթնոլորտային էր կարծես, և առանձին ընդգծեց աղջկա համեստությունը
Ты супер!»-ի հայ մասնակից Սաթենիկ Գևորգյանը երգեց Իգոր Սարուխանովի «Ջութակ-աղվես» երգը։
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի — Sputnik. «Ты супер!» նախագծում Հայաստանը ներկայացնող Սաթենիկ Գևորգյանը երգեց Իգոր Սարուխանովի «Ջութակ-աղվես» երգը և գերեց ժյուրիի անդամներին։
Շոուի հաղորդավար Վադիմ Տակմենևը նրա ելույթից հետո ասաց. «Դու ռուսերեն սովորեցիր, ես էլ հայերեն եմ սովորում` բարև, կարմիր արև»։ Սաթենիկը ժպտաց ու պատասխանեց. «Բարև ձեզ»։
Ժյուրիի անդամ, էստրադային երգչուհի և հաղորդավարուհի Յուլյանա Կարաուլովան գովեց սկսնակ երգչու վստահությունը և ասաց, որ նա իսկական արտիստի պես ելույթ ունեցավ։
Ժյուրիի մյուս անդամը` Ռուսաստանի ժողովրդական արտիստ Իգոր Կրուտոյն էլ նշեց, որ շատ հավանեց աղջկա կատարումը։ 
Ռուս կոմպոզիտոր և երաժշտական պրոդյուսեր Վիկտոր Դրոբիշն առանձնահատուկ նշեց, որ Սաթենիկը լավ երգեց բարձր նոտաները։
Հայուհի երգչուհին խոստովանեց, որ նոտաներ չգիտի, հետո հայտնեց, որ ժյուրիի անդամ Սերգեյ Լազարևի համար անակնկալ է պատրաստել և  ֆրանսերեն երգեց հատուկ Լազարևի համար։
Երգիչը ոգևորվեց անակնկալից և պատասխան նվեր մատուցեց Սաթենիկին` հրավիրելով իր առաջիկա համերգին։
Երբ ժյուրիի բոլոր անդամներն իրենց կարծիքը հայտնեցին, բեմ դուրս եկավ Իգոր Սարուխանովը և հանրահայտ երգը կատարեց Սաթենիկի հետ։

Ռուսական НТВ ալիքով հեռարձակվող «Ты супер» վոկալի մրցութային շոուի շրջանակում 14-ամյա գյումրեցի Սաթենիկ Գևորգյանը հիացրեց ժյուրիին ու հանդիսատեսին իր ելույթով: 

ՄԵԳԱՊՈԼԻՍ, ԱՊՐԻԼԻ 15: Սաթին ապրում է Գյումրու մանկատներից մեկում և առաջին անգամ  է ելույթ ունենում մեծ բեմում`ներկայացնելով Հայաստանը: 
Գյումրեցի աղջնակն այս անգամ կատարեց Իգոր Սարուխանովի «Скрипка-лиса» երգը։

ժյուրիի անդամների գովեստի խոսքերը լսելուց հետո անակնկալ էր սպասվում.

Սաթիին շնորհավորելու էր եկել անձամբ ինքը՝ Իգոր Սարուխանովը: Նա իր  «Скрипка-лиса»-ն այս անգամ կատարեց Սաթենիկի հետ ձայնակցությամբ։

 

 

 

 




Շոու-բիզնես

ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐ. ՍԿԶԲԻՑ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ

2018 թվականի հոկտեմբերի 1-ին կյանքից հեռացավ մեր ժամանակների ամենաազդեցիկ հայը: ՄԵԳԱՊՈԼԻՍԸ ներկայացնում է փաստեր Շառլ Ազնավուրի կյանքից ու մտքեր, որոնք հայտնել է շանսոնյեն: 

Ավելին »