«Շնորհակալ եմ քեզնից, Փուշ ...». ԹՈՂԱՐԿՎԵՑ ԷԴԳԱՐ ԷԼԲԱԿՅԱՆԻ ՁԱՅՆԱՍԿԱՎԱՌԱԿԸ

2018-03-24 16:45:37

Armine Gevorgyan
Armine Gevorgyan
https://facebook.com/profile.php?id=100000446318051
1:51PM
All
lsi vor asum ei Edgari eregeri pahov
kuzes nyut uxarkem
Ha jan
Ha iharke
okk
Foto el unes
haaa
Սև  ռոյալի վրա դրված է  Էդգար Էլբակյան կրտսերի ձայնասկավառկները. Սրահում հնչում են նրա երգերը,որոնք սիրո կարոտի, ընկերոջ ու մոր մասին են. Էդգար Էլբակյան կրտսերին, իբրև ստեղծագործողի, հասարակությունը ճանաչեց ամիսներ առաջ, երբ եթեր հեռարձակվեց «Երգ երգոց» հաղորդաշարը ու որոշ երգերը դարձան բոլորի սիրելին
Նրա մյուս « Լույս- Մոմը  վառիր»   ստեղծագործությունը կատարում է  երգչուհի Անի Ամիրյանը,ով Էդգարին կենդանություան օրոք չի ճանաչել, բայց ասում է,որ  նրա երգերը   պատմում  են  իր մարդկային տեսակի ու անհատականության  մասին:
«Իր երգերի մեջ կա մի ուրիշ գիծ,որը ուրիշ շունչ է,որի մասին չեմ կարող ասել: Կտրված    այս աշխարհից.... Այն երգը, որը ես կատարել եմ շատ սիրել եմ:Այն  այս աշխարհից  ու գազազած մարդկանց կտրվելու մասին է: Մի երգ է , որտեղ ես ինձ շատ լավ եմ զգում»,-ասում է Անի Ամիրյանը:
«Եթե չլիներ Էդգարի  մանկություն ընկեր  Ստեփան Ղամբարյանի այս   նախաձեռնությունը,ապա նրա ստեղծագործությունները այդպես էլ կմնային հին ձայնասկավառկներում:  Այսօր նրանք զետեղվել են մեկ ձայնասկավառում «Ընկերոջս» խորագրով:Ստեփանն  ասում ,որ դեպքից անցել  է   17  տարի,ու այդ ամբողջ տարիների ընթացքում նա սպասել է հենց այս օրվան,երբ    Էդգարի տաղանդի մասին իմանան բոլորը: Ու  նախաձեռնության իրականացումն էլ     Ստեփանը համարում է կյանքի կարևորագույն գործը: Նկատում եմ ,որ  իր  նախաձեռնության շնորհիվ հասարակությունը ճանաչեց ու  սիրեց Էդգարին` որպես երգահանի, բանաստեղծի՝ Ստեփանը անմիջապես  արձագանքում է, որ դա  իրեն ապրելու ու  կյանքը շարունակելու մեծ ստիմուլ է տալիս:: 
Ձայն
«Էդգարը շատ հետաքրքիր ու պարզ երգեր է գրել,իսկ մարդկանց այսօր դա է պետք:Պետք չի ինչ որ բարդ ակորդներով,մելիզմներով անհասկանալի բառերով երաժշտություն;Էդգարը գրելա պարզ հասկանալի այն ինչի պակասը մենք ունենք:
Ստեփանն  ասում ,է որ  բոլոր երգիչները սիրով են մասնակցել նախաձեռնությանը, ու թվարկում է  նրանց անունները,Արսեն Սաֆարյան ,Սոնա Ռուբենյան Մաշա Մնջոյան, Սարգիս Մանուկյան  ,իսկ գործիքավորումը կատարել է Արման Էլբերտը, Ստեփանն ասում է,որ Արմանը զգաց  Էդգարի շունչն ու երգերը գործիքավորեց  հենց այդպես:
Իսկ  այդ ընթացքում սրահում կամաց- կամաց հայտնվում այն անձիք, ովքեր մտերիմ են եղել  Էլբակյանների  ընտանիքի  հետ. Ու բոլորն  էլ ներս մտնելիս  սկսում են մեկը մյուսին պատմել երեք ընկերոջ՝ Ստեփանի,Էդգարի ու Արեգին. մանկության  դրվագներից:  Էդգարի հայրը Արմեն Էլբակյանը  արցունքները կոկորդում խեղդելով հիշում էր այն օրերը, երբ իրենց խոհանոցում,  այդ  երեք տղաները Աննա Էլբակյանի  հետ միասին  երգում էին այսօր արդեն մեծ սեր վայելով երգերը:
«Երգում են խոհանոցում, Էդգարը լուցկիով ռիթմ էր տալիս, կիթառն էլ մի բան չէր, «մագնիտոֆոնն» էլ վաղուց Ամերիկայից բերած ճապոնական մի սարք էր։ Ձայնագրությունը մի որակի չէր, բայց դա է մնացել։ 18 երգ էր, որոնցից 14–ն է զետեղված սկավառակում»։ Շնորհակալ եմ քեզնից Փուշ` Ստեփան Ղամբարյան հենց ասում եմ Փուշ, աչքիս առաջ հառնում են Արեգը, Փուշը, էդգարը` 3 փոքր տղաները, որոնք քարկտիկի նման վազում էին մեր բակում ու աչքներիս առաջ մեծացան` ընկերության շատ գեղեցիկ մթնոլորտ ստեղծելով թե՛ դպրոցում, թե՛ բակում։ Շնորհակալ եմ քեզնից Փուշ,դու ինձ համար դեռ Փուշ ես, բայց այսօր արդեն կայացել ես որպես Ստեփան Ղամբարյան, դերասան և մարդ»,-ասաց Արմեն Էլբակյանը:
 Հետո հիշելու հերթը Աննա Էլբակյանին էր, ասում է, որ որքան էլ զարմանալի  է իր   որդին երգել սկսել է    դեռ ութ ամսականից:
«Էդգարն 8 ամսականից սկսել էր երգել, դեռ չէր քայլում։ Բոլորը զարգանում էին` ինչ ուժեղ ռիթմի զգացողություն ուներ։ Երբ փոքր էր, ուզում էր, որ իր համար հեքիաթի փոխարեն Շեքսպիր կարդայինք: Ուրիշ ծնողներ ինձ ասում էին՝ ինչու եք ծանրաբեռնում ձեր երեխային, բայց ես հասկանում էի... Չգիտեի, որ այսպես կլինի, բայց հասկանում էի, որ ուղղակի հեքիաթները, մանկական ներկայացումները նրա համար քիչ են, երևի, պետք է հասցներ»,- ասաց Աննա Էլբակյանն ու շնորհակալություն հայտնեց բոլոր երգիչներին` որդու երգեր հրաշալի կատարման  ու Էդգարի շունչը փոխանցելու համար»,-ասում է Աննա Էլբակյանը:
Ձայնասկավառակի թողարկման հետ մեկտեղ վերահրատարակվել է նաեւ Էդգարի՝ «Գծից այն կողմ...» խորագրով բանաստեղծությունների ժողովածուն: Արմեն Էլբակյանը պատմում է,որ  դեռ փոքր հասակից Էդգարի ստեղծագործությունները  արժանացել են գրողների հավանությանը: «Էդգարն իր տետրակը ձեռքին ծառից ծառ էր թռչում, խաղում էր  ներկայացումներում։ Մի օր գրողներից մեկը հարցրեց` ձեռքիդ ի՞նչ է, խնդրեց կարդալ, Էդգարն ասաց` ձեռագիրս ընթեռնելի չէ, բայց եթե կարող եք, կարդացեք։ Տետրը վերցրեց, մի անկյունում նստեց, կարդաց, հետո ասաց` կտա՞ս, տանեմ տուն, մյուսներն էլ կարդամ։ Էդգարը համաձայնեց։ Հաջորդ օրը ներկայացում ունեինք, որտեղ Էդգարն էլ էր խաղում։ Մեկ էլ այդ գրողը եկավ, ասաց, որ ցույց է տվել տղերքին, իրենց ամսագրի խմբագրությանը, ուզում են բանաստեղծությունները տպագրել։ Էդգարը ձեռքիցս քաշեց մի կողմ, ասաց` պապ, ասա, թող չտպեն։ Զարմացա, չեմ կարծում, 14 տարեկան երեխային ասես, որ իր բանաստեղծությունները ուզում են տպել, ուրախությունից երկինք չթռչի։ Հարցրի` ինչո՞ւ, ասաց` ես դեռ պատրաստ չեմ։ Սրանք այն  գործերն են, որոնք ինքը համարում էր, որ պատրաստ չէ հրատարակելու։ Ինչպես ասում են, մարդը որոշում է, Աստված կանխորոշում։
Ստեփան Ղամբարյանի նախաձեռնությանն աջակցել է ՀՀ Մշակույթի նախարարությունը: Ըստ  Նախարար Արմեն Ամիրյանի՝ Էդգարի ստեղծագործություններն իսկապես արժանի էին հրապարակվելուն եւ հանրության դատին հանձնվելուն: 
«Այսօր մշակութային դաշտում շատ դժվար է գտնել արվեստի այն առկայծումները, որոնք արժանի են պետական հովանավորության: Ճանաչել եմ Էդգարին, բայց ապշել էի, երբ արդեն հիմա սկսեցի ծանոթանալ նրա ստեղծագործություններին. այդ տարիքում այդքան երաժշտականություն, այդքան զգացական ներաշխարհ եւ ամենակարեւորը՝ այդքան խորը փիլիսոփայություն... կարծում եմ՝ սա արժանի է հատուկ ուշադրության: Երգերից մի քանիսը նոմինացված են «Ծիծեռնակ» մրցանակաբաշխությանը: Մեկն արժանացել է մրցանակի. տեղյակ եմ ժյուրիի գնահատականին եւ շտապում եմ բարձրաձայնել, բայց չեմ ասի, թե որն է»,- ասաց Ամիրյանը:
Հանկարծ սրահում լսվում է Արմեն Էլբակյանի ձայնը ,ով ասում է,որ  այսօր բոլորիս համար երջանիկ օր է, քանի  հիշում ենք մի մարդու, որի հետ ունեցել ենք անձնական հարաբերություններ ու արցունքակալած աչքերը ակնոցի հետևում թաքցնելով՝ առաջարկում  է. «Եկեք քեֆ անենք ու խմենք Էդգարի, Արեգի, Փշի ընկերության, բոլորի ընկերության կենացը»։

ՄԵԳԱՊՈԼԻՍ, ՄԱՐՏԻ 24: Սև ռոյալի վրա դրված են Էդգար Էլբակյան կրտսերի ձայնասկավառկները: Սրահում հնչում են նրա երգերը, որոնք սիրո կարոտի, ընկերոջ ու մոր մասին են: Էդգար Էլբակյան կրտսերին, իբրև ստեղծագործողի, հասարակությունը ճանաչեց ամիսներ առաջ, երբ եթեր հեռարձակվեց «Երգ երգոց» հաղորդաշարը ու որոշ երգերը դարձան բոլորի սիրելին:

Նրա մյուս «Լույս- Մոմը  վառիր» ստեղծագործությունը կատարում է  երգչուհի Անի Ամիրյանը, ով Էդգարին կենդանություան օրոք չի ճանաչել, բայց ասում է, որ նրա երգերը պատմում  են իր մարդկային տեսակի ու անհատականության մասին:

«Իր երգերի մեջ կա մի ուրիշ գիծ, որը ուրիշ շունչ է, որի մասին չեմ կարող ասել: Կտրված այս աշխարհից.... Այն երգը, որը ես կատարել եմ շատ սիրել եմ: Այն այս աշխարհից ու գազազած մարդկանցից կտրվելու մասին է: Մի երգ է, որտեղ ես ինձ շատ լավ եմ զգում»,-ասում է Անի Ամիրյանը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Եթե չլիներ Էդգարի  մանկության ընկեր Ստեփան Ղամբարյանի այս  նախաձեռնությունը, ապա նրա ստեղծագործությունները այդպես էլ կմնային հին ձայնասկավառկներում: Այսօր նրանք զետեղվել են մեկ ձայնասկավառում՝ «Ընկերոջս» խորագրով: Ստեփանն  ասում է, որ դեպքից անցել  է 17 տարի, ու այդ ամբողջ տարիների ընթացքում նա սպասել է հենց այս օրվան, երբ Էդգարի տաղանդի մասին իմանան բոլորը:

Ու  նախաձեռնության իրականացումն էլ Ստեփանը համարում է կյանքի կարևորագույն գործը: Տողերիս հեղինակը  նկատում է, որ իր նախաձեռնության շնորհիվ հասարակությունը ճանաչեց ու սիրեց Էդգարին` որպես երգահանի, բանաստեղծի: Ստեփանը անմիջապես  արձագանքում է, որ դա  իրեն ապրելու ու կյանքը շարունակելու մեծ ստիմուլ է տալիս:

«Էդգարը շատ հետաքրքիր ու պարզ երգեր է գրել, իսկ մարդկանց այսօր դա է պետք: Պետք չի ինչ-որ բարդ ակորդներով, մելիզմներով անհասկանալի բառերով երաժշտություն: Էդգարը գրել է պարզ, հասկանալի, այն, ինչի պակասը մենք ունենք»:

Ստեփանն  ասում է, որ բոլոր երգիչները սիրով են մասնակցել նախաձեռնությանը, ու թվարկում է  նրանց անունները՝ Արսեն Սաֆարյան, Սոնա Ռուբենյան, Մաշա Մնջոյան, Սարգիս Մանուկյան, իսկ գործիքավորումը կատարել է Արման Էլբերտը: Ստեփանն ասում է,որ Արմանը զգաց  Էդգարի շունչն ու երգերը գործիքավորեց  հենց այդպես:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Իսկ  այդ ընթացքում սրահում կամաց- կամաց հայտնվում այն անձիք, ովքեր մտերիմ են եղել  Էլբակյանների  ընտանիքի  հետ: Ու բոլորն  էլ ներս մտնելիս  սկսում են մեկը մյուսին պատմել երեք ընկերոջ՝ Ստեփանի, Էդգարի ու Արեգի մանկության  դրվագներից: Էդգարի հայրը Արմեն Էլբակյանը  արցունքները կոկորդում խեղդելով հիշում էր այն օրերը, երբ իրենց խոհանոցում, այդ  երեք տղաները Աննա Էլբակյանի  հետ միասին  երգում էին այսօր արդեն մեծ սեր վայելող երգերը:

«Երգում են խոհանոցում, Էդգարը լուցկիով ռիթմ էր տալիս, կիթառն էլ մի բան չէր, «մագնիտոֆոնն» էլ վաղուց Ամերիկայից բերած ճապոնական մի սարք էր։ Ձայնագրությունը մի որակի չէր, բայց դա է մնացել։ 18 երգ էր, որոնցից 14-ն է զետեղված սկավառակում։  Շնորհակալ եմ քեզնից Փուշ` Ստեփան Ղամբարյան, հենց ասում եմ Փուշ, աչքիս առաջ հառնում են Արեգը, Փուշը, էդգարը` 3 փոքր տղաները, որոնք քարկտիկի նման վազում էին մեր բակում ու աչքներիս առաջ մեծացան` ընկերության շատ գեղեցիկ մթնոլորտ ստեղծելով թե՛ դպրոցում, թե՛ բակում։ Շնորհակալ եմ քեզնից, Փուշ, դու ինձ համար դեռ Փուշ ես, բայց այսօր արդեն կայացել ես որպես Ստեփան Ղամբարյան, դերասան և մարդ»,-ասաց Արմեն Էլբակյանը: 

Հետո հիշելու հերթը Աննա Էլբակյանին էր, ասում է, որ որքան էլ զարմանալի  է իր որդին երգել սկսել է դեռ ութ ամսականից:

«Էդգարն 8 ամսականից սկսել էր երգել, դեռ չէր քայլում։ Բոլորը զարմանում էին`ինչ ուժեղ ռիթմի զգացողություն ուներ։ Երբ փոքր էր, ուզում էր, որ իր համար հեքիաթի փոխարեն Շեքսպիր կարդայինք: Ուրիշ ծնողներ ինձ ասում էին՝ ինչու եք ծանրաբեռնում ձեր երեխային, բայց ես հասկանում էի... Չգիտեի, որ այսպես կլինի, բայց հասկանում էի, որ ուղղակի հեքիաթները, մանկական ներկայացումները նրա համար քիչ են, երևի, պետք է հասցներ»,- ասաց Աննա Էլբակյանն ու շնորհակալություն հայտնեց բոլոր երգիչներին` որդու երգերի հրաշալի կատարման  ու Էդգարի շունչը փոխանցելու համար»:

Ձայնասկավառակի թողարկման հետ մեկտեղ վերահրատարակվել է նաեւ Էդգարի՝ «Գծից այն կողմ...» խորագրով բանաստեղծությունների ժողովածուն: Արմեն Էլբակյանը պատմում է, որ դեռ փոքր հասակից Էդգարի ստեղծագործությունները  արժանացել են գրողների հավանությանը:

«Էդգարն իր տետրակը ձեռքին ծառից ծառ էր թռչում, խաղում էր  ներկայացումներում։ Մի օր գրողներից մեկը հարցրեց` ձեռքիդ ի՞նչ է, խնդրեց կարդալ, Էդգարն ասաց` ձեռագիրս ընթեռնելի չէ, բայց եթե կարող եք, կարդացեք։ Տետրը վերցրեց, մի անկյունում նստեց, կարդաց, հետո ասաց` կտա՞ս, տանեմ տուն, մյուսներն էլ կարդամ։ Էդգարը համաձայնեց։ Հաջորդ օրը ներկայացում ունեինք, որտեղ Էդգարն էլ էր խաղում։ Մեկ էլ այդ գրողը եկավ, ասաց, որ ցույց է տվել տղերքին, իրենց ամսագրի խմբագրությանը, ուզում են բանաստեղծությունները տպագրել։ Էդգարը ձեռքիցս քաշեց մի կողմ, ասաց`պապ, ասա, թող չտպեն։ Զարմացա, չեմ կարծում, 14 տարեկան երեխային ասես, որ իր բանաստեղծությունները ուզում են տպել, ուրախությունից երկինք չթռչի։ Հարցրի`ինչո՞ւ, ասաց` ես դեռ պատրաստ չեմ։ Սրանք այն  գործերն են, որոնք ինքը համարում էր, որ պատրաստ չէ հրատարակելու։ Ինչպես ասում են, մարդը որոշում է, Աստված կանխորոշում»,- պատմում է Արմեն Էլբակյանը

Ստեփան Ղամբարյանի նախաձեռնությանն աջակցել է ՀՀ Մշակույթի նախարարությունը: Ըստ նախարար Արմեն Ամիրյանի՝ Էդգարի ստեղծագործություններն իսկապես արժանի էին հրապարակվելու եւ հանրության դատին հանձնվելու: 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Այսօր մշակութային դաշտում շատ դժվար է գտնել արվեստի այն առկայծումները, որոնք արժանի են պետական հովանավորության: Ճանաչել եմ Էդգարին, բայց ապշել էի, երբ արդեն հիմա սկսեցի ծանոթանալ նրա ստեղծագործություններին. այդ տարիքում այդքան երաժշտականություն, այդքան զգացական ներաշխարհ եւ ամենակարեւորը՝ այդքան խորը փիլիսոփայություն... կարծում եմ՝ սա արժանի է հատուկ ուշադրության: Երգերից մի քանիսը նոմինացված են «Ծիծեռնակ» մրցանակաբաշխությանը: Մեկն արժանացել է մրցանակի, տեղյակ եմ ժյուրիի գնահատականին եւ շտապում եմ բարձրաձայնել, բայց չեմ ասի, թե որն է»,- ասաց Ամիրյանը:

Հանկարծ սրահում լսվում է Արմեն Էլբակյանի ձայնը, ով ասում է, որ այսօր բոլորիս համար երջանիկ օր է, քանի  հիշում ենք մի մարդու, որի հետ ունեցել ենք անձնական հարաբերություններ ու արցունքակալած աչքերը ակնոցի հետևում թաքցնելով՝ առաջարկում  է. «Եկեք քեֆ անենք ու խմենք Էդգարի, Արեգի, Փշի ընկերության, բոլորի ընկերության կենացը»։




Շոու-բիզնես

Շուշան Պետրոսյանի նոր սանրվածքը

Ռեժիսոր Լուսինե Մարտիրոսյանը Ֆեյսբուքի իր էջում լուսանկար է տեղադրել Շուշան Պետրոսյանի հետ:

Ավելին »