Ջազի թագուհի Տաթեւիկ Հովհաննիսյանը ելույթ կունենա գյումրեցիների համար

2018-03-19 00:16:26

 

Մայիսի 25-ին «Ջազը եւ Գյումրին» նախագծի շրջանակում մեկ բացառիկ համերգով Գյումրիում կլինի հայկական ջազի կենդանի լեգենդ, ջազի թագուհի Տաթեւիկ Հովհաննիսյանը։ Գյումրիում ջազային ավանդույթների վերականգնման, իրականացվող ջազային նախագծերի եւ Տաթեւիկ Հովհաննիսյանի համերգային երեկոյի մասին bravo.am-ը զրուցել է համերգի կազմակերպիչ, «Ջազը եւ Գյումրին» նախագծի հեղինակ, «Մանուկյան ընկերության» հիմնադիր-նախագահ Մկրտիչ Մանուկյանի հետ։ 
4 տարի առաջ հենց «Ջազը եւ Գյումրին» նախագծի շնորհիվ էր հայկական իրականության Լեդի Ջազը հայրաքաղաքում. կարո՞ղ եմ ենթադրել, որ նախորդ համերգի բուռն ընդունելությունն է հիմք հանդիսացել Տաթեւիկ Հովհաննիսյանին նորից Գյումրի հրավիրելու համար։
-Ե՛վ ջազասերը, ե՛ւ երաժիշտ կատարողները, ե՛ւ համերգների կազմակերպիչները պարբերաբար թարմ շնչառության, անհրաժեշտ թթվածնի կարիք ունեն։ Ինձ համար այս համերգը հենց այդ շնչառությունն է՝ վերալիցքավորվելու, վերահաստատելու համար, որ եկել է իրական արվեստը գնահատելու ժամանակը։ Այո՛, նախորդ համերգի ժամանակ գյումրեցի հանդիսատեսն ապացուցեց, որ որքան էլ ջազը բարդ ընկալելի է եւ ոչ միշտ պահանջված, բայց Տաթեւիկ Հովհաննիսյանի համերգն այս իմաստով բացառությունների շարքում է։ Որոշեցինք եւս մեկ անգամ մեր հանդիսատեսին պարգեւել այդ տոնը։ 
Հարցազրույցն ամբողջությամբ bravo.am կայքում 

ՄԵԳԱՊՈԼԻՍ, ՄԱՐՏԻ 18: Մայիսի 25-ին «Ջազը եւ Գյումրին» նախագծի շրջանակում մեկ բացառիկ համերգով Գյումրիում կլինի հայկական ջազի կենդանի լեգենդ, ջազի թագուհի Տաթեւիկ Հովհաննիսյանը։

Գյումրիում ջազային ավանդույթների վերականգնման, իրականացվող ջազային նախագծերի եւ Տաթեւիկ Հովհաննիսյանի համերգային երեկոյի մասին bravo.am-ը զրուցել է համերգի կազմակերպիչ, «Ջազը եւ Գյումրին» նախագծի հեղինակ, «Մանուկյան ընկերության» հիմնադիր-նախագահ Մկրտիչ Մանուկյանի հետ։ 

- 4 տարի առաջ հենց «Ջազը եւ Գյումրին» նախագծի շնորհիվ էր հայկական իրականության Լեդի Ջազը հայրաքաղաքում. կարո՞ղ եմ ենթադրել, որ նախորդ համերգի բուռն ընդունելությունն է հիմք հանդիսացել Տաթեւիկ Հովհաննիսյանին նորից Գյումրի հրավիրելու համար։

-Ե՛վ ջազասերը, ե՛ւ երաժիշտ կատարողները, ե՛ւ համերգների կազմակերպիչները պարբերաբար թարմ շնչառության, անհրաժեշտ թթվածնի կարիք ունեն։ Ինձ համար այս համերգը հենց այդ շնչառությունն է՝ վերալիցքավորվելու, վերահաստատելու համար, որ եկել է իրական արվեստը գնահատելու ժամանակը։ Այո՛, նախորդ համերգի ժամանակ գյումրեցի հանդիսատեսն ապացուցեց, որ որքան էլ ջազը բարդ ընկալելի է եւ ոչ միշտ պահանջված, բայց Տաթեւիկ Հովհաննիսյանի համերգն այս իմաստով բացառությունների շարքում է։ Որոշեցինք եւս մեկ անգամ մեր հանդիսատեսին պարգեւել այդ տոնը։ 

Հարցազրույցն ամբողջությամբ bravo.am կայքում 




Շոու-բիզնես

Շուշան Պետրոսյանի նոր սանրվածքը

Ռեժիսոր Լուսինե Մարտիրոսյանը Ֆեյսբուքի իր էջում լուսանկար է տեղադրել Շուշան Պետրոսյանի հետ:

Ավելին »