Ամուսինս երբեք չի ասել, որ գեղեցիկ եմ, երգերս լավն են. դա իր սրտով չէ. Նառա

2015-07-27 11:42:48

Asekose.am-ի CV հաղորդման  հյուրը երգչուհի Նառան է: Վերջինս երբեք էլ չի թաքցրել, որ տևական ժամանակ ամուսինն իրեն արգելում էր երգել: Չնայած այն բանին, որ այդ շրջանն այլևս անցյալում է, առ այսօր Նառան ամուսնուց իր երգելու վերաբերյալ չի լսում գովասանքի խոսքեր: Նառայի խոստովանությամբ` այդ խոսքերի կարիքը նա չունի, քանի որ գիտի իր արժեքը: Վերջին շրջանի լռության մասին էլ երգչուհին նշում է, որ ինչ-որ նոր բան ներկայացնելու համար ժամանակ և ցանկություն է պետք, իսկ ինքը երբեք չի երգել հարկադրաբար, արել է այն, ինչ իր սիրտը և հոգին է ցանկացել և թելադրել:

«CV»-ն, ինչպես նաև Asekose.am-ի մյուս հաղորդումները դիտեք նաև ArmNews հեռուստաընկերության եթերում:

Հաղորդման հեղինակ և վարող՝ Լիլիթ Հակոբյան:

Հաղորդման գործընկեր` Նավավար ձկնալի ըմպելարան. հասցե` Արամի 42/1:




Շոու-բիզնես

Է հետո՞... Մի հատ ստոպ ... Ու շատ արագ ստոպ. Սարգիս Գրիգորյանը՝ ԱԺ-ում տրանսգենդերի ելույթի մասին

Դերասան Սարգիս Գրիգորյանն իր զայրույթն է արտահայտել երեկ՝ Ազգային Ժողովի ամբիոնից տրանսգենդերի ելույթի առիթով:

Ավելին »