Ինչպես է Եվա Ռիվասը ոտքով խփում մրցավարական կոճակին

2014-10-19 11:23:59

«Հայաստանի ձայնը» հեռուստանախագծի 3-րդ եթերաշրջանի կույր լսումների ժամանակ, երբ Մոսկվայից ժամանած Ալեն Հարությունյանը կատարում էր Caruso երգը,  Եվա Ռիվասը ոտքով է խփում  մրցավարական կոճակին/ դիտել 3-րդ րոպեից/  ու շրջվում դեպի մասնակից: 
Բլոգեր Տիգրան Քոչարյանը կտրուկ է արձագանքել այս փաստին ու գրել հետևյալը. «Հայաստանի ձայնը դառավ զիբիլ: Ինչպես սովորական հյուրանոցները մի ժամանակ անց դառնում են բոռդել կամ լրատվականը մի ժամանակ անց դառնում է պոռնոլրատու: Ինչ է նշանակում կոշիկով խփել կնոպկին...»:
Հեռուստանախագծի ռեժիսոր Հրաչ Քեշիշյանն  էլ` բլոգերի ֆեյսբուքյան գրառման ներքո արձագանքելով, նշել է, որ մրցավարի այդ քայլը ֆորմատային է և ներկայացրել է նմանատիպ կադր  «Ավստրալիայի ձայնը» հեռուստանախագծից: 




Շոու-բիզնես

Մաշա Մնջոյանը մասնակցել է ավստրալական The Voice-ին և հիացրել ժյուրիի անդամներին

Մաշա Մնջոյանը մասնակցել է The Voice Australia (Ավստրալիայի Ձայնը) հաղորդմանը:

Ավելին »