Ադրբեջանցիները կոտրել են ASEKOSE.am-ը

2013-08-23 13:01:34

Ադրբեջանցի հաքերներն այսօր` ժամը 12:15-ից, կոտրել են ASEKOSE.am կայքը` 1993 թվականի այս օրը հայկական Զինված ուժերի տարած փառահեղ հաղթանակի «կապակցությամբ»:

Նախքան ադրբեջանական կեղտոտ հետքերը վերացնելը ֆիքսեցինք Էջում գլխատառերով նշված «Ֆիզուլի-23.08.93 և Ջեբրայիլ-23.08.93» բառերը: Փաստորեն քոչվոր հարևանները մեր հաղթանակի օրը այս եղանակով են իրենց մխիթարում:

Հիշեցնենք, որ 20 տարի առաջ այս օրը՝ 1993 թվականի օգոստոսի 23-ին, Արցախի ինքնապաշտպանական ուժերի կողմից ազատագրվեց Ֆիզուլի քաղաքը և համանուն շրջանի մի մասը (պատմական Վարանդան):

ՊԲ ստորաբաժանումները հաջողությամբ գործել են նաև Ջաբրայիլի ուղղությամբ։ Նշված հաղթանակները մեր նորագույն պատմության ամենահերոսական էջերից են:

ASEKOSE.am-ի թիմը հայցում է ընթերցողների ներողամտությունը:

Մասնագետներն աշխատում են ASEKOSE.am կայքի վերականգնման ուղղությամբ:

 





Հասարակություն

ՀՀ Ազգային ժողովը դեկտեմբերի 19-ին, ժամը 11։00-ին արտահերթ նիստ կգումարի

ՀՀ Ազգային ժողովը դեկտեմբերի 19-ին, ժամը 11։00-ին արտահերթ նիստ կգումարի

Ավելին »