Մարկ Սաղաթելյանի վիճակը ծայրահեղ ծանր է. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

2013-07-30 17:33:57

Հաղորդավար Մարկ Սաղաթելյան այսօր ծանր վիճակում շտապ տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն:

Տեղեկությունը ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեցին  «Նաիրի» բժշկական կենտրոնից:

Հաղորդավարի վիճակն այս պահին գնահատվում է ծայրահեղ ծանր:  Նա գտնվում է վերակենդանցաման  բաժանմունքում:

Նրա մոտ ախտորոշվել է սուր լեյկոզ,  հեմորագիկ ինսուլտ: 

ASEKOSE.am-ի տեղեկություններով` Մարկ Սաղաթելյանը պատրաստվում է սեպտեմբերից Հանրային հեռուստատեսությամբ խոհարարական հաղորդում վարել:

Հիշեցնենք, որ 2012-ի  հունիսի 22-ին Մարկ Սաղաթելյանը եւ պրոդյուսեր Գրիգոր Նազարյանը վթարի էին ենթարկվել:




Հասարակություն

Կենդանիների համարակալման և հաշվառման համակարգի ներդրումն օրախնդիր է

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը հանդիպել է Ավստրիայի AMA AGROMARKET կազմակերպության կենդանիների համարակալման և հաշվառման միջազգային փորձագետ Ռուդոլֆ Մոզերի և տեղեկատվական տեխնոլոգիաների փորձագետ Հաննես Գրասսերի հետ:

Ավելին »