Պետք է հասկանանք, որ մենք ենք պետությունը. Հրաչուհի Բասենց

2013-07-30 17:22:59

-Ես սովիցրտիպատերազմի ու զրկանքների  հաղթանակած

  վկան եմ, - անկեղծանում է Գերմանիայում մեծ համբավ վայելող մեր հայրենակցուհի Հրաչուհի Բասենցը

Լուսանկարը`  Լյուդվիդ Օլահի 

  

Երգչուհի Հրաչուհի Բասենցն այն քիչ հայերից է,ովհեռա-

նալով հայրենիքիցհաստատվում ևկարճ ժամանակում 

 մասնագիտական մեծ նվաճումներին է հասնում արտ-երկրումՎերջերս Իտալիայի Բուսետո քաղաքում՝ Վերդիի

 ծննդավայրում կայացած <<51° Վերդիի Ձայներ>> միջազ-գային մրցույթումերգչուհին արժանացավ 2-րդ մրցանակին

 որը շնորհվեց աշխարհահռչակ բարիտոն ԼեոՆուչչիի կողմից:  2011 թվականին նա Բավարիայի ԳիտությանԳիտական

 Հետազոտությունների և Արվեստի պետական նախարար

  դոկտոր Վոլֆգանգ Հոյբիշիկողմից պարգևատրվել է

 Բավարիայի արվեստը խրախուսող բարձրագույն մրցա-նակով`իր արվեստի բնագավառում նշանակալի

 հաջողությունների հասնելու համար, 2006-ին 6-ամսյա աշխատանքից հետո արժանացել 

 Նորդ-Ռայն Վեսթֆալենի Գելզենքիրխենքաղաքի 

 թատրոնի մրցանակին:

Այժմ Հրաչուհին Գերմանիայի Բավարիա երկրամասի 

 Նյուրնբերգ քաղաքի Պետական Օպերայի թատրոնի

  առաջատար սոպրանոներից է:

 

Նախ շնորհավորում ենք երգչուհուն իր բազում հաջողությունների կապակցությամբ և այսօր` հուլիսի 30-ին իր տարեդարձի առթիվ և խնդրում անձամբ հայացք նետել իր կյանքին ու անկաշկանդ պատասխանել մեր հարցերին.

 

-     Նախինչո՞ւ ԲասենցՄեր նամակագրության շնորհիվ

  ինձ պարզ դարձավորԴուք Հրաչուհի Խումարյանն եք:

-     Ինձ համար կարևոր թեմա է դա, որովհետև հայրս, լինելով ֆիզիկոս և Արցախյան ազատամարտի կամավորականներից ու հետագայում էլ մնալով և ծառայելով հայկական բանակին որպես կապիտան վաղեմի մի երազանքն ուներ` երբևէ կարիերա սկսելուց առաջ որպես բեմական անուն վերցնել մեր նախնիներիծննդավայրի՝ Բասեն գավառի

 անունը, որը հետագայում նաև պիտի ճիշտ ընտրություն լիներ մեր անունները դժվարությամբ արտասանող եվրոպացիների համար:

-   ՀրաչուհիԴուք 1996 2003 թվականներին Կոնսերվատորիայում սովորելուց և

Հայաստանում տարբեր փառատոններում ու մրցույթներում 

դափնեկրի կոչումըկրելուցՀյուսիսային Կորեայում,

 ՌուսաստանումԿիպրոսումԼիբանանում,Թուրքիայում,

 Ավստրիայում և ԱՄՆ-ում համերգներով հանդես գալուց 

հետոտեղափոխվում և 2006-ից բնակություն եք

 հաստատում ԳերմանիայումԻնչո՞ւթողեցիք Հայաստանը

 կամ ինչպիսի՞ն է “արտագաղթի Ձեր պատմությունը”: 

-   Նախ մի փոքր ճշտում` Հայաստանը չեմ թողել, այլ մասնագիտական առումով այսօր ապրում և ստեղծագործում եմ արտերկրում: Կոնսերվատորիան ավարտելուց հետո հնարավորություն ընձեռվեց մասնակցել Վիենայում անցկացվող Միջազգային Հանս Գաբոր Բելվեդեր երգի մրցույթի նախնական լսումներին, որը տեղի ունեցավ Երևանում: Ընտրվեցի, մասնակցեցի...ցավոք տեղ չզբաղեցրի, սակայն ստացա մի քանի համերգի և օպերային թատրոններից հրավերքներ, այդ թվում Գելզենքիրխենից, որն ավելի նախընտրելի էր պայմանագրի առումով:

Բացի այդ արվեստը ազգություն չի ճանաչում՝ հատկապես 

Եվրոպայումայնհակառակը` միաբանումկրթում

բարիացնում է մարդուն, մաքրումբժշկում է նրան:Դա մի տիեզերական հարթության վրա անհատներին հանգուցող աստվածային երևույթ է, որտեղ չես կարող  առանձնացնել ո՛չ ազգություն, ո՛չ մաշկի գույն և ո՛չ էլ սոցիալական կարգավիճակ:

Այսպիսով` արտերկրում եմ, որովհետև  ինձ  այսօր այստեղ եմ  կարողանում ռեալիզացնել:

-   Սկսած Ձեր պաշտոնական կայքէջից մինչև հաղորդա-վարական խոսքերում Ձեզներկայացնելը հսկայածավալ 

գովազդներ են Հայաստանի համարԴուքներկայացնում եք 

Հայաստանը աշխարհումքանի որ թերևս ամեն անգամ

 Ձերծագումն ու ազգությունը Ձեր անվան հետ մեկտեղ 

հնչում է

 Ինչպե՞ս են ընկալումՁեզ կամ Ձեր միջոցով մեզ ու մեր 

ազգը եվրոպացիներըմասնավորապես`գերմանացիները:

-    Ինձ համար մեծագույն պատիվ է լինել հայ և հայ 

երգչուհի՝ խորապես գիտակցելով,թե ինչ մեծ պատմական

ժառանգության տեր եմ և ամբողջ ներուժը, որ  ունեմ որպես երգչուհի, ժառանգել եմ իմ հայրենի հողից ու ջրից, իմ արմատներից: Եվրոպացիների կողմից բազմիցս նշվում է հայկական ձայների գունեղությանտաք հնչո-ղության առանձնահատկության մասինինչպես նաև հայ 

տեսակի մասինորըբացարձակ տարբերվում է մարդկային

 մյուս տեսակներից՝ իր հյուրասիրությամբ,անսահման 

բարությամբընկերասիրությամբ և նվիրվածությամբ

ընտանեկանբարձրագույն արժեքների գնահատմամբ և 

օջախի պահպանմամբ:

 

-   Հայաստանի մասին գիտե՞ն գերմանացիներըԵւ եթե այո,

 ապա ի՞նչտեղեկություններ ու պատկերացնումներ ունեն

 հայ տեսակի ու Հայաստան երկրիմասին:

-    Շատ տեղեկացված չեն կամ միայն նրանք, ովքեր որոշ ոլորտներում համագործակցում են հայերի հետ կամ ունեն ասենք, օրինակ՝ ինձ նման հայ ընկերներ, ովքեր սիրահարվածի պես, որտեղ նստում Հայաստանի գովքն է անում :) Դա է պատճառը նաև, որ պատասխանատվություն եմ կրում հնարավորինս շատ ներկայացնել հայ մշակույթը արտասահմանյան հանդիսատեսին: Դրա վառ ապացույցն էր 2011 թվականին Նյուրնբերգի ամենամյա մոտ 100.000-անոց Դասական Բացօթյա Համերգին հայ կոմպոզիտորների չքնաղագույն ստեղծագործությունները երգելը, հայկական անունները և պատմությունը հնչեցնելը իրենց հանրաճանաչ հաղորդավարների շրթունքներով: Չմոռանամ ասել, որ ստեղծագործությունները Նյուրնբերգի Ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ կատարվում էին առաջին անգամ: Իսկ այն հարցին, թե ինչ պատկերացնումներ ունեն հայ տեսակի ու Հայաստան երկրի մասին, ինչպես արդեն վերոհնչյալ հատվածում ասեցի, մեր միջոցով (մեր` ի նկատի ունեմ արվեստի գործիչների, գիտական աշխատողների և այլն) շատ դրական պատկերացում են կազմում, բայց ընդհանրապես Հայաստան երկրից ցավոք շատ քչերն են 

տեղեկացված, ավելի ճիշտ`  շատ-շատերը թերի, թյուր կարծիք ունեն, ճիշտ կլինի ասել` դեզինֆորմացված են: Դա ապատեղեկացվածության մեծ խնդիր է և համարում եմ միայն մեր կողմի բացթողումը:

-   Ինտերնետում կարելի է գտնել ձայնագրություններորտեղ 

Դուք հայերեն եքերգումԻնչո՞ւ Ձեր հայերեն երգացանկը

ի տարբերություն միջազգայինի,  Ձերկայքէջում տեդադրված չէ: 

-   Ճիշտ եք, .սակայն այդ ձայնագրությունները արված են սիրողական  մակարդակով, շատերն էլ ինձ չեն պատկանում և դրանց հեղինակային իրավունքը ես չունեմ: Մշտապես խտասկավառակ ձայնագրելու առաջարկներ են 

լինում, կարծում եմ` դա խոսում է պահանջարկի մասին, արդեն պետք է զբաղվել այդ հարցով: Իմ կայքէջը գոյություն ունի 1 տարուց ավելի քիչ, հետագայում կտեղադրվեն նաև հայկական երգացանկից ձայնագրություններ, որոնք կհամապատասխանեն կայքէջին:

-   34 տարեկան եքգերմանական մամուլը Ձեզ որպես „տեսքի

 ու ձայնի չքնաղությունների“ մարմնացում է ներկայացնում

Դուք ամուսնացած եք ուհամաշխարհային մակարդակի 

կարիերա եք ձեռնարկելԻ՞նչն է պակասում Ձեզկյանքում,

 ինչի կարիքն եք զգում:

-     Ես մեծացել եմ արվեստասերների ընտանիքում, ովքեր ինձ միշտ խրախուսել և մեծ ներդրում են ունեցել իմ հետագա զարգացման համար: Շատ շնորհակալ եմծնողներիս իրենց բազմաթիվ զոհերի համար: Ես Հայաստանի ծանր ժամանակներիպտուղ եմ

մթի ու սովիցրտիպատերազմի ու զրկանքների 

հաղթանակած վկան… Դժվար չէ պատկերացնել` ինչ պետք է արժենար իմ ծնողներին տանը երգչուհի ունենալը և նրա բեմելները ապահովելը:

    Երջանիկ եմ ու Աստծուց անչափ շնորհակալ իմ հրաշալի ընտանիքի համար՝ մայրս` Ամալյա Բաբլոյանը, այժմ <<Վանուշ>> պարային համույթի պարուհի է, նաև ունի շատ գեղեցիկ ձայն, որով հիացրել է հարազատներին և ընկերներին ժողովրդական երգերի իր չքնաղ կատարումներով, ումից էլ ժառանգել եմ սերը դեպի արվեստը: Ամուսնինս՝ հայ հանրությանը լավ ծանոթ բարիտոն ԳոռՀարությունյանն ինձ ևս աջակցում է, մենք  այժմ միասին աշխատում ենք նույն թատրոնում, եղբայրս էլ վերջերս ավարտեց Շտուտգարտի Ջոն Քրանքոյի անվան Եվրոպայի լավագույն բալետ ակադեմիան և 9-ամյա որդիս, ով նվագում է դաշնամուր, երգում է մեր թատրոնի մանկական երգչախմբում և շատ հաճախ մեզ հետ բեմ բարձրանում: Քանի դեռ նա փոքր էր պատասխանատվության զգացումս թույլ չէր տալիս իրեն թողած իմ կարիերայով զբաղվել: Այսօր այլևս չունեմ  այդ դժվարությունները, լուրջ կարիերա սկսելու համար կան բոլոր նախադրյալները՝ հատկապես ընտանիքիս աջակցությունը, կարող եմ ասել` ոգևորված ու հանգիստ եմ, աշխատանքային առօրյան կազմակերպելու վտավախություններ չունեմ: Պարզապես ավելի մեծ բարձունքների համար հարկավոր է համագործակցել ավելի լուրջ երաժշտական ագենտների կամ  մենեջերների հետ:

     -       Հայաստանը և այնտեղ ապրող հայերը բազում 

կարիքներ ունենԴուքփորձում եք նաև Ձեր համերգներով 

սոցիալական ծրագրերի աջակցելՀայաստանում և այլն:

 Բազմիցս նշվում էոր Դուք ամուր կապերով կապված եքՀայաստանինԻնչպե՞ս է դրսևորում այդ “կապը”:

-      2006 թվականից միշտ ակտիվ մասնակցություն եմ ունեցել հայ համայնքներիկազմակերպած տարբեր

 համերգներինմշակութային ծրագրերինԳերմանահայոց Կենտրոնական խորհրդի (ԳԿԽ),  Հայ Ակադեմիականների Միության (ՀԱՄ) կազմակերպած միջոցառումներին: Մասնակցել եմ Քյոլնի եկեղեցում տեղի ունեցած Զատկի Մեծ պատարագին, Ցեղասպանությանը նվիրված բազմաթիվ միջոցառումներին (Բեռլին, Մյունխեն, Ֆրանկֆուրտ, Շտուտգարտ), 100 համերգ նվիրված ցեղասպանության զոհերի հիշատակին, «Հայկական մշակույթի օրեր»  միջոցառումներին  Շտուտգարտում:

2012-ին Նյունբերգի քաղաքապետարանի կողմից ընտրվեցի Քրիստքինդի հետ մեկնելու Բրյուսել` ամանօրյա երաժշտական բարև փոխանցելու Եվրախորհրդարանում Բավարիան ներկայացնող հարյուրավոր բարձրաստիճան քաղաքական գործիչներին: Անգամ այնտեղ հնչեցին հայ կոմպոզիտորների վոկալ ստեղծաքործություններ և ներկայացվեց Հայաստանը:

Կուզենամ հիշատակել նաև 2011 թվականին Էռլանգեն քաղաքի <<Հայաստան>> բարեգործական կազմակերպության նախագահ Գեորգ Վալխերի (Hayastan e.V. Erlangen, Verein der Freundinnen und Freunde, Foerderinnen und Foerderer Armeniens), Հոյշտատ ան դեր Այշ քաղաքում գտնվող Սանտ Գեորգ բարեգործական կազմակերպության <<Հայաստանի օգնություն>> բաժնի ղեկավակար – համակարգող դոկտոր Մարգարետե Վալխերի կազմակերպած բարեգործականցուցահանդես-համերգին, 

որտեղ ներկայացվեցին Արչի Գալենցի կտավները և իմ կատարմամբ հնչեցին հայ կոմպոզիտորների վոկալ ստեղծագործություններ: Այս համերգի դրական արձագանքները նպաստեցին նրան, որ 2012-ի աշնանը Էռլանգենի « Հեռց Յեզու»  (Herz Jesu) կաթոլիկ եկեղեցում կազմակերպվեց ևս մեկ ավելի մեծ բարեգործական համերգ՝ իմ, բարիտոն Գոռ Հարությունյանի և տաղանդավոր դաշնակահարուհի Անահիտ Տեր-Տաճատյանի մասնակցությամբ, որի հասույթը օգտագործվեց Վանաձորի մանկատան

 կարիքները հոգալու համար:

Պլանավորված են և պլանավորվում են համերգներ «Հայկական երգի երեկո» և «Հայկական օրեր» Նյուրնբերգի թատրոնում և Յենա քաղաքում պետական մասշտաբով: Այժմ ունեմ երկու երազանք` հայկական օպերաները հնչեցնել արտերկրում և ձայնս ծառայեցնել Հայաստանի ծնողազուրկ, կարիքավոր երեխաների կարիքները հոգալուն: Ամեն մարդ մի առաքելությամբ է լույս աշխարհ գալիս. կարծում եմ` դա է իմը, քանի որ ես մեծ բավականություն եմ ստանում երեխաներին օգնելով:

-   Ի՞նչ եք կարծումի՞նչ պետք է անի ամեն մի հայ մարդոր 

մեր երկրումկենսապայմաններն ավելի բարեկեցիկ դառնան

որ փոքրիկ Հայաստանում մարդիկսիրով և երջանիկ ապրեն

որ արդարություն և ապահովվածություն տիրի երկրում:

-      Նախ պետք է ամեն մարդ իր գործով զբաղվի: Ինչպես ասեցիք,  փոքրիկՀայաստանը ըստ իսայնքան էլ դժվար չէ

 դրախտավայր դարձնել: Մեր ազգը շատ տաղանդավոր է և հնարամիտ, քարից հաց քամող,  ոչնչից ինչ-որ բան ստեղծող…

Իմ խորը համոզմամբ` սերը, սրտացավությունը, հարգանքը մեկը մյուսի նկատմամբ, օրինապահ հասարակությունը, առողջ քննադատությունը, չարախոսության բացառումը, աշխատանքի մեջ հարազատ-բարեկամ-քավոր-սանիկ-ընկեր և այլն չճանաչելը մեզ  մեծ բարձունքների կհասցնի: Ամեն մեկս պետք է հասկանանքորմենք ենք

 պետությունըերկիրը ամեն մեկս ենք և երկրի տերը ժողովուրդն էոր պետք է գնահատել, մեծարել մեծություններին  ոչ միայն իրենց չլինելուց հետո , այլ արժանավայել կյանք ապահովել  կենդանության օրոք՝ ծախսերին համապատասխանող աշխատավարձեր սահմանելով: Չ՞է որ այդ մեծություններով է ազգը դիմանկար ունենում, որոնց բարոյական և հայրենասիրական  օրինակների վրա են դաստիարակվում սերունդները:

Համոզված եմ, որ արտագաղթի հիմնական պատճառը ցածր 

աշխատավարձերն են և ըստ այդմ մարդու իրավունքների ոտնահարումը: Չեմ ցանկանում քաղաքականացնել մեր հարցազրույցը, բայց նախկին սովետական ռեժիմից ժառանգած կոռուպցիոն մտածելակերպը դեռևս թույլ չի տալիս  մեր իշխանություններին անմնացորդ նվիրվել մեր ժողովրդի և մեր հայրենիքի պայծառ ապագայի կերտման սուրբ գործին: Սա ինձ մեծ ցավ է պատճառում:

Մեծ ցավ է պատճառում նաև այն հանգամանքը, որ ավելի շատ խոսում և հպարտանում ենք առաջին Քրիստոնյա ազգ լինելու վերաբերյալ, քան որ ապրում ենք քրիստոնեավայել: Մոմավառությամբմատաղօրհնեքով

եկեղեցի կառուցելովքրիստոնյա չեն լինում և հոգին չեն փրկում: Քրիստոնյա լինելը դա հավատք է՝ Քրիստոսի հետևորդը լինելու որոշում, որ կայացրեց Տրդատ Գ թագավորը՝ քրիստոնեությունը որպէս պետական կրոն ընդունելով, ինչպես Աբգար թագավորը կանչեց Քրիստոսի անունը... Երազում եմ մի օր իսկապես տեսնել մեր բազմաչարչար հայրենիքը՝ դրախտավայր սարքող աստվածավախ <<թագավորով>> և ժողովրդին սիրող ղեկավարներով:

 

Հարցազրույցը` Անի Մաթևոսյանի

Հուլիս 2013, Գերմանիա




Հասարակություն

Ներբեռնեք salestar հավելվածն առանց գրանցման եվ ստացեք զեղչեր

Զեղչեր և գումարի հետվերադարձ...Salestar-նոր հավելված՝ անցանց ռեժիմով

Ավելին »