Կա՞ հանձնարարություն ապահովելու տուգանվածների կոնկրետ քանակություն

2020-09-18 13:39:55

ՀՀ ոստիկանությունը քաղաքացիներին դիմակ չկրելու համար տուգանելու հետ կապված տարածել է հայտարարություն:

ՙ՚Իրավապաշտպան Արսեն Բաբայանի պնդումը, թե պարեկային ծառայության ոստիկաններին հանձնարարված է օրական որոշակի թվով քաղաքացիների տուգանել դիմակ չկրելու համար, խեղաթյուրման հետևանք է։ Աշխարհի տարբեր երկրների, այդ թվում մեր փորձը վկայում է, որ կորոնավիրուսի տարածումը կանխելու ամենաարդյունավետ միջոցը շարունակում է մնալ դիմակը: Եվ ոստիկանությունն էլ բացառապես դիմակ կրելու պահանջի վերահսկողություն է իրականացնում: Ցավոք, կան խմբեր և անհատներ, որոնք հասարակության մեջ պարբերաբար կասկածամտություն են հրահրում այս իրողության շուրջ, հրապարակ են նետվում անստույգ փաստեր ու անհիմն պնդումներ, ինչի նպատակը այս հարցում ոմանց անպատասխանատու վերաբերմունքը լեգիտիմացնելն էՙ՚:




Հասարակություն

Շուտով` ՀՀ Անվտանգության խորհրդի նիստ

Պատրաստ եղեք մեր սուրբ հայրենիքի պաշտպանությանը:

Ավելին »