Նավալնուն թունավորել են՝ ըստ գերմանացի բժիշկների

2020-08-24 19:25:15

Ալեքսեյ Նավալնու կյանքին վտանգ չի սպառնում, բայց հետազոտության արդյունքները հաստատեցին օրգանիզմի թունավորման հետքերը: Դեռ հայտնի չէ, թե ինչ թունի մասին է խոսքը:

Ավելի վաղ Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերգը պահանջել է թափանցիկ հետաքննություն և նշել է, որ կասկածներ կան, որ Նավալնին ինքը ծանր չի թունավորվել, այլ նրան թունավորել են: Ցավոք Ռուսաստանի նորագույն պատմության մեջ նմանատիպ օրինակներ կան ու սա է պատճառը, որ միջազգային հանրությունը լուրջ է վերաբերվում այս կասկածին:


 

Հիշեցնենք, որ Օմսկում ախտանշել էին, թե Նավալնու մոտ ածխաջրային բալանսի խախտում կա:




Հասարակություն

Մարիա Կոլեսնիկովան կմնա ձերբակալված

Բելոռուսում շարունակվում են բողոքի ցույցերը առանց առաջնորդների:

Ավելին »