Եթե ընտանիքի մի հատվածը պիտի դուբինկաներով առողջություն պարտադրի մյուսին՝մեզ համար հոգեբանական շեմ է

2020-06-02 22:32:49

 

Կորոնավիրուսի վարակի հետ կապված իրավիճակը շարունակում է ահագնանալ Հայաստանում, ցավոք սրտի: Այս մասին, այսօր՝ հունիսի 2-ին, պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով, հիմնական հարցը, որ ծագում է, հետեւյալն է՝ ինչու է այս ամենը մեզ հետ տեղի ունենում. «Ես ուզում եմ եւս մեկ անգամ կրկնել, որ ամենամեծ պրոբլեմը հակահամաճարակային կանոնների պահպանումն է: Մենք ունենք համոզվածություն, որ այդ կանոնների պահպանումը կբերի վարակի թվերի նվազման, ընդհուպ մինչեւ զրոյացման:

Մեր իշխանության ծագումնաբանությունը, ըստ էության, այս իրավիճակում աշխատում է մեր դեմ: Որովհետեւ ՀՀ-ում 2018-ից հետո վախի մթնոլորտը զրոյացել է, բայց դրա փոխարեն օրինապահության մթնոլորտը դեռ պատշաճ աստիճանի չի հասել: Ըստ էության, գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ խախտումների արձանագրման որակի եւ կոշտության հետ էլ պրոբլեմ ունենք:

Ես մի օրինակ բերեմ, երբ առեւտրի վայրում կանոնների խախտում է արձանագրվում, եւ որում է կայացվում այդ վայրը փակել, եւ այն ենթադրաբար վարակի տարածման շատ լուրջ աղբյուր է, հաջորդ պահին գալիս են փաստարկներ, որ առեւտուր անողների մթերքը կփչանա, նրանք վնասներ կկրեն: Մենք այստեղ գործ ունենք վարչարարության կոշտության պակասի հետ:

Այս ամենը սրվում է երկրում հաստատված այն մթնոլորտով, որ եթե ենթադրենք վարունգի կամ լոլիկի որեւէ կետ շատ չոր կերպով փակվի, ի հայտ կգան մեկնաբանություններ, որ երկրի վարչապետը որոշել է վարունգի, լոլիկի  կամ կանաչիի  առեւտրի մենաշնորհ հաստատել»,-ասաց Փաշինյանը:

Ճեպազրույցն ամբողջությամբ՝ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի շուրջ, տեսանյութում։




Հասարակություն

123 մարդ ծայրահեղ ծանր վիճակում է, 529-ը` ծանր, 1739 մարդ թոքաբորբ ունի. Փաշինյան

123 մարդ ծայրահեղ ծանր վիճակում է, 529-ը` ծանր, 1739 մարդ թոքաբորբ ունի․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքը պարետան հերթական նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ։

Ավելին »