Այս կադրերում երևում է, թե ո՞վ էր գլխից բռնել ու ո՞վ էր մեջքից հարվածում Մարուքյանին

2020-05-08 12:51:33

 

Ազգային ժողովում տեղի ունեցած զանգվածային ծեծկռտուքից հետո «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, ամբիոնից շարունակելով իր ելույթը, հայտարարեց.

«էն ո՞վ եկավ թաքուն մեջքից խփեց, մեջքից խփո՞ւմ եք, արա»։

Կատարվածի տեսագրություն ուսումնասիրելով՝ կարելի է ենթադրել, որ մեջքից խփողը եղել է Նիկոլ Փաշինյանի մտերիմներից, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանը, որը հարձակվում է Մարուքյանի վրա, բռնում նրա գլուխն ու քաշքշում։ Իսկ ևս մեկ, ավելի թեթև հարված Մարուքյանը ստանում է մինչև այդ։ Նրան համընդհանուր քաշքշոցի ապտակում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը։




Հասարակություն

Հայերը, Հայկական լեռնաշխարհն ու Սևրի պայմանագիրը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը Սևրի պայմանագրի ստորագրման 100-ամյա տարեդարձին նվիրված գիտաժողովի մասնակիցներին

Ավելին »