3 օրում տեղի է ունեցել 27 պատահար

2020-01-04 22:53:54

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ 2020 թ. հունվարի 1-ից 4-ը հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 27 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, իսկ 39-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից:

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել էր ճանապարհատրանսպորտային 56 պատահար, ինչի հետևանքով 5 մարդ զոհվել էր, իսկ 113-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

2020 թ. հունվարի 1-ից 4-ը հանրապետությունում ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերվել է ոգելից խմիչք օգտագործած 186 վարորդ, որից 65-ը՝ Երևանում:

 




Հասարակություն

Հայաստանյան գյուղատնտեսության մեջ նոր շունչ է բերել Անդրանիկ Նավասարդյանը

Հայաստանում ամենամեծ խելացի անասնագոմ հիմնած Անդրանիկ Նավասարդյանը արդեն կես տարի Հայաստանյան գյուղատնտեսությունը ուսումնասիրելուց հետո կարծում է,որ Հայաստանում գյուղատնտեսությունը կարգավորող օրենսդրական դաշտում բացը շատ է:

Ավելին »