ԻՆՉՊԵ՞Ս ԴԻՄԱՎՈՐԵԼ ԱՄԱՆՈՐԸ՝ ԱՌԱՆՑ ԱՌՈՂՋՈւԹՅԱՆԸ ՎՆԱՍ ՊԱՏՃԱՌԵԼՈւ ✔

2019-12-29 22:53:05

Ինչպես դիմավորել Ամանորն առանց առողջությանը վնաս հասցնելու , Լավագույն խորհուրդները Աստղիկ ԲԿ-ի բժիշկ Հայկ Հարությունյանից՝

Եթե ունեք խրոնիկ փորկապություն, ապա խուսափե´ք թփով տոլմա, տապակած կանաչիներ և չարազեղեն ուտելուց։ Դրանք կարող են աղիքային անանցանելիության պատճառ դառնալ։
Եթե հաճախ ունենում եք վքնածություն, գազերի առկայություն, խուսափե´ք գազեր առաջացնող ուտելիքներից՝ լոբազգիներ, պասուց տոլմա, տանձ, խաղող, նուռ։
Եթե ունենում եք ստամոքսի շրջանում ցավեր, այրոցներ, մի´ օգտագործեք կարմիր պղպեղ, ցիտրուսներ, տոմատ, կետչուպ, խուսա- փե´ք ալկոհոլից, կծու-թթու-գրգռող սննդամթերքից։
Եթե ունենում եք ցավեր աջ թուլակողի շրջանում, ստամոքսի շրջանում, որոնք ճառագայթում են դեպի աջ ուսը, թիակը, (հատկապես նրանք, ովքեր ունեն խրոնիկ քարային խոլեցիստիտ կամ պանկրեատիտ) խուսափե´ք ձու, տապակած, ճարպոտ, յուղոտ սննդի ընդունումից։
Եվ վերջում ևս մեկ անգամ հիշեցում մեր ազգաբնակչությանը․ եթե առկա են որովայնի շրջանում ցավեր, վքնածության, սրտխառնոց, փսխումներ կամ փորկապություն, ինքնաբուժությամբ մի´ զբաղվեք, ցավազրկողներ մի´ օգտագործեք և մի´ սպասեք, որ գանգատներն ինքնուրույն կանհետանան։ 

Անհրաժեշտ է հետագա խնդիրներից և բարդություններից խուսափելու համար անմիջապես դիմել բժշկի +374 94881870




Հասարակություն

Արմեն Սարգսյանը հյուրընկալել է տիկին Ռիմա Դեմիրճյանին

Հանրապետության նախագահը շնորհավորել է տիկին Դեմիրճյանին Կանանց տոնի առթիվ, մաղթել նրան առողջություն և ամենայն բարիք:

Ավելին »