Կենդանիների համարակալման և հաշվառման համակարգի ներդրումն օրախնդիր է

2019-11-21 12:14:54

 

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը հանդիպել է
Ավստրիայի AMA AGROMARKET կազմակերպության կենդանիների համարակալման և հաշվառման
միջազգային փորձագետ Ռուդոլֆ Մոզերի և տեղեկատվական տեխնոլոգիաների փորձագետ Հաննես Գրասսերի
հետ: Հանդիպման նպատակն էր քննարկել Հայաստանի Հանրապետությունում խոշոր եղջերավոր
կենդանիների համարակալման և հաշվառման ծրագիրն ու դրա ազդեցությունը վերահսկողական
գործառույթների լիարժեք իրացման վրա:
Տեսչական մարմնի ղեկավարը նշել է, որ ներկայումս ուղղակի անհրաժեշտություն է գյուղատնտեսական
կենդանիների վերաբերյալ կենտրոնացված տվյալների բազայի ձևավորումը: «Ունենալով ձեր
փորձառությունը, ծանոթանալով ձեր գործիքակազմին՝ մենք կարող ենք գործող համակարգ մշակել, առանց որի
արդյունավետ վերահսկողություն իրականացնելն անհնար է»,- ասել է Գեորգի Ավետիսյանը:
Ռուդոլֆ Մոզերը նշել է, որ 20 տարի առաջ, երբ Ավստրիայում մեկնարկել է կենդանիների
համարակալման ու հաշվառման ծրագիրը, իրենք էլ ունեցել են նույն խնդիրները: «Սա շատ դժվար
իրականացվող աշխատանք է, ժամանակատար ու բազմաթիվ բարդություններով ուղեկցվող, սակայն սկսել
պետք է ցանկացած դեպքում»,- ասել է փորձագետը:
Հյուրերը տեղեկացրել են, որ իրենց մոտ այս գործընթացը տևել է 5-6 տարի, մինչև ստեղծվել է կայուն,
ինքնուրույն ու սահուն գործող համակարգ:
Հայաստանում նախատեսվում է 2020 թվականից սկսել կենդանիների հաշվառման և համարակալման
համակարգի ներդրումը: Նախնական փուլում կատարվելու է միայն խոշոր եղջերավոր կենդանիների
հաշվառում և համարակալում, հետագայում մյուս կենդանիները նույնպես կմտցվեն համակարգ:

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը հանդիպել է Ավստրիայի AMA AGROMARKET կազմակերպության կենդանիների համարակալման և հաշվառման միջազգային փորձագետ Ռուդոլֆ Մոզերի և տեղեկատվական տեխնոլոգիաների փորձագետ Հաննես Գրասսերի հետ: Հանդիպման նպատակն էր քննարկել <<Հայաստանի Հանրապետությունում խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման>> ծրագիրն ու դրա ազդեցությունը վերահսկողական գործառույթների լիարժեք իրացման վրա: Տեսչական մարմնի ղեկավարը նշել է, որ ներկայումս ուղղակի անհրաժեշտություն է գյուղատնտեսական կենդանիների վերաբերյալ կենտրոնացված տվյալների բազայի ձևավորումը: «Ունենալով ձեր փորձառությունը, ծանոթանալով ձեր գործիքակազմին՝ մենք կարող ենք գործող համակարգ մշակել, առանց որի արդյունավետ վերահսկողություն իրականացնելն անհնար է»,- ասել է Գեորգի Ավետիսյանը: Ռուդոլֆ Մոզերը նշել է, որ 20 տարի առաջ, երբ Ավստրիայում մեկնարկել է կենդանիների համարակալման ու հաշվառման ծրագիրը, իրենք էլ ունեցել են նույն խնդիրները: «Սա շատ դժվար իրականացվող աշխատանք է, ժամանակատար ու բազմաթիվ բարդություններով ուղեկցվող, սակայն սկսել պետք է ցանկացած դեպքում»,- ասել է փորձագետը:Հյուրերը տեղեկացրել են, որ իրենց մոտ այս գործընթացը տևել է 5-6 տարի, մինչև ստեղծվել է կայուն,ինքնուրույն ու սահուն գործող համակարգ:Հայաստանում նախատեսվում է 2020 թվականից սկսել կենդանիների հաշվառման և համարակալման համակարգի ներդրումը: Նախնական փուլում կատարվելու է միայն խոշոր եղջերավոր կենդանիների հաշվառում և համարակալում, հետագայում մյուս կենդանիները նույնպես կմտցվեն համակարգ: 

 




Հասարակություն

ՀՀ Ազգային ժողովը դեկտեմբերի 19-ին, ժամը 11։00-ին արտահերթ նիստ կգումարի

ՀՀ Ազգային ժողովը դեկտեմբերի 19-ին, ժամը 11։00-ին արտահերթ նիստ կգումարի

Ավելին »