Մանկապարտեզում հայտնաբերվել է «Զինվորի բաժին. վաճառքի ենթակա չէ» մակնշմամբ թթվասեր

2019-11-13 21:59:15

 

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակում է վերահսկողական
աշխատանքները Արարատի մարզի դպրոցներում և մանկապարտեզներում:
ՍԱՏՄ տեսուչները պարզել են, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի թիվ 1 և Գեղանիստ համայնքի
«Մանուշակ» մանկապարտեզների խոհանոցները գործում են սննդամթերքի անվտանգությանը ներկայացվող
պահանջների խախտումներով:
Այսպես՝ Գեղանիստի մանկապարտեզի խոհանոցում հայտնաբերվել է չմակնշված կարագ և թերի
մակնշմամբ (բացակայել է հայերեն մակնշումը) պանիր, որոնց իրացումը կասեցվել է: Խոհանոցում եղել է
նաև ժամկետանց մածուն և ձու, որոնք տեղում ոչնչացվել են:
Իսկ Մասիսի թիվ 1 մանկապարտեզում հայտնաբերվել է «Զինվորի բաժին. Վաճառքի ենթակա չէ»
մակնշմամբ «ԽԱՔ» ՍՊԸ արտադրության 6 տուփ 200գ-ոց թթվասեր՝ մատակարարված «Ռուզ Մարտի»
ՍՊԸ-ի կողմից: Թթվասերի իրացումը Այս կապակցությամբ հաղորդում է ներկայացվել ՀՀ դատախազություն:
Այս հանրակրթական հաստատությունում հայտնաբերվել է նաև բուսասերուցքային արտադրանք՝
պատրաստված բուսական յուղով՝ թթվասերի տեխնոլոգիայով, որի իրացումը մանկապարտեզում արգելված է:
Թե թթվասերի, թե բուսասերուցքային արտադրանք իրացումը կասեցվել է:
Ստուգում է սկսվել «Զինվորի բաժին. Վաճառքի ենթակա չէ» մակնշմամբ թթվասեր մատակարարած
«Ռուզ Մարտի» ըկերությունում:
Մասիսի թիվ 1 մանկապարտեզում վերահսկողութունը շարունակվում է, կկիրառվեն վարչական
պատասխանատվության միջոցներ:

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակում է վերահսկողական աշխատանքները Արարատի մարզի դպրոցներում և մանկապարտեզներում: ՍԱՏՄ տեսուչները պարզել են, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի թիվ 1 և Գեղանիստ համայնքի«Մանուշակ» մանկապարտեզների խոհանոցները գործում են սննդամթերքի անվտանգությանը ներկայացվող պահանջների խախտումներով:Այսպես՝ Գեղանիստի մանկապարտեզի խոհանոցում հայտնաբերվել է չմակնշված կարագ և թերի մակնշմամբ (բացակայել է հայերեն մակնշումը) պանիր, որոնց իրացումը կասեցվել է: Խոհանոցում եղել է նաև ժամկետանց մածուն և ձու, որոնք տեղում ոչնչացվել են:Իսկ Մասիսի թիվ 1 մանկապարտեզում հայտնաբերվել է «Զինվորի բաժին. Վաճառքի ենթակա չէ»մակնշմամբ «ԽԱՔ» ՍՊԸ արտադրության 6 տուփ 200գ-ոց թթվասեր՝ մատակարարված «Ռուզ Մարտի»ՍՊԸ-ի կողմից:

  Այս կապակցությամբ հաղորդում է ներկայացվել ՀՀ դատախազություն:Այս հանրակրթական հաստատությունում հայտնաբերվել է նաև բուսասերուցքային արտադրանք՝պատրաստված բուսական յուղով՝ թթվասերի տեխնոլոգիայով, որի իրացումը մանկապարտեզում արգելված է:Թե թթվասերի, թե բուսասերուցքային արտադրանք իրացումը կասեցվել է:Ստուգում է սկսվել «Զինվորի բաժին. Վաճառքի ենթակա չէ» մակնշմամբ թթվասեր մատակարարած«Ռուզ Մարտի» ըկերությունում:Մասիսի թիվ 1 մանկապարտեզում վերահսկողութունը շարունակվում է, կկիրառվեն վարչականպատասխանատվության միջոցներ:

 




Հասարակություն

ՀՀ Ազգային ժողովը դեկտեմբերի 19-ին, ժամը 11։00-ին արտահերթ նիստ կգումարի

ՀՀ Ազգային ժողովը դեկտեմբերի 19-ին, ժամը 11։00-ին արտահերթ նիստ կգումարի

Ավելին »